Ուղղաթիռով այց Արթիկ եղել է, 105 կմ տարածությունը ուղղաթիռով հաղթահարող անձը Տիգրան Սարգսյա՞նն է

Իրականում ուղղաթիռով «այց» Արթիկ եղել է, սակայն դրա «ուղեւորը» առաջին տիկին Աննա Հակոբյանը չէ: Ըստ արթիկցիների՝ Աննա Հակոբյանի այցից հետո նույն ջերմոց է այցելել նաեւ ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ համադրելով փաստերը, ենթադրվում է, որ 105 կմ տարածությունը ուղղաթիռով հաղթահարող անձը հենց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է:

Մեր զրույցում Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե Հակոբյանը Արթիկ է այցելել ուղղաթիռով: «Ես պաշտոնապես հերքում եմ, Աննա Հակոբյանը մեզ մոտ եկել է ծառայողական մեքենայով»,- ասաց տնօրենը: Հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ուղղաթիռով Արթիկ այցելել է Տիգրան Սարգսյանը, Իգնատոսյանը պատասխանեց. «Մասնավոր ուղղաթիռ է եւ չեմ կարող ձեզ ինֆորմացիա տալ, թե ով է եղել մեջը, ոչ պաշտոնական հանդիպում է եղել, եւ հյուրեր ենք ունեցել, դա ոչ մեկին չի վերաբերվում: Դա եղել է Աննա Հակոբյանի այցից հետո»,- մեր զրույցում եզրափակեց Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրենը:

Հիշեցնենք, որ այսօր «Իրատես» թերթը «ասում են, թե»-ով գրել էր, թե Աննա Հակոբյանի այցը՝ Արթիկ տեղացիներն ահավոր զայրացրել է, այն պատճառով, թե վերջինս ուղղաթիռով է այցելել Արթիկ: Այս տեղեկությունն այսօր հերքել էր նաեւ Հակոբյանի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, նաեւ, որ Աննա Հակոբյանի այցից հետո փորձ էր արվել նաեւ այդ այցը կապել ընտրությունների հետ, ինչին առաջին տիկինը սպառիչ պատասխան էր տվել Առաջին լրատվականի եթերում:

Տպել
17695 դիտում

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը

Ծաղկաձորում կազմակերպվում է եռօրյա միջոցառում՝ հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման համար

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

ԱԱ չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան չհաղթեցին Ազգերի լիգայի իրենց խմբերում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Կոռուպցիան՝ բուժհաստատություններում. պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ