ԱԳ նախարարը՝ Իրանի հետ սահմանը փակելու մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, դիմելով ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին՝ հիշեցրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ըստ որոնց՝ Իրանի հետ սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել:

«Ուզում եմ ձեզ, որպես ԱԳ ղեկավար, խնդրել պարզաբանել, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետը, որ սցենարների դեպքում եւ ում նախաձեռնությամբ, եւ ինչպիսի քայլերի են պատրաստ Հայաստանն ու Արցախը: Երկրորդ հարցս վերաբերում է Արցախյան հակամարտությանը, այս վեց ամիսների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հայտարարեց, որ ստացել է որպես ժառանգություն մոտեցում, որտեղ տարածքները պետք է զիջել խաղաղության դիմաց»,-ասել է Աշոտյանը՝ հիշեցնելով, որ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը հերքել էր՝ պնդելով, որ վարչապետին ճիշտ չեն տեղեկացրել բանակցային գործընթացի պատմության մասին:

Աշոտյանը հետաքրքրվեց՝ եթե կա նման փաթեթ, կարո՞ղ է նախարարը մանրամասնել, թե այն ում կողմից է ներկայացվել: Իրանի հետ կապված հարցի առնչությամբ նախարարի պաշտոնակատարն արձագանքեց՝ մեկնաբանությունը պետք է կոնտեքստում տեսնել:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է այնպես, որ հետապնդում է Հայաստանի շահերը եւ Հայաստանի անվտանգությանը եւ զարգացմանն առնչվող ճարտարապետությունը պահպանել այնպես եւ ծառայեցնել արտաքին հարաբերությունների ոլորտը՝ մեր ազգային շահերը լավագույնս առաջ մղելու համար: Այդ առումով մեր անվտանգության ճարտարապետությունը կառուցված է այնպես, որ ներգրավում է տարբեր գործընկերների եւ Հայաստանի հետ հարաբերությունները արտահայտված են կառավարության ծրագրում: Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները եղել ու մնում են շատ կարեւոր ուղղություններ արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց Մնացականյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը վերաբերում է մարտահրավերին, այլ ոչ թե որեւէ կողմից սահման փակելու մտադրությանը: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության հետ կապված պատգամավորի հարցին՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց.

«Մենք արտահայտել ենք Հայաստանի գերակայությունները ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը՝ բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, շեշտավորվում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման եւ ամրապնդման գերակայությունը, Ղարաբաղի անվտանգության եւ ստատուսի գերակայությունը եւ նաեւ գիտեք, որ արտահայտված է այն մոտեցումը, որ ԼՂ-ն հակամարտության կարգավորման գործընթացի մեջ որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենա: Այս շրջանակում ենք տեղավորում մեր աշխատանքը»:

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է համանախագահների հաջորդ հանդիպման մասին, որը հավանական է՝ լինի դեկտեմբերին՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում:

«Մենք դա կհաստատենք, մենք շատ զգույշ ենք այդ առումով, փորձում ենք հայտարարել այն ժամանակ, երբ վերջնական համաձայնեցված է լինում: Այդ առումով կարեւոր զարգացումներից այս առնչությամբ եղավ Դուշանբեի հանդիպումը Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ, այդ հանդիպման արդյունքում ստեղծվեցին որոշ պայմանավորվածություններ, որոնք չափազանց մեծ նշանակություն ունեն այն նպատակի համար, որը վերաբերում է ռիսկերի նվազեցմանը»,- ասաց նա:

Մնացականյանը շեշտեց՝ Հայաստանը, ընդգծելով անվտանգության եւ ստատուսի խնդիրը, միեւնույն ժամանակ կարեւորում է այն, որ ԼՂ հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է 150 հազար մարդկանց ֆիզիկական անվտանգությանը:

Տպել
2471 դիտում

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը