Ոստիկանության նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի հափշտակությունների համար

Ոստիկանության նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունների համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պահպանության դասակի նախկին հրամանատար Մ. Հ.-ն խաբեության եւ անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է 10 դրվագ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություններ, ինչպես նաեւ խոշոր չափերով գույքի հափշտակության փորձ:

Ըստ մեղադրանքի` Մ. Հ.-ն 2016-2017 թվականներին տարբեր անձանց, այդ թվում` իր գործընկերոջը ներկայացրել է, թե իբր զբաղվում է մատչելի գներով բնակարանների առուվաճառքով: Տարատեսակ հիմնավորումներով նրանց վստահությունը ձեռք բերելուց հետո Մ. Հ.-ն, իբրեւ բնակարանների վաճառքի համար կանխավճար, ինչպես նաեւ պետական մուծումներ կատարելու եւ այլ պատրվակներով հիշյալ անձանցից խարդախությամբ հափշտակել է տարբեր չափերի, այդ թվում` 50.000, 25.000, 20.000, 16.000, 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարներ:

Բացի այդ, Մ. Հ.-ն, տեղեկանալով Է. Զ.-ին փաստացի պատկանող բնակարանը 100.000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերջինիս մտադրության մասին, այն նույնպես խարդախությամբ հափշտակել է: 

2016-2017 թվականների ընթացքում Մ. Հ.-ն տարբեր անձանցից ընդհանուր առմամբ հափշտակել է ավելի քան 200.000 ԱՄՆ դոլար: 

Խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու /6 դրվագ/, նույն եղանակով ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու /3 դրվագ/ եւ ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու փորձի  համար Մ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով: 

Մ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
1153 դիտում

Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատվե՞լ են

Բնակիչների ահազանգերը տասնապատկվել են և դա լավ է, պետությունը առողջանում է. Հայկ Մարության

Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կառավարությունը 13,7 մլն դրամ կհատկացնի

Անցկացվում է գումարտակի մարտավարական զորավարժություն

Չավուշօղլուն կմեկնի Բաքու` մասնակցելու արտգործնախարարների խորհրդի 39-րդ նիստին

Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը ներգրավվել է որպես իրավահաջորդ՝ փոխարինելով տուժողի հորը

Դեկտեմբերի 13-ին Երևանում կկատարվեն երթեւության կազմակերպման փոփոխություններ

Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր. ՔՈ հայտարարությունը

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձակուրդ է գնում

Փրկարարները կանխել են 9-րդ հարկից նետվել սպառնացող մարդու ինքնասպանության փորձը

Փոխվարչապետի որոշմամբ սահմանվել են քաղծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները

Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 4 ժամից. նա մասնակցել է նիստին եւ հայտարարություն արել

Ժամը 20:00-ի դրությամբ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Արայիկ Հարությունյան

Ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն ա. Սաշիկ Սարգսյանի որդու համար պարզ չէ մեղադրանքի էությունը

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ԺՊ

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

Գոռ Մինասյանը ճանաչվել է Գյումրու 2018-ի լավագույն մարզիկ

Չարենցավանում Փաշինյանը հորդորեց դասի գալ, մարզպետը նշանակեց տնօրենին, ծնողները դժգոհ մնացին

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞