Չի կարող պատահել. բացահայտումներ Վահե Գրիգորյանի գործում

03/11/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 1-ի համարում

«Ռայթ իրավաբանական խումբ» կազմակերպության ղեկավար, փաստաբան Վահե Գրիգորյանի պաշտպանները, որոնք հանրապետությունում հայտնի փաստաբաններ են, ապշած են դատախազության աշխատաոճից: Թեեւ պաշտպանները խուսափում էին նախաքննական մանրամասներ հրապարակելուց, բայց փաստաբան Հայկ Ալումյանը խոստովանեց, որ միակ նախաքննական գաղտնիքն իրենք կարող են հրապարակել՝ «մեղադրանքը հաստատող ապացույցներ դատախազությունը չունի»: Ավելին՝ պաշտպանական կողմը, մի կողմ դնելով տակտիկական նկատառումները, հանրությանը ներկայացրեց Վ.Գրիգորյանի մեղքը հերքող փաստաթղթերը, որոնք նախատեսում էին հրապարակել դատարանում: «Ռայթ» ՍՊԸ-ն 2003-ին իրականացրել է «Կրեյն ԼՏԴ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ավելացված արժեքի հարկի գծով գերավճարը պետբյուջեից ետ ստանալու գործընթացը:

«Կրեյնի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գեւորգ Հակոբյանը, որն ապրում է ԱՄՆ-ում, լիազորել է Վահե Գրիգորյանին՝ ներկայացնել իր շահերը տնտեսական դատարանում: Գրիգորյանը շահել է դատը, ստացել մոտ 23 մլն դրամի գումար եւ Հակոբյանի պահանջով փոխանցել իր նշած հաշվեհամարին: Գլխավոր դատախազությունում հարուցված քրգործի շրջանակներում Վ.Գրիգորյանը մեղադրվում է «Կրեյնի» նկատմամբ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու մեջ: Մեղադրանքը հարուցվել է Գեւորգ Հակոբյանի՝ «Կրեյնի» տնօրենի հոր՝ 65-ամյա, սրտի հիվանդ, տնտեսական գիտությունների թեկնածու, դասախոս Ալեքսանդր Հակոբյանի ցուցմունքի հիման վրա: Տարեց մարդը դատախազությունում «խոստովանել է», որ Վ.Գրիգորյանի հետ երկու լիազորագիր եւ մի հայցադիմում են կեղծել:

Այժմ դառնանք պաշտպանական փաստաթղթերին: Վ.Գրիգորյանի դեմ ցուցմունք տված Ա.Հակոբյանը ցուցմունք տալու հաջորդ օրը դիմում է հղել գլխավոր դատախազին, օմբուդսմենին, ԱՄՆ դեսպանին եւ «Հելսինկյան կոմիտեի» նախագահին, որտեղ գրել է. «Հունիս ամսից ինձ պարբերաբար հրավիրում են գլխավոր դատախազություն՝ կապված Վ.Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործի հետ, որը կապված է «Կրեյն ԼՏԴ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի հետ: Ընկերության տնօրենը եղել է իմ որդի Գեւորգ Հակոբյանը: Դատախազությունում բազմիցս ինձանից պահանջել են տալ ցուցմունքներ «Կրեյն ԼՏԴ»-ի եւ Վահե Գրիգորյանի կողմից իրականում չկատարված ինչ-որ հանցագործության մասին: Ինձ միշտ սպառնում էին իմ որդուն ԱՄՆ-ից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջոցով Հայաստան բերելու եւ նրան Վահե Գրիգորյանի հետ միասին դատապարտելու մասին:

Ս.թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 10.30 ինձ հրավիրեցին եւ մինչեւ երեկոյան ժամը 7-ն ինձ քննեցին որպես գործով վկա: Հարցաքննության ժամանակ բազմիցս հնչում էին դատապարտման սպառնալիքներ, երբեմն անթույլատրելի բարձրության ձայնով: Հաշվի առնելով այդպիսի վերաբերմունքը, իմ տարիքը եւ այն, որ մարտ ամսին տարել եմ սրտի ծանր վիրահատություն, ունեմ արյան բարձր ճնշում եւ օրը 3 անգամ պետք է օգտագործեմ դեղորայք, ես ընկել էի ծանր հոգեվիճակի մեջ, որի արդյունքում չէի հասկանում, թե ինչ եմ գրում բացատրության մեջ՝ քննիչ Ա.Նիկողոսյանի թելադրանքով: Միայն հաջորդ օրը ես հասկացա, թե ինչ ահավոր ճնշված վիճակում եմ եղել եւ ինչպիսի սխալ բաներ եմ գրել»: Գրության վերջում Հակոբյանը հրաժարվել է իր ցուցմունքներից եւ նշել, որ ոչ մի փաստաթուղթ ո՛չ ինքը, ո՛չ Վահեն չեն կեղծել:

Հետաքրքիրն այն է, որ իր ձեռքով գրված 4 էջանոց դիմումից նա հետագայում հրաժարվել է եւ դատախազությունում գրել, որ Վահեի ընկերներն են իրեն ստիպել նման հայտարարություն անել: Բայց պաշտպանական կողմի ձեռքում է նաեւ ԱՄՆ-ում բնակվող Ալեքսանդր Հակոբյանի՝ «Կրեյնի» տնօրենի հայտարարությունը, որը նա «ապոստիլով» վավերացրել է Կալիֆորնիայի նահանգի քարտուղարությունում, դրան կցել իր ու «Ռայթի» պայմանագրի, ֆինանսների նախարարին, հարկային տեսչության պետին ուղարկած իր գրությունների, վճարման հանձնարարագրի կրկնօրինակները: «Վահե Գրիգորյանին ճանաչել եմ որպես ազնիվ եւ առանձնահատուկ վստահության արժանի իրավաբան,- գրում է «խաբված» քաղաքացին,- մեր հարաբերությունները սկսվել են 2003թ. մայիսի 2-ին կնքված գործակալության պայմանագրով:

Էլեկտրոնային փոստով պրն Գրիգորյանը ինձնից պահանջել է համապատասխան փաստաթղթեր՝ ներառյալ մի քանի լիազորագրեր, որոնք ստորագրել, կնքել եւ Երեւան եմ ուղարկել ԱՄՆ-ից Հայաստան եկող տարբեր ծանոթ անձանց միջոցով: Ամբողջ գործընթացի ընթացքում պրն Գրիգորյանն ինձ տեղեկացրել է իր բոլոր գործողությունների մասին, որոնք կրել են բացառապես օրինական բնույթ: Հայցը բավարարվել է՝ որոշվել է բռնագանձել «Կրեյն ԼՏԴ»-ի պահանջած 22 մլն 958 հազար 300 դրամը: 2004-ի փետրվարին «Կրեյնը» հանձնարարել է «Ռայթին» գանձել պետտուրքի 100 հազար դրամը, ապա գանձել նաեւ 400 հազար դրամ, իսկ մնացած գումարը կոնվերտացնել ԱՄՆ «Abona LTD» ընկերության հաշվեհամարին: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ պրն Գրիգորյանը հանցագործ է, կեղծել է իմ ստորագրությունը, յուրացրել իր հաճախորդի գումարները, ապա միանշանակորեն հայտնում եմ, որ դա հերյուրանք է եւ զրպարտություն: Տեղի ունեցածը իմ կարծիքով մարդու իրավունքների այն շարունակական խախտումներն են, որ ժամանակին տեղի են ունեցել նաեւ իմ նկատմամբ»:

Կալանքի հարցը քննող դատարանը, այս գրությունը կարդալով, հայտարարել է, որ այն կեղծ է: Ի դեպ՝ փորձաքննություն չի նշանակվել ո՛չ այս թղթերի, ո՛չ գործով անցնող «կեղծված» փաստաթղթերի մասով՝ մեր քննիչներն այդ գործողությունները կատարել են աչքաչափով: Նշենք նաեւ, որ «Փաստաբաններ փաստաբանների համար» միջազգային կազմակերպությունը Վահե Գրիգորյանի պաշտպանությունն իրականացնելու համար 1 հազար 500 եվրո է ուղարկել եւ ՀՀ իշխանություններին դիմել՝ գրելով. «Տպավորություն է ստեղծվում, որ Գրիգորյանի կալանավորումը բացառապես կապված է եղել նրա մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաեւ Երեւանի կենտրոնի անշարժ գույքի սեփականատերերի դեմ ուղղված պետական քաղաքականության վերաբերյալ նրա կարծիքների հետ», ուստի՝ «խնդրում ենք դադարեցնել Վ.Գրիգորյանի նկատմամբ քրեական մեղադրանքը եւ նրան անհապաղ ազատել կալանքից»:

Արմինե Օհանյան

Տպել
2389 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան