Խրախուսել օրինական շինարարությունը եւ կանխել ապօրինությունը. քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր ղեկավարին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան եւ աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գեւորգ Բաբայանին: Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանին եւ աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար, ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ համագործակցություն:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ապօրինի շինարարություն, բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելում, բազմաբնակարան բնակելի շենքերի խնդիրներ. այս եւ մի շարք այլ խնդիրներն են, ըստ Հայկ Մարությանի, առաջնահերթ՝ ոչ միայն Աջափնյակում, այլեւ մայրաքաղաքի ողջ տարածքում:

«Ապօրինի շինարարության գաղափարը պետք է ընդհանրապես վերացնենք: Այն մոտեցումը, որ՝ եկեք մի բան կառուցենք, հետո օրինականացնենք, այսուհետ չի գործելու»,- նշել է Հայկ Մարությանը:   

«Պետք է ձեւավորել հաջողված կառավարման համակարգ, որը դառնալու է հենց արդյունավետ գործունեության երաշխիք»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանն ու համոզմունք հայտնել, որ կառավարման այս մոտեցմամբ է միայն հնարավոր հաջողության հասնել:

«Մենք պետք է այսուհետ աշխատանքները կազմակերպենք այնպես, որ համակարգը գործի եւ, որ կարեւոր է՝ այդ համակարգի արդյունավետությունը անձերի հետ որեւէ առնչություն չպետք է ունենա: Անձերը կարող են միայն վեկտորները որոշել, բայց համակարգը, անկախ ամեն ինչից, պետք է աշխատի: Մեր նպատակը այս հինգ տարվա մեջ այդ գործելաոճը ձեւավորելն է: Ու վստահ եղեք, որ այդ պարագայում ինքնին լուծումներ են տրվելու բոլոր խնդիրներին»,- ընդգծել է քաղաքապետը:

Աշխատանքում հաջողություն գրանցելու եւ խոստացված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու հարցում Երեւանի քաղաքապետը կարեւորել է բնակիչների հետ սերտ համագործակցությունը: Քաղաքացիների բարձրացրած հարցերին ժամանակին լուծումներ տալու համար էլ հանձնարարել է լինել հետեւողական ու նախօրոք վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք անհանգստացնում են բնակիչներին:

Տպել
1368 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին