Հավաքականի մարզչին չի բավարարել ՀՀ բռնցքամարտի առաջնությունում մարզիկների որակը

Հայաստանի բռնցքամարտի 2018 թ. առաջնությանը մասնակցած ու չեմպիոն դարձած շատ մարզիկների հետ դեռ երկար աշխատանք պետք է կատարել: Այսպես է գնահատում իրավիճակը ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: Մասնագետին, ընդհանուր առմամբ չի բավարարել մրցաշարի ընթացքում ցուցադրված բռնցքամարտի որակը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց այդ մասին:

«Որակը չեմ կարող ասել, որ շատ բավարար է: Անցած առաջնության մակարդակի է: Այն տղաները, որոնք հաղթողներ են ճանաչվել, նրանց հետ դեռ բավականին աշխատանք պետք է կատարել: Ստանձնել եմ այդ պարտականությունը, կանեմ»,- ասաց նա:

Առաջնության արդյունքներով ձեւավորվելու է հավաքական թիմը, որը Հայաստանն է ներկայացնելու առաջիկա 1 տարվա ընթացքում: Ընտրանու կազմում ընդգրկվելու են ոչ միայն չեմպիոնները: Կան նաեւ այլ տաղանդավոր մարզիկներ, որոնց Թորոսյանը ցանկանում է իրենց դրսեւորելու հնարավորություն տալ:

«Շնորհքով երիտասարդներ կան, որոնք պարտադիր չէ, որ չեմպիոն լինեն: Կընդգրկվեն հավաքականում, իսկ մրցաշարերում կարող են ապացուցել իրենց շնորհքը: Կան նաեւ բռնցքամարտիկներ, որոնք տարբեր պատճառներով չեն մասնակցել մրցումներին, մենք չենք կարող նրանց անտեսել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նույն կերպ շանս է տրվելու նաեւ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխված բռնցքամարտիկներին, որպեսզի նրանք օլիմպիական ուղեգրերի համար պայքարելու շանս ստանան:

Մի քանի բռնցքամարտիկներ էլ ՀՀ 2018 թ. առաջնությունում հանդես չեն եկել ոչ մարզական պատճառներով: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ վերջին շրջանում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանից դժգոհող որոշ մարզիչներ իրենց սաներին դրդել են չմասնակցել ՀՀ առաջնությանը: Նշվում էր, որ նման մարզիկների թվում է տաղանդավոր ու խոստումնալից Նարեկ Մանասյանը (91 կգ): Թորոսյանը նշեց, որ, եթե նրանք հավաքականին միանալու ցանկություն հայտնեն, այդ հարցը պետք է քննարկվի:

«Հավաքականի դռները բաց են բոլորի՝ բոլոր ուժեղների առաջ: Այնպես չէ, որ ես անձնական հարցեր ունեմ: Իհարկե, բռնցքամարտիկներ կան, որոնք շատ բացասական են տրամադրված, հետեւապես ես նպատակահարմար չէի գտնի որոշ բռնցքամարտիկների ընդգրկելը՝ չնայած շնորհքով են: Ես չեզոք եմ այդ հարցում, իսկ որոշ հարցեր պետք է լուծել կոլեգիալ ձեւով, որովհետեւ այնտեղ շատ բաց ու մութ կողմեր կան, պետք է ֆեդերացիայի նախագահի միջամտությամբ եւ կոլեգիալ ձեւով որոշվի՝ տվյալ բռնցքամարտիկին մենք կընդգրկենք, թե՝ ոչ»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ այդ մարզիկներին նրանց մարզիչները դժվար թե թույլ տան հավաքական գալ:

Հայաստանի 2018 թ. առաջնությունը կայացավ հոկտեմբերի 22-27-ը: 10 քաշային կարգերում չեմպիոն դարձան հետեւյալ մարզիկները՝ Նորիկ Սուքիասյան (49 կգ), Արթուր Հովհաննիսյան (52 կգ), Էրիկ Պետրոսյան (56 կգ), Հրայր Շահվերդյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Գառնիկ Պապիկյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Արտյոմ Գալստյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), Դրաստամատ Ասլանյան (+91 կգ):

Տպել
2375 դիտում

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան