ԵԱՀԿ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ոստիկանությունում

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանն ընդունեց ԵԱՀԿ ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի պետ Գի Վինյեին և համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Մոնա Նորդբերգին:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Աշոտ Ահարոնյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց իր ղեկավարած վարչության աշխատանքը: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ տարիներ առաջ սկսեց գործել ոստիկանության պաշտոնական police.am կայքը, վարչության պատրաստած հաղորդումներն ամեն շաբաթ հեռարձակվում են տարբեր հեռուստաընկերություններով, տպագրվում է շաբաթաթերթ, վարչության համապատասխան բաժինն էլ 24 ժամ հասանելի է լրագրողների համար:

Խոսվեց տեղեկատվության տրամադրման, լրագրողների հետ աշխատանքի, ոստիկանության գործունեության թափանցիկության ապահովման, զանգվածային միջոցառումների ժամանակ լրագրողների հետ տարվող աշխատանքի և այլ հարցերի շուրջ:

Գի Վինյեն և Մոնա Նորդբերգը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար վստահեցրին, որ շատ լավ են հասկանում ոստիկանության այս ստորաբաժանման կարևոր և միևնույն ժամանակ ծանր աշխատանքը, որովհետև նրանք երկուսն էլ Ֆրանսիայում և Շվեդիայում ծառայել են համանուն վարչություններում:

Քննարկվեցին և ուրվագծվեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ու ԵԱՀԿ համագործակցության ուղղությունները: Դրանք երկու կողմերի դրական գնահատականից հետո կյանքի կկոչվեն:
Նույն օրը Գի Վինյեն և Մոնա Նորդբերգը հյուրընկալվեցին ոստիկանության կրթահամալիրում: Նրանց դիմավորեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը: Հյուրերը պրոֆեսորադասախոսական կազմի հետ շրջեցին կրթահամալիրի տարածքում եղան լսարաններում, ԵԱՀԿ աջակցությամբ կառուցված մարզասրահներում:
ԵԱՀԿ ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր էքսկուրս անցկացնելու համար և համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:

Կողմերը քննարկեցին ոստիկանության կրթահամալիրի դասախոսների համար տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու, անհրաժեշտ գրականության տպագրության և այլ հարցեր:
Մուշեղ Բաբայանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ցուցաբերված աջակցության համար և վերահաստատեց, որ համագործակցությունը տալիս է ցանկալի արդյունք:

Խոսվեց նաև ոստիականության ուսումնական կենտրոնի, քոլեջի և ակադեմիայի կրթական ծրագրերի մասին, նախանշվեցին համագործակցության նոր ուղղություններ

Տպել
1626 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում