Իրենց ուղղակի պետք է ինչ-որ ժամանակ տրվի՝ առանց երթեւեկելու իրավունքի փոխելու ղեկը. փորձագետ

Արդեն տեւական ժամանակ է՝ աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները տարբեր բողոքի ակցիաներ են իրականացնում թե՛ տրանսպորտի նախարարության դիմաց, թե՛ կառավարության դիմաց եւ թե անգամ Բագրատաշենի անցակետում` պահանջելով չեղյալ հայտարարել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու արգելքը: Վերջին շրջանում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ հաճախակի հանրային քննարկումներ են տեղի ունենում սույն խնդրով:

Բողոքողները նշում են, որ մի քանի հազարի հասնող աջ ղեկով ավտոմեքենաներ կան Վրաստանում, որոնք պետք է հոկտեմբերի 1-ից հետո մտնեին Հայաստան: Սակայն նրանք իրազեկված չեն եղել, որ անցյալում ընդունած արգելքն անժամկետ է եղել եւ գործողության հստակ ժամկետներ չեն սահմանել։ Այսինքն, ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելելը չի նշանակում, որ հոկտեմբերի 1-ից հետո հնարավոր է աջ ղեկով մեքենա ներկրել:

«Գնալով ինչքան հին մեքենա կա ներմուծվում է Հայաստան եւ մոտ ապագայում Հայաստանը դառնալու է գերեզման մեքենաների համար»,- այս մասին մեր զրույցում ասաց Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ (ՃԱԱԽ) ՀԿ-ի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանը:

- Պարոն Շահինյան, դուք, որպես փորձագետ, ի՞նչ կարծիք ունեք աջ ղեկով մեքենաների մասին: Դրանք պե՞տք է Հայաստանում լինեն, թե՝ ոչ: Վերջերս շատ են բողոքները, մի շարք մարդիկ պնդում են, որ պետք է նորից թույլատրվի աջ ղեկով մեքենաների ներկրումը, տրանսպորտի նախարարությունը հակառակ տեսակետն ունի, ո՞րն է ձեր մոտեցումը այս հարցի վերաբերյալ:

- Միանշանակ ես դեմ եմ, որպեսզի աջ ղեկով մեքենաները երթեւեկության մասնիկ կազմեն երկրում: Բայց մենք, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ մինչեւ այդ եղել է, մարդիկ ներմուծել են, եւ մենք չենք կարող ասել՝ մի վարեք: Այսինքն, այն քանակը, որ արդեն իսկ կա Հայաստանում, դրանք վարում են: Կարծում եմ՝ մեծ մասն էլ, ովքեր սոցիալական խնդիր չունեն, ղեկը փոխում են, որովհետեւ ավելի հարմար է ձախ ղեկով վարելը:

Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, ինձ թվում է, որ օրենքի չիմացությունը չպետք է ազատի պատասխանտվությունից: Եւ այն, որ մեջբերում են, թե տեղյակ չէին, չգիտեին եւ շարունակում են ներմուծել, դա կարծում եմ՝ պետք է բացառվի: Որովհետեւ դա շատ վատ նախադեպ է, ցանկացած մնացած բոլոր հարցերում մարդիկ կարող են ասել՝ դե մենք էլ տեղյակ չէինք: Բայց այստեղ մենք պետք է հաշվի առնենք նաեւ այն քաղաքացիների վիճակը, ովքեր արդեն այդ իրավիճակի մեջ են: Մենք չենք կարող թողնել մեր քաղաքացիներին սահմանի վրա, պետք է լուծում տալ: Բայց ես եւս կարծում եմ, որ լուծումը պետք է լինի այն, որ իրենք իրավունք չունենան երթեւեկելու աջ ղեկով: Մենք պետք է հարգենք օրենքը: Իրենց ուղղակի պետք է ինչ-որ ժամանակ տրվի՝ առանց երթեւեկելու իրավունքի փոխելու ղեկը:

Եթե կան որոշակի սոցիալական խնդիրներ մարդկանց մոտ, այսինքն գումար չկա, որպեսզի փոխեն, կարծում եմ՝ կառավարության հետ զուգահեռ կարող են գտնել որոշակի լուծումներ, որպեսզի ցածր տոկոսով վարկավորում տան տեղափոխելու համար:

- Մեզ շատ մարդիկ են դիմում, ովքեր աջ ղեկով մեքենա են ներկրում կամ աջ ղեկով մեքենա են վարում: Նրանք նշում են, որ աջից ձախ տեղափոխած ղեկով վարելը ավելի վտանգավոր է, քան հենց աջ ղեկով վարելը: Ի՞նչ կարծիք ունեք այս տեսակետի մասին:

- Ի սկզբանե երկու համեմատությունն էլ սխալ է: Վատի վատը չպիտի ընտրենք: Եթե արդեն իսկ ներմուծված են, չեմ կարծում, թե ինչ-որ վտանգավոր բան կա, որովհետեւ մեքենաները գործարանային պայմաններում նախատեսված են երկու շուկայի համար՝ ե՛ւ աջակողմյան երթեւեկության ե՛ւ ձախակողմյան: Վերջին փուլում ուղղակի կահավորվում են կամ ձախ կամ աջ: Կան, իհարկե, մեքենաներ, որոնք ներքին շուկայի համար են արտադրվում, օրինակ ճապոնական շատ մեքենաներ:

Այսօր նշում են, որ ավելի էժան է աջ ղեկ մեքենա ձեռք բերելը: Եթե կա սոցիալական խնդիր, դրան կան այլ լուծումներ: Ինչո՞ւ է Հայաստանում մաքսազերծումը ավելի թանկ, քան Վրաստանում: Մենք չունենք մեքենաշինություն: Այն երկիրը, որը թանկացնում է, նրանք ունեն մեքենաշինության տեղական արտադրանություն եւ բնականաբար առաջ են տանում այն գաղափարը, որ տեղական շուկայում պետք է տեղական մեքենա վաճառվի: Ինչո՞վ է վրացին կամ ադրբեջանցին մեզանից ավելի լավը:

Եթե օրինակ քաղաքացին ունի 10 հազար դոլարին համարժեք դրամ եւ ուզում է մեքենա ձեռք բերել, նա գնում է 5 տարով ավելի հին մեքենա, քան նույն գումարով վրացին է ձեռք բերում: Եւ դրանով մենք վտանգում ենք մեր երթեւեկությունը: Ցուցանիշներն էլ վթարների քանակի եւ մահացության աճի, ցավոք սրտի, մեզ մոտ տխուր են: Մենք, որպես ՀԿ, նախաձեռնելու ենք մաքսային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված քննարկում: Որ մաքսազերծվի մեքենան ոչ թե իր արժեքից ելնելով, այլ իր հզորությամբ: Գնալով ինչքան հին մեքենա կա, ներմուծվում է Հայաստան, եւ մոտ ապագայում Հայաստանը դառնալու է գերեզման մեքենաների համար:

- Ղեկային համակարգը Հայաստանում փոխելու հնարավորություն տալու տարբերակը, ըստ ձեզ, տրամաբանակա՞ն է, թե օրենսդրական հակասություններ կան:

- Օրենսդրական հակասություն ես չեմ տեսնում այդտեղ: Այստեղ օրենսդրական հակասությունը միայն այն է, որ մեքենան արգելված է ներմուծելը, բայց պետք է ներմուծվի: Բայց կարող են ժամանակավոր ներմուծում կազմակերպել, չմաքսազերծել, ինչ-որ ժամանակ տալ, որպեսզի փոխվի ղեկային համակարգը: Օրենքի որեւէ լուրջ խախտում այստեղ ես չեմ տեսնում: Բայց դա եւս ժամանակավոր լուծում է:

- Որպես փորձագետ, ով տիրապետում է նաեւ միջազգային փորձին, կխնդրեի նշեք, թե այլ երկրներում, որտեղ արգելվել է աջ ղեկը, ինչպե՞ս է արձագանքել հանրությունը:

- Ցանկացած երկրում օրենքը ունի մի ուժ, հետադարձի ուժ չկա: Հիմնականում բոլոր երկրներում նման մոտեցում չկա, ես չեմ տեսել: Բելառուսի օրինակը բերեմ` այնտեղ էլ այն մեքենաները, որ վարում էին, դեռ վարում են եւ նրանք բացի վարելուց, իրավունք ունեն նաեւ շուկայում վերավաճառել այդ մեքենան:

- Ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում աջ ղեկով ավտոմեքենան ուղեւորների համար։

- Ցանկացած մարդ իր օրինակի վրա կարող է զգալ։ Եթե մարդը ձախակողմյան մեքենայի հետեւում է նստած, միշտ վարորդը ասում է՝ այս կողմից դուռը մի բացեք, կամ եթե բացում եք, մի վայրկյան սպասեք, նոր բացեք։ Հայելու մեջ տեսնելով, նա տեսնում է երթեւեկությունը։

Հիմա պատկերացրեք ղեկը աջ, վարորդը աջ կողմում է։ Բացի հետեւի ուղեւորից նա նաեւ ունի ուղեւոր դիմացը եւ նա չի կարող անընդհատ զգուշացնել։ Իսկ դիմացը նստած ուղեւորը անզգույշ է լինում, նա ուղղակի բացում է դուռը եւ դա արդեն կարեւորագույն վտանգներից է։ Մեր ճանապարհները աջակողմյան են, կահավորված չեն ձախակողմյանի համար։ Եթե ժողովուրդը ասում է՝ մենք պետք է փոխենք, ես դեմ չեմ, որ մենք դառնանք Անգլիա։

- Խնդրի լուծման ձեր տարբերակը փաստորեն այսպիսին է՝ աջ ղեկով մեքենաների ներկրումը արգելվի, իսկ եղածները փոխվեն ձա՞խ։

- Ովքեր եղել են, մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը դրանք կարող են լինել, որովհետեւ օրենքը հետադարձ ուժ չունի։

- Օրինակ ես ներկրող եմ, տեսնում եմ, որ Հայաստանում մինչ այժմ հնարավոր է եղել աջակողմյան ղեկային համակարգով մեքենա ներկրել։ Ասում եմ՝ մինչ այժմ այս օրենսդրական խնդիրը չի կարգավորվել, հիմա ինչո՞ւ եք կարգավորում, որ ես չկարողանա՞մ մեքենա ներկրել։ Սա ի՞նչ խտրականություն է։

- Շատ լավ հարց տվեցիք։ Ես այդ հարցը երեկ էլ եմ բարձրացրել նիստի ժամանակ։ Կա սոցիալական հավասարության խնդիր։ Ես, դուք, ցանկացած մարդ ուզում ենք ներկրել աջ ղեկ մեքենա։ Ես, իմանալով օրենքը, չեմ ներկրել մեքենա, իսկ հիմա մարդիկ չիմանալով օրենքը, կամ իմանալով, բայց չենթարկվելով՝ ներմուծել են եւ հիմա իրենք իրավունք ունեն դա բերել երկիր եւ փող աշխատել՝ վերավաճառել։ Այստեղ շատ դժվար է պատասխան գտնել, դա նախադեպային կարող է լինել շատ այլ հարցերում։

- Արգելքի համար կար նշված այսպիսի ամսաթիվ՝ ապրիլի 1-ից մինչ հոկտեմբերի 1-ը։ Սա ինչ-որ տեղ մարդկանց չի՞ շեղել։

- Մի կողմից ես համաձայն եմ, մեզ մոտ բավականին լուրջ բացթողումներ կան իրազեկության մեջ։ Հապշտապ օրենքները ընդունվում էին, մեխանիզմներն էին ընդունվում, շատ դեպքերում քննարկում չէր ծավալվում դրա շուրջ։ Այո իրազեկության տեսակետից շատ վատ է, նամանավանդ մեքենա ներկրելու ժամանակ։ Եթե ուզում ես մեքենա բերես, ինչքան մաքսային տուրք պետք է վճարես, ոչ ոք չգիտեր։ Որովհետեւ այդ շուկան կարգավորված չէր։ Բայց, եթե ես պատրաստվում եմ դրսից մեքենա բերել, ես պիտի հետաքրքրվեմ, թե որտեղ է գալու, ինչ փաստաթղթեր են պետք եւ բնականաբար հետաքրքրվելու ընթացքում ես կպարզեմ, որ անհնար է դա բերելը, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս։ Ես չեմ կարող հավատալ մի մարդու, որը ուղղակի մտել է ինտերնետ, տեսել է աուկցիոն եւ ասել է՝ փողը փոխանցեմ, գնեմ։ Չի կարող այդպիսի բան լինել։

Տպել
3250 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին