Կշարունակենք նույն պրոֆեսիոնալիզմով. Գյումրու թատրոնը «Հարսանիք թիկունքում»-ը տանում է ԱՄՆ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը: Ինչքան ժամանակով է պաշտոնավարելու Լյուդվիգ Հարությունյանը, ինչ տեմպերով են շարունակվում թատրոնում աշխատանքները Տիգրան Վիրաբյանի գնալուց հետո, մանրամասների շուրջ ՀԺ-ն զրուցել է Լյուդվիգ Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, ինչքա՞ն ժամանակով եք պաշտոնավարելու թատրոնում:  Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ ե՞րբ է լինելու:

- Հիմնական չեմ ընտրվել, վեց ամիս ժամկետով եմ նշանակվել: Իմ հապճեպ նշանակումը պայմանավորված էր թատրոնի տեմպը չկանգնեցնելու հետ, քանի որ թատրոնն ունի մի շարք ծրագրեր, որոնք այս ընթացքում պետք է իրականացվեն, ուստի՝ այդպես որոշվեց: Տնօրենի թափուր պաշտոնի համար պետք է մրցույթ կայանա, իսկ այս 6 ամիսները ի շահ թատրոնի կանենք, որպեսզի այդ ընթացքում թատրոնի աշխատանքը կիսատ կամ թերի չկատարվի:

- Ասեցիք՝ թատրոնն ունի մի շարք ծրագրեր: Ի՞նչ ծրագրեր են:

- Ծրագրերից մեկն էլ մեր հյուրախաղերն են: Նոյեմբերի 6-ին մենք մեկնում ենք, ունենք պրեմիերաներ, ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում:

- Շատերը կարծիք հայտնեցին, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր թափով սկսեց զարգանալ նախկին տնօրենի՝ Տիգրան Վիրաբյանի օրոք, եւ կարճ ժամանակում մեծ հաջողություններ գրանցեց: Կարողանալո՞ւ եք տեմպը պահել:

- Ասեմ, որ 15 տարի է՝ թատրոնում եմ, եւ ի սկզբանե աշխատել ու ստեղծագործել եմ Տիգրանի հետ միասին: Ինչ վերաբերում է այս ընթացքում Տիգրանի պաշտոնավարելուն, ապա ասեմ, որ ինձ համար ավելի հեշտ էր, որպես թատրոնի գլխավոր ռեժիսոր, հետագայում նաեւ գեղարվեստական ղեկավար աշխատել մի մարդու հետ, որն իր գործում պրոֆեսիոնալ է: Միանշանակ Գյումրու թատրոնի հաջողությունները կապում եմ Տիգրանի անվան հետ, բայց թատրոնի հաջողությունները վկայում են այն մասին, որ Տիգրանը միայնակ չէր ղեկավարում, այլ այստեղ արվում էր կոլեկտիվ աշխատանք: Այժմ ամենակարեւորն եմ համարում, որ շարունակենք աշխատել այն սկզբունքով, որով ինքն էր աշխատում: Մենք պիտի կարողանաք էնպես անել, որ նույն ձեւով շարունակենք՝ նույն պրոֆեսիոնալիզմով:

- Այս ընթացքում հյուրախաղերով եղել եք հիմնականում Արցախում եւ մայրաքաղաքում: Պրեմիերաներով դրսում ներկայանալու նոր պլաններ կա՞ն:

- Նոյեմբերի 6-ին մենք մեկնում ենք: Ունենք պրեմիերաներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Հրավերով կմեկնենք Լիբանան: Երեկ ենք եռօրյա շրջագայությունից վերադարձել մայրաքաղաքից: Հրավերով կմեկնենք Լիբանան՝ «Հարսանիք թիկունքում», «Սիրո քաստիգ» եւ Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումներով հանդես գալու: Նոյեմբերի վերջին նոր առաջնախաղ ենք ունենալու: Յուրաքանչյուր ամիս մենք խաղում ենք 17 ներկայացում: 2019 թվականին ԱՄՆ ենք մեկնում հյուրախաղերի, «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ ենք մեկնում:

- Մշակույթի շատ գործիչներ հերթով քաղաքականություն են մտնում, այդ թվում՝  Տիգրան Վիրաբյանը: Հնարավո՞ր է՝ մի օր ձեզ էլ տեսնենեք որեւէ պաշտոնում:

- Կարծում եմ՝ Տիգրան Վիրաբյանը հենց պատահական չի հայտնվել այնտեղ, որտեղ աշխատելու է: Նա շատ կարճ ժամանակահատվածում կապացուցի, որ անելիք, ասելիք եւ գործ ունի անելու: Ես համոզված եմ, որ այն՝ ինչ անելու է Տիգրան Վիրաբյանը, կապ ունի նաեւ մշակույթի հետ: Ինչ վերաբերում է ինձ, չեմ կարող ասել, որովհետեւ ներկա պահին ես իմ քաղաքում՝ Գյումրիում, շատ անելիքներ ունեմ, քաղաքականության մեջ ինձ երբեւէ չեմ տեսնում:

Հիշեցնենք, Տիգրան Վիրաբյանը ընտրվել է Երեւանի փոխքաղաքապետ:

Տպել
3870 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը