Կգումարվի Ազգային-եկեղեցական ժողով՝ «Հայոց Եկեղեցին 21-րդ դարում. ներկան եւ ապագան» խորագրով

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան Գերագոյն հոգեւոր խորհրդի ընդլայնուած կազմով հերթական ժողովի նիստերը:

Ինչպես հայտնում են Մայր աթոռի մամուլի ծառայությունից, ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյնի եւ օրհնութեան խօսքից յետոյ որպէս ատենապետեր ժողովը վարելու հրաւիրուեցին ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը եւ Արեւմտեան Եւրոպայում Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը:

Մինչ օրակարգում ընդգրկուած հարցերի քննութիւնը խորհուրդը հաստատեց նախորդ` 2018 թ. մայիսի 29-ից յունիսի 1-ը գումարուած ԳՀԽ ժողովի արձանագրութիւնը:

Ժողովի առաջին օրը Գերագոյն հոգեւոր խորհուրդը քննարկեց առաջիկայում Ազգային-եկեղեցական ժողով գումարելու հարցը, համաձայն Գերագոյն հոգեւոր խորհրդի նախորդ ժողովների քննարկումների արդիւնքում կայացուած որոշումների: Այս կապակցութեամբ զեկոյց ներկայացրեց Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տէր Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը:

Քննարկումների արդյունքում որոշուեց առաջիկայ տարի գումարել Ազգային-եկեղեցական ժողով «Հայոց Եկեղեցին 21-րդ դարում. ներկայ եւ ապագայ» խորագրով: Քննութեան առնուեցին ժողովի օրակարգում ընդգրկուելիք հարցերը: 

Ժողովի երկրորդ նիստին Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների մասին զեկոյց ներկայացրեց Մայր Աթոռի Վարչայ-տնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տէր Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը: Ընդգծուեց անհրաժեշտութիւնը Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններն ընդլայնելու կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական եւ տնտեսական ոլորտներում` յուսալի երաշխիքներ ապահովելով մեր ազգային-հոգեւոր անվտանգութեան եւ հայ ինքնութեան պահպանութեան համար:

ԳՀԽ անդամները գոհունակութեամբ ընդունեցին զեկոյցը` թելադրելով Մայր Աթոռի պատկան կառոյցներին շարունակել զօրացնել գործակցութիւնը պետութեան հետ` ի խնդիր հայրենիքի պայծառութեան եւ մեր ժողովրդի շէն ու բարօր կեանքի:

Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի յոբելեանների առնչութեամբ զեկոյցով հանդէս եկաւ Մայր Աթոռի Թանգարանների տնօրէն Արժանապատիւ Տէր Ասողիկ քահանայ Կարապետեանը` տեղեկացնելով, որ յոբելեանների կազմակերպման համար ստեղծուել են պետական յանձնաժողովներ Մայր Աթոռի ներկայացուցչի մասնակցութեամբ: Լսելով ներկայացուած զեկոյցը` Գերագոյն հոգեւոր խորհուրդը կարեւոր նկատեց, որ  յիշեալ յոբելեանները պատշաճօրէն նշուեն նաեւ Մայր Աթոռում եւ Հայ Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերում:

 Ժողովի երրորդ օրը Հայոց Եկեղեցու գործառնութիւնների բարելաւման ծրագրի ընթացքի վերաբերեալ զեկոյց ներկայացրեց «Դաւիդեան» հիմնադրամի նախագահ եւ բարեգործ Ասոյ Դաւիդեանը։ Վերջինս լուսաբանութիւններ տուեց ԳՀԽ անդամներին դեռեւս 2016 թուականին սկզբնաւորուած ծրագրի իրականացման հերթական փուլի առնչութեամբ:

Ընդունելով զեկոյցը` ժողովականներն իրենց գնահատանքը յայտնեցին տիար Ասոյ Դաւիդեանին Եկեղեցուն մատուցուող օգտաշատ ծառայութեան եւ կարեւոր յանձնառութեան համար։

ԳՀԽ անդամները քննութեան առան Եւրոպայում եկեղեցական կառոյցների վերակազմակերպման հարցը: Խնդրի մասին տեղեկութիւններ փոխանցեց Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տէր Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը` ներկայացնելով Եւրոպայի երկրների հայկական համայնքների համայնապատկերը` հայկական բնակչութեան վիճակագրութեամբ եւ եկեղեցական-վարչական կառուցուածքում դրանց կարգավիճակով:

Գերագոյն հոգեւոր խորհուրդը ողջունեց Եւրոպայում եկեղեցական կեանքի վերակազմակերպման նախաձեռնութիւնը` ի խնդիր Եւրոպայում ինչպէս աւանդական համայնքների, այնպէս եւ նորակազմ համայնքների հոգեւոր-եկեղեցական կեանքի պայծառութեան:

Ժողովն աւարտուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով: Նորին Սրբութիւնը մասնաւոր իր գնահատանքը յայտնեց ԳՀԽ անդամներին եւ նիստերին մասնակից հրաւիրեալ եկեղեցականներին` կարեւորելով քառօրեայ քննարկումների արդիւնքում առնուած որոշումները, որոնք պիտի ծառայեն Մայր Աթոռի հոգեւոր առաքելութեան առաւել արդիւնաւէտ իրագործմանը:

Ժողովը փակուեց հայրապետական «Պահպանիչ» աղօթքով:

Տպել
1368 դիտում

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի