Ակցիա. ո՛չ ռեժիմին, ո՛չ կլանին, ո՛չ «այո»-ին

03/11/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 1-ի համարում

Երեւան. հոկտեմբերի 29-ը. Շահումյան հրապարակ: Ժամը 10.00-ին ընդդիմադիր 17+1 ֆորմատի լիդերների գլխավորությամբ 100 մեքենայից բաղկացած ավտոշարասյունը, որին Աշտարակում եւ Աշնակում միացան եւս 47 մեքենա, յուրաքանչյուր մեքենայի վրա փակցված՝ «Ո՛չ» ծիրանագույն դրոշներով, շարժվեցին Շիրակի մարզ՝ շիրակցիներին քարոզելու՝ «Ո՛չ ռեժիմին, ո՛չ կլանին, ո՛չ հանրաքվեին»: Մինչ հանրահավաքի հիմնական հենակետ Գյումրի քաղաքը, որտեղ, ըստ ընդդիմության լիդերների, պետք է կոտրվի իշխանական դիմադրության սառույցը, դեպի հյուսիս տանող ավտոմայրուղու մի քանի բնակավայրում եւս՝ Մարալիկ, Արթիկ, ավտոերթի մասնակիցները քարոզեցին «Ո՛չ»-ը:

Ի դեպ, երբ ավտոշարասյունը դուրս եկավ Երեւանից, դեպի Գյումրի տանող մայրուղու վրա «Ո՛չ» շարասյունին միացավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մեքենան, ու մոտ 7 կիլոմետր գլխավոր դատախազն ընթանում էր շարասյունի մեջ, փաստորեն, միանալով «Ո՛չ ռեժիմին, ո՛չ կլանին, ո՛չ հանրաքվեին» ավտոերթին: Ցավոք, ընդդիմության հետագա  միջոցառումներին Աղվան Հովսեփյանը չմասնակցեց, որովհետեւ շտապում էր Գյումրի՝ Արդարադատության պալատի բացմանը: Իսկ երբ շարասյունն անցնում էր Շիրակի մարզի գյուղերով, գյուղացիները, դուրս վազելով  իրենց տներից, հարցնում էին. «Էս ի՞նչ է պատահել Երեւանում, ի՞նչ խաբար է»: Ընդդիմության լիդերներն էլ մեքենաների պատուհաններից պատասխանում էին. «Քոչարյանն է փախել, Քոչարյանը: Ասում են՝ կարող է ձեր գյուղում թաքնված լինի»: Ու երբ Հոռոմ գյուղում «Հանրապետություն» կուսակցության լիդերներից մեկը նույն կատակն արեց, ցախավելը ձեռքին մի տղամարդ պատասխանեց. «Որ իմանանք դրանցից ըստեղ մարդ կա,  կբռնենք ու սաղ գեղով...»:

12.00 Մարալիկ

«Հանրապետություն», ԱԺՄ, «Նոր ժամանակներ», «Ժողովրդավարական հայրենիք», ՍԻՄ, ԱԺԴ, ՀԱԱԿ կուսակցությունների նախագահներին եւ ՀԺԿ քարտուղարին բոլոր վայրերում նույն հարցն էին ուղղում՝ որտե՞ղ է Արտաշես Գեղամյանը ու ինչո՞ւ ընդդիմության հետ չէ: «Էդ մարդու մազերն էլ թափեցին, բայց խելք էլի չհավաքեց»,- Գեղամյանից իր անսահման հիասթափությունն արձանագրեց մարալիկցի Աշոտը: Բոլոր այդ հարցերին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նույն բանն էր ասում՝ վերջին զարկը միասնական է լինելու, եւ ժողովրդին կոչ էր անում նոյեմբերի 27-ին, ժամը 12-ից հետո, հավաքվել Երեւանում, որովհետեւ այդ օրն ամեն ինչ որոշվելու է Երեւանում:

«Այս հանրաքվեն ոչ մի կապ չունի Սահմանադրության հետ. սա Քոչարյանի եւ այս իշխանության վստահության հանրաքվեն է: Մենք «ոչ» ենք ասում այս իշխանություններին, որովհետեւ այն մարդիկ, ովքեր օրինախախտության բացառիկ օրինակներ են, օրենք ներկայացնելու իրավունք չունեն: Եւ այս Սահմանադրությունը Քոչարյանի համար դարձել է սրած բիզ, որից ոչ մի տեղ փախնել նա այլեւս չի կարողանալու: Հետեւաբար, «ոչ» ասելով այս Սահմանադրությանը՝ մենք «ոչ» ենք ասում այս իշխանություններին, «ոչ» ասելով այս Սահմանադրությանը՝ մենք «ոչ» ենք ասում Տեցի կռուգներին, «ոչ» ասելով այս Սահմանադրությանը՝ մենք «ոչ» ենք ասում հոկտեմբերի 27-ի նման գործընթացներին:

Եւ մենք եկել ենք այստեղ՝ ձեզ նոյեմբերի 27-ին հրավիրելու Երեւան. այդ օրը, մինչեւ ժամը 12-ը, արեք ձեր քվեարկությունը, ուզում եք՝ «ոչ» ասեք, ուզում  եք՝ խաչ ու փաչ դրեք, ուզում եք՝ բոյկոտեք եւ եկեք Երեւան: Մենք այնտեղ ձեզ հետ միասին թույլ չենք տալու, որ կեղծվեն ձեր քվեները: Այս անգամ բացարձակ այլ կերպ ենք գործելու, եւ  հաղթանակը մերն է լինելու»,- հավաքված մոտ 500 մարալիկցիների ասաց  «Հանրապետություն» կուսակցության նախագահը: Իսկ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ավելացրեց. «Նոյեմբերի 27-ին մենք բոլորս պետք է ասենք «ոչ»՝ մեր մոտալուտ «այո»-ի համար»: Անվանի դերասան Երվանդ Մանարյանն էլ իշխանություններին, համենայնդեպս, զգուշացրեց, որ ինչքան է իրենք իրենց անտեր շալվարները ոչ մի կերպ չեն կարողանում պոկել աթոռներից, այս անգամ պոկելու են, ու այդ կոստյումներն այլեւս չեն հագնելու:

14.00 Արթիկ 

«Հայաստանը շրջանցեց ստրկատիրության փուլը, եւ Հայաստանում ստրկատիրություն այդպես էլ չեղավ: Մինչդեռ, այդ փուլը մեր երկիրը թեւակոխեց այս իշխանությունների օրոք: Մենք Հայաստանն ազատեցինք  ադրբեջանցիներից, իսկ հիմա եկել է ժամանակը՝ Հայաստանն ազատագրելու թրքատիպ հայերից»,- Արթիկում հայտարարեց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության վարչության անդամ Վարդան Մալխասյանը: Ու կրկին Արամ Զ.Սարգսյանը ժողովրդին հորդորեց այդ Սահմանադրությունը ծալել եւ դնել մի կողմ: «Այսօր մեր երկիրը կփրկի միայն հեղափոխությունը: Իմ եղբայրն ասել է՝ մեր երկրի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դուք եք: Ու ձեզանից յուրաքանչյուրի հետ մենք նոյեմբերի 27-ը դարձնելու ենք այս իշխանությունների վերջին օրը»,- արթիկցիներին վստահեցրեց «Հանրապետություն» կուսակցության նախագահը: «Եթե էս մի անգամ կարողացաք մեր «չէ»-ն պահել, ես իմ Պարգեւ անունով կովին ձեզ մատաղ եմ անելու»,- պաշտոնապես հայտարարեց արթիկցի Շողիկը:

16.00 Գյումրի

Չնայած ձյունախառն անձրեւին եւ նորընտիր քաղաքապետ  Վարդան Ղուկասյանի սպառնալիքներին, թե կինո է նկարելու եւ ում տեսավ միտինգի տեղը, պատժելու է, ընդդիմադիր լիդերների հետ հանդիպմանը եկել էր մոտ 2000 գյումրեցի: Եւ կրկին գյումրեցիները հիշեցին Արտաշես Գեղամյանին, որը լայաղ չէր արել միանալ իր գործընկերներին, ու կրկին Արամ Զ.Սարգսյանն ասաց, թե վերջին քայլը հաստատ միասին են անելու: Իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարեց. «Ժողովուրդ, չկա որեւէ «ոչ» Սահմանադրությանը. սա Սահմանադրության խնդիր չէ: Մեր «ոչ»-ը վերաբերում է ռեժիմին, մեր «ոչ»-ը լինելու «ո՛չ» Ռոբերտ Քոչարյանին, «ո՛չ» Սերժ Սարգսյանին, «ո՛չ» այն մարդանց, որոնք գնդակահարում են, հետո քաղաքապետ են ընտրվում, մեր «ոչ»-ը լինելու է բոլոր նրանց, ովքեր իրենց ջիփերով մարդկանց գցում են մեքենաների տակ, հետո փող են տալիս ու ազատվում են:

Միասնության շուրջպար էին կազմակերպել ու իրենց ողջ ռեսուրսն օգտագործելով՝ հավաքեցին 200 հազար մարդ: Սա է լինելու նրանց ռեսուրսը. իսկ մնացածը նկարչություն է լինելու: Ուստի այդ օրը պետք է հավաքվենք եւ Քոչարյանին ասենք՝ հեռացի՛ր: Անունը կդնենեք  հեղափոխություն, ուրեմն դա հեղափոխություն է, անունը կդնենք ապստամբություն, ուրեմն՝ ապստամբություն է: Միշտ ասել եմ, 2003-ին եկանք ու առաջ չգնացինք. այս անգամ անցնելու ենք: Եթե հավաքվեցինք,  ուրեմն անցնելու ենք, եւ որեւէ մեկը թող մեզ չվախեցնի: Որեւէ մեկն իրավունք չունի գալ մեր հայրենիք, մեր քաղաք եւ այսքան տղամարդու ներկայությամբ ասել, թե Հայաստանում տղամարդ չկա: Կգա նոյեմբերի 27-ը եւ կտեսնենք»: Միացյալ ընդդիմությունը նույն ավտոերթով իր ծիրանագույն «Ո՛չ»-ը կծածանի նաեւ հանրապետության մյուս մարզերում եւ հանրաքվեի նախօրեին ծիրանագույն հանրահավաքի կհրավիրի երեւանցիներին: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2264 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին