Նախանախընտրական. երկնիշ աճի ձգտելիս

31/10/2018 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 25-ի համարում

Երրորդ եռամսյակի ավարտից մոտ մեկ ամիս անց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ որոշել էր ամփոփել մայրաքաղաքում կատարված աշխատանքները եւ մամուլի ասուլիս էր հրավիրել: Սա ուշագրավ է նրանով, որ որեւէ ժամանակահատված ամփոփելու համար քաղաքապետը սովորաբար լրագրողների հետ հանդիպում էր այդ ժամանակահատվածի ավարտից մի 15-17 օր անց: Ինչ խոսք, միշտ էլ քաղաքապետը մի առանձնակի ջանասիրությամբ գովել է իր գործունեությունը, զեկուցել գերակատարումների մասին, տոկոսներ ասել, բայց նրա երեկվա ասուլիսից մի տեսակ նախընտրական ելույթի հոտ էր գալիս: Իհարկե, Երեւանի քաղաքապետի պաշտոնը նշանակովի է, բայց եթե սահմանադրական բարեփոխումների փաթեթը հանրաքվեով անցկացնեն, այդ պաշտոնը կդառնա ընտրովի, կամ եթե ավելի ճիշտ բնորոշենք, իբր թե ընտրովի:

Ու եթե այդ ենթատեքստում նայենք երեկվա ասուլիսը, ապա Զախարյանի ելույթներում կգտնենք ինքնաքարոզչության տարրեր: Բերենք մի օրինակ: Երեկ Զախարյանը անդրադարձավ մայրաքաղաքում իրացման աշխատանքներին, նշեց, որ շուտով կսկսվեն «Ֆիրդուսնոցի» իրացման աշխատանքները, հաջորդ տարի` Կոնդում, «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հարող տարածքում եւ այլուր: Այս մասին քաղաքապետը էլի է խոսել: Բայց մի ուշագրավ դետալ. անցած 4 տարիների ընթացքում իրացման գոտիներում քաղաքացիների գույքի փոխհատուցման մոտ 1200 պայմանագրեր են կնքվել, եւ նրանցից միայն 25 քաղաքացիներ են դժգոհություն արտահայտել: Խոսքը վերաբերում է, օրինակ, Արամի եւ Բուզանդի փողոցների բնակիչների հետ ունեցած հայտնի իրադարձություններին: Եւ ահա այս ֆոնին քաղաքապետը ասում է.

«Այսուհետ մենք պետք է կարողանանք աշխատանքները կազմակերպել այնպես, որ հետագայում իրացման տարածքներում նման դժգոհություններ, նման բողոքներ չլինեն: Մենք պետք է կարողանանք  այդ քաղաքացիների հարցերին համապատասխան լուծումներ տալ»: Պետք է նկատել, որ սա բավական լուրջ վրիպակ է: Նշանակում է եղել է տարբերակ այնպես անելու, որ իրենց տներից ուժով վտարվող մարդկանց մոտ դժգոհություններ չառաջանային, այսինքն՝ նրանց գույքի դիմաց փոխհատուցումը լիներ համարժեք: Իսկ սա էլ նշանակում է, որ փոխհատուցումը համարժեք չի եղել, եւ հենց այդ վիճակը չկրկնելու մասին է խոսում քաղաքապետը:

«Սա մեր ցանկությունն է, եւ մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք, որպեսզի անգամ մեկ քաղաքացի դժգոհ չլինի, անգամ մեկ քաղաքացի բողոքող չլինի իրացման աշխատանքներից եւ փոխհատուցման առաջարկություններից»,- երեկ հայտարարեց քաղաքապետը: Քաղաքապետի նման «բարիացումը» առավել ուշագրավ կդառնա, եթե նշենք, որ ընդամենը մեկուկես ամիս առաջ` սեպտեմբերի 9-ին հրավիրած ասուլիսում նույն Երվանդ Զախարյանը անուն առ անուն թվարկում էր փոխհատուցումից դժգոհ քաղաքացիների անունները, նշում նրանց տների ընդհանուր մակերեսը, նրանց առաջարկված փոխհատուցումը եւ այդ քաղաքացիների պահանջած փոխհատուցումները: Սա անում էր ցույց տալու համար, թե որքան բարեհաճ են իշխանությունները եւ որքան անարդարացի՝ դժգոհողները:

Թե ինչպես են հետագայում իրականացնելու այդ աշխատանքները, որ դժգոհողներ չլինեն, ճիշտն ասած, անհասկանալի է: Կարելի է պնդել, որ նման մեխանիզմներ չկան, եւ սեփականությունից ոչ իր կամքով զրկվող քաղաքացիների շրջանում լիակատար փոխհամաձայնություն ձեռք բերելը անհնար է: Կարելի է չկասկածել, որ Զախարյանն էլ է սա քաջ գիտակցում, բայց ինչո՞ւ է նա նման հայտարարություններ անում: Նման անիրատեսական հայտարարություններ սովորաբար անում են նախընտրական շրջանում: Սակայն պետք է նկատել, որ Զախարյանի այս հայտարարությունները ուղղված են իր ընտրողներին: Ամբողջ խնդիրն այն է, թե սահմանադրական բարեփոխումները ընդունվելու պարագայում ով է ընտրելու քաղաքապետին:

Իշխանությունները, ինչպես հայտնի է, սահմանադրական բարեփոխումների փաթեթում ամրագրելով Երեւանի քաղաքապետի ընտրովիության դրույթը, այնուամենայնիվ, չեն սահմանել, որ դա լինելու է ուղղակի: Եւ արդեն իսկ կասկած չի հարուցում, որ փոփոխությունները հանրաքվեով ընդունվելու դեպքում ընտրությունները կլինեն ոչ ուղղակի, այսինքն՝ Երեւանի քաղաքապետին կընտրի ավագանին եւ ոչ թե երեւանցիները: Այնպես որ, Զախարյանը իզուր ջանքեր է թափում: Նա իր ինքնաքարոզչությունը պետք է անի ոչ թե երեւանցիների առաջ, այլ նրա, ով որոշելու է թե ով է լինելու Երեւանի քաղաքապետ: Տվյալ դեպքում դա, ինչպես եղել է մինչ այժմ, փոփոխություններն ընդունվելու պարագայում էլ լինելու է Ռոբերտ Քոչարյանը:

Այսինքն՝ պրն Զախարյանի կարիերայում որեւէ բան չի փոխվի, եթե սահմանադրական բարեփոխումներն ընդունվեն: Սա է պատճառը, որ երեկ նա մի լավ քարոզեց այդ փոփոխությունները. «Որեւէ հիմք ես չեմ տեսնում Սահմանադրությանը «ոչ» ասելու համար: Քաղաքային իշխանությունները, համայնքները, անձամբ ես ամեն ինչ անելու ենք, որպեսզի Սահմանադրության փոփոխություններին երեւանցիները եւ բոլորս ասենք «այո»»: Ինչ վերաբերում է առաջին 9 ամիսների արդյունքներին, ապա դրանք, թվերով արտահայտված, ուղղակի փայլուն են: 2005թ-ին նախատեսված է եղել մայրաքաղաքում իրականացնել 44 միլիարդ 93 մլն դրամի աշխատանք, բայց արդեն կատարվել է 46 մլրդ 661 մլն-ի: Իսկ ծրագիրը գերակատարվել է 5.8%-ով:

Սա, իհարկե, քիչ է մեր տնտեսական երկնիշ աճից, բայց մինչեւ տարեվերջ դեռ ժամանակ կա, եւ քաղաքապետին թերեւս կհաջողվի անցնել երկնիշի սահմանը: Սա է մեր այսօրվա հրամայականը` կատարել եւ գերակատարել, հասնել եւ անցնել, զեկուցել հարվածային աշխատանքի մասին եւ այլն: Բայց այդ գերակատարումների արդյունքում մեր քաղաքը չի դարձել ավելի մաքուր, տրանսպորտով երթեւեկելը չի դարձել ավելի հարմարավետ, այգիների կառուցապատումները ու ծառահատումները չեն դադարել, եւ երեւանցիները չեն դարձել ավելի բարի: Բայց դա երկրորդական է` կարեւորը տոկոսներն են` երկնիշ արտահայտությամբ:

Հայկ Գեւորգյան

Տպել
1112 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)