Սարերի ասպետի վախճանը

02/11/2018 schedule11:55

Գույժն արագ տարածվեց գյուղում:

Սանահնասարում անտառի իր տան մեջ հանկարծամահ էր եղել գյուղի ամենահզոր, ուժեղ տղամարդը`Ալբերտը (Չալբոն): Լոռվա սարերի ու անտառների աստվածը ոչինչ չէր խնայել Ալբերտի համար. Նա գեղեցիկ էր, ուժեղ խելացի, համարձակ, արագաշարժ, հմայինչ, ընկերասեր, հյուրասեր, հարգված բոլորի կողմից: Լավ որսորդ էր: Մինչև սովխոզների լուծարումը գյուղի սովխոզի տնօրենն էր: Գուղի և՛ երիտասարդները, և՛՛ տղամարդիկ, և՛ կանայք նրան համարում էին իրենց ընկերը: Նրա հետ հաշվի էին նստում մարզի, քաղաքի, գյուղի ղեկավարները: Մասնակցել էր ազատամարտին` Նոյեմբերյանի կռիվներին սկզբից մինչև վերջ: Բայց այդ մասին չէր սիրում խոսել, թմբկահարել, ինչ-որ բաներ պահանջել շատերի նման:

Ես ինձ պարտավորված եմ զգում թղթին հանձնել այն ինչ կարող եմ եղբորս` Ալբերտի մասին, կորստի ցավը մեղմելու համար գիտակցելով, որ հնարավոր չէ նրա բացառիկ կերպարը լրիվ ներկայացնել: Աստված ոչինչ չէր խնայել նրա համար. միջնադարյան իշխանի տեսքով, արտասովոր, հմայիչ: Մահն էլ էր իր նման արտասովոր: Քնել էր` ձեռքերը գլխի տակ դրած, հրացանը՝ կողքը և չէր արթնացել:

Արարիչը շատ էր բարեհաճ գտնվել Լոռվա աշխարհի նկատմամբ` բարձր անտառապատ լեռնալանջեր, անդնդախոր կիրճեր, սառնորակ աղբյուրներ, հարուստ հանքավայրեր, ամեն տեսակ կենդանիներ ու բույսեր: Իսկ ամենակարևորը` լոռեցի մարդու յուրահատուկ կերպար, որը միայն նրանց է յուրահատուկ` հայտնի և անհայտ լոռեցիներին: Ալբերտն իր արտաքին բոլոր բարեմասնությունների հետ նաև շատ հետաքրքիր պատմող էր: Անվերջ էին նրա պատմությունները արկածային մանկության, երիտասարդության, որսի, իր պահած կենդանիների մասին: Նրա կողքին ոչ մեկ չէր ձանձրանում` լսելով այդ պատմությունները: Պատմելու ժամանակ ոգևորվում էր, քայլում, ծիծաղում, արտասվում. լսողին թվում էր, թե ինքն էլ է մասնակցել այդ դեպքերին: Բնածին առաջնորդ էր, որտեղ կանգներ անպայման կողքը հայտնվում էին մարդիկ: Նա շատ վառ անհատականություն էր: Յուրահատուկ էր նրա բարձրաձայն, լիաթոք ծիծաղը: Մինչև կյանքի վերջը նրա առնական հետաքրքիր կերպարում կային մանկական գծեր` երեխայի նման կարող էր զարմանալ:

Բացի գյուղատնտեսական կենդանիներից, Ալբերտը սարում ուներ 7-8 գելխեղդ շներ, 10-15 ձի, սիրամարգ, աղավնիներ, հնդկահավեր: Մտերիմ ընկերներին երբեմն ձիու քուռակ էր նվիրում, հետո ինքը մեծացնում և, ապա, նոր տալիս ընկերոջը: Ալբերտի մեջ ինչ-որ անբացատրելի ուժ կար: Նրա ընկերներին հնարավոր չէր հաշվել` դպրոցական, ուսանողական, աշխատանքային, նաև գյուղից շատ-շատերը: Ընկերները միչև կյանքի վերջը կապված էին նրա հետ, երբեմն նույնիսկ օրերով հյուրընկալվում էին նրա մոտ` սարում: Ալբերտի մոտ ամեն ինչ սրտից էր գալիս, բնությունից օժտված էր մարդկային հարաբերությունների, հմտությունների իմացությամբ:

Անասնաբուծական ինստիտուտն ավարտելուց հետո նա նշանակվեց Թալինի խոզաբուծական համալիրում բարձր պաշտոնի, սակայն այնտեղ չկարողացավ երկար մնալ առանց ծննդավայրի` Լոռու: Չնայած որ Թալինում էլ էին շատ հարգում և սիրում նրան և միչև կյանքի վերջը կապված էին նրա հետ, հաճախակի էին այցելում նրան: Վերադարձավ հարազատ Սանահին գյուղ, որտեղ գյուղի բնակչությունը նրան ընտրեց սովխոզի տնօրեն և աշխատեց միչև սովխոզների սեփականաշնորհումը: Հետո նա սարում` անտառի մեջ կառուցեց մի փոքր հարմարավետ տուն, որտեղ մեծ հաճույքով էր հյուր ընդունում իր հարազատներին և ընկերներին, հյուրասիրում: Այդ տանն էր հիմնականում անցկացնում իր ժամանակը, որտեղ էլ 2017 թվականի նոյեմբերի 16-ի գիշերը հանկարծամահ եղավ Ալբերտը:  Բնության կողմից կերտված գեղեցիկ, մոնումենտալ արձանի էր նման նա` թիկնեղ, իշխանական, ազնվական, տիպական կերպար: Ամենատաղանադավոր կինոռեժիսորը երևի այդպիսի ազնվական կերպար դժվարությամբ ստեղծի: Երաժշտություն շատ էր սիրում և քթի տակ միշտ երգում էր: Ալբերտի պարը հրաշք էր, երաժշտության ռիթմը կարծես զգում էր բոլոր բջիջներով և գտնվում էր մարդկանց ուշադրության կենտրոնում: Կարծես թե թիկունք էր բոլորին: Հասնող էր բարեկամներին, հարևաններին, ամբողջ գյուղի մարդկանց: Նրա պահած անասունների մեծ մասը գնում էր հյուրասիրությունների կամ էլ հուղարկավորությունների հացի: Նրա էներգիան և սերը շատ էր, սիրում էր բոլորին, շատ էր սիրում երեխաների` միանգամից ընկերանում էր նրանց հետ: Գյուղի բարեկամների, ընկերների տղաների մեծ մասին սովորեցրել էր ձի նստել, հրացանից կրակել: Արդեն ասացի, որ մարդկանց շատ էր սիրում` ընտանիքի անդամներին, որդիներին, երեք հարսներին, իսկ թոռների նկատմամբ սերը հիվանդագին էր: Նրա շփումը մարդկանց հետ աննկատ լիցքեր էր տալիս մարդկանց: Օժտված էր մարդկային արտասովոր հմայնքով և ձգողականությամբ, այնպես որ շատ մարդիկ լսելով նրա մասին, ցանկանում էին ծանոթանալ նրա հետ: Նրա հեղինակությանը, հարգանքին կնախանձեին շատ մեծահարուստներ, բայց նա այդ հարգանքը վաստակել էր իր ապրած կյանքով: Նույն ձևի հարգանք ուներ նա մարդկանց նկատմամբ:

Մանկան նման ինչ-որ բանից կարող էր զարմանալ և բացականչել: Հյուրասեր էր, մենակ հացի չէր նստում` հայրիկի նման: Հացի սեղանը նրա համար մենակ ուտելիք չէր, այլ հոգևոր մի արարողակարգ, որտեղ նա իր պատմություններն էր պատմում իր արկածային կյանքից, երբեմն պատմելու ժամանակ այնքան էր ոգևորվում, որ սեղանից հեռանում էր, բացականչում և նորից նստում: Նա կարող էր իր շներից մեկի կամ վարազի մասին այնպես պատմել, որ դառնային հերոսներ: Սեղանակիցներից ոչ մեկը նրա հետ չէր ձանձրանում:

Նա բնության նման պարզ ու անբացատրելի էր: Բնության կողմից ստեղծված մի կերպար, որից հորդում էր հզոր էներգիա: Նա այն եզակի անհատներից էր, որի մեջ բնության անաղարտ մասը շատ էր: Նրա մեջ կարծես թե ներդրվել էր բնության անտառի ոգին: Նրա մեջ կար մարդու հանրագումարը իր նախասկզբնական մաքրությամբ: Նա դիմագիծ ու հմայք էր տալիս մեր գյուղին, մեր փոքր քաղաքին:

Ալբերտը մարդկանց շատ էր սիրում, մարդիկ էլ նրան: Եվ ինչքան մեծ էր նրա ընկերների թիվը, շրջապատը: Նա հեղինակություն էր ամբողջ Լոռվա աշխարհում: Գերեզմանոցում վերջին հրաժեշտի ժամանակ ներկա հարյուրավոր տղամարդիկ բոլորն էլ համբուրեցին նրա գեղեցիկ ճակատը: Նա շատ սիրով էր կապված Սահնանասարի հետ: Նա վայելեց անտառի լռությունը, մեղմ խշշունը, ձայները, բնության հրաշք տեսարանները, որոնք շատ են ազդել Ալբերտի վրա: Ու կարծես թե նա էլ բնության նման մարդու տեսակ էր: Այդ սարում էլ նա ավարտեց իր առասպելական գեղեցիկ կյանքը:

Հնդիկ փիլիսոփա Օշոն այն միտքն էր արտահայտել, որ խելոք մարդկանց չպետք է փնտրել գիտական թեզ պաշտպանածների մեջ, այլ նրանց պետք է փնտրել այգեգործների, անտառապահների, բիզնեսմենների մեջ: Կարծես թե այդ միտքը վերաբերում է Ալբերտին: Մարդկանց համար բոլորը ինքն էր, ինքը բոլորից մեկը և նրանց հոգսերը իր հոգսերն էին:

Նրա մեջ գերակշռում էին մայրիկի կողմից եկած Արղության իշխանների գծերը: Նա ոչ միայն իշխանական արտաքին ուներ, այլև հրավառ հոգի`նվիրված ընտանիքին ու շրջապատին: Ես չգիտեմ, եթե նա հայտնվեր ավելի բարենպաստ միջավայրում, ինչպիսին կլիներ: Ընդամենը ավարտել էլ գյուղատնտեսության ինստիտուտը, գերազանց տիրապետում էր անասնապահության բոլոր ճյուղերին: Գերազանց էր տիրապետում նաև մարդկային հարաբերությունների նրբություններին: Նա բնությունից էր ստացել իր ամենամեծ դասերը: Նրա կյանքը նման էր լեռնային հորդառատ գետի: Բնությունը, ծառերը, երկնքի ամպերը, տարվա եղանակների փոփոխությունները, գարնան գալը, քամու շունչը, ահա թե ինչն էր քո վրա այդքան ներգործել:

Ալբե՛րտ, սի՛րելի եղբայր, քո տարածքը քոնն էր, խենթ ու խելառ կյանքը` լիքը արկածներով, հեքիաթի նման պատմություններով ու հրաշքներով: Ախր ինչքան անպարտելի ու հզոր էին երևում մարդկանց աչքերին, այդ անտեր մահը ոնց գաղտագողի մոտեցավ քեզ: Մարդիկ զարմացել ու չէին հավատում և գալիս էին ու գալիս, թե ինչպես այդքան հզոր, հաղթանդամ, բարի Արբերտը չկար: Լոռվա աշխարհը ցնցվեց իր սիրելի զավակներից մեկի հանակարծակի մահվան համար: Ժամանակն անցավ, բայց իմ կորստի ցավը չմեղմացավ: Չեմ կարողանում ծաղկած ծառերին, դաշտերի կանաչին նայել առանց քեզ չհիշելու: Ես գիտեմ, թե ինչքան անսահման էր քո սերը բնության, անտառի նկատմամբ: Ես կորցրեցի ոչ միայն քեզ, այլև իմ կապը անտառի, Լոռվա հետ, որովհետև քեզ հետ հեռախոսով խոսելիս ես լսում էի անտառի ձայնը և դրանով կարոտս առնում իմ երկրից: Մարդը ինքը բնությունն է: Այս արտահայտությունը վերաբերում է եղբորս: Նա կարծես միջնադարյան հերոս իշխան էր հայտնված 21-րդ դարում: Ալբերտի նման անհատների շնորհիվ շրջապատի մարդիկ իրենց հպարտ են զգում, ընդունում նրա անհատականությունը: Ալբերտը նման էր մի ծառի, որի արմատները շատ ամուր էին խրված հայրենի հողում: Շատ ափսոս, որ շուտ արմատախիլ եղավ այդ ծառը: Քո մահը մեծ վիշտ պատճառեց հարազատներիդ, ընկերներիդ, քեզ ճանաչողներիդ, որոնք հանկարծակիի եկան: Դու դեռ չէիր ընդունում քո տարիքը, ինչպիսի ապրելու եռանդ, արագաշարժություն, արարելու, պատմելու, զարմանալու եռանդ: Բարձրաձայն` քեզ յուրահատուկ ծիծաղդ, առնական գեղեցկությունդ մնաց մինչև կյանքիդ վերջ: Քեզ ուղեկցող մանուկը միշտ քեզ հետ էր, որը քո կերպարի ամենալավ մասն էր և, չնայած դրան, դու նայելով մարդուն միշտ զգում էիր նրա հոգու ներսն ու դուրսը: Քո մեջ առկա էր բարձր լարման հոսանքը: Հուզվում էիր մինչև վերջ, զայրանում միչև վերջ, զարմանում մեծ երեխայի նման: Ալբերտը հրաշալի պատմող էր, նրա հետ ոչ ոք չէր ձանձրանում, համարյա միշտ զբաղված էր: Երբ մի փոքր ժամանակ էր ունենում տանձի փայտից շատ գեղեցիկ գդալներ էր պատրաստում: Աշնանը շատ բարձր որակի օղի էր քաշում, ուներ մարդկանց հետ շփվելու բացարձակ շնորհ: Քեզ պատճառ էր պետք, որ խնջույքներ ու քեֆեր անեիր, որտեղ գլխավոր հերոսը դու էիր, քո արկածային կյանքը, որոնք պատմում էիր մեծ հուզմունքով: Դու շատ հետաքրքիր կյանքով ապրելու տաղանդ ուների, որոնք շատ քիչ մարդկանց էր տրվում, ապրեցիր քո հետաքրքիր կյանքը: Հեռանալով դու շատ մեծ վիշտ պատաճառեցիր քո հարազատներին և ճանաչողներին: Քո հյուրասենյակի պատից կախված էին երկու գայլի մորթի (քո իսկ կողմից մշակված):

Դու ավելի շատ մարդ էիր, քան ինքը մարդը. լեռնցի, բնատուր, լոռեցի: Ես շատ ջանացի ներկայացնել եղբորս` Ալբերտին, բայց երևի չկարողացա, քանի որ նա, իրականում ավելի հետաքրքիր էր, պայծառ, հզոր: Բառերը անընդունակ են նման մարդուն լրիվ բնութագրել: Ես փորձեցի քո երկրային կյանքը բնութագրել` չկարողացա, անդինը` երկնայինը չգիտեմ: Քո տարածքը քոնն էր, մենակ քո ստեղծած հետաքրքիր տարածքը: Գիտեմ, որ բացառիկ էիր մենակ անբացատրելի մարդկային տեսակով, գնացիր քո հավերժ ժամանակի տարածություն, ինչպես որ այստեղ էիր քո սարերի, անտառների մեջ: Քեզանից հետո մնաց մի մեծ դատարկություն, որը երբեք չի լցվի:

Սվետլանա Սիմոնյան

Տպել
8685 դիտում

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան