Գլխավոր հատակագիծ. երազների քաղաքը

03/11/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 1-ի համարում

Երեւանի գլխավոր հատակագիծը, որի մասին այդքան խոսվում էր, արդեն պատրաստ է: Համենայն դեպս «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը երեկ Երեւանի քաղաքապետարանում ներկայացնում էր հատակագծի, ըստ էության, վերջնական տարբերակը: Շատ շուտով այն կքննարկվի եւ կընդունվի նաեւ կառավարությունում: Միանգամից հիասթափեցնենք երեւանցիներին: Գլխավոր հատակագծի ընդունման գործընթացի այս փուլում չեն քննարկվում մայրաքաղաքի ճարտարապետության մանրամասները` որտեղ ինչ բարձրության շենք, որտեղ ինչ սրճարան եւ այլն: Դա հաջորդ փուլն է, որին կհասնենք մի երեք տարուց: Այս փուլում ընդամենը հստակեցվում են մայրաքաղաքի սահմանները, կանաչ գոտիները, տրանսպորտային, բնապահպանական, կենսապահովման, գրամատակարարման եւ այլ կարգի ընդհանուր հարցեր: Ուրեմն ինչպիսի՞ն է լինելու Երեւանը ուղիղ 15 տարի անց` 2020 թվականին: Հենց այս ժամանակահատվածի համար է նախատեսված հատակագիծը:

«Ամենակարեւորը` աշխատել ենք, որ գլխավոր հատակագիծը չլինի ֆանտազիայի արդյունք, այլ լինի իրատեսական»,- երեկ սկսելով գլխավոր հատակագծի ներկայացումը՝ ասաց պրն Մուշեղյանը: Հատակագիծը, ըստ պրն Մուշեղյանի, մշակվել է՝ ելնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակից, բյուջեի հնարավորություններից եւ այլն: Ուրեմն որքանո՞վ է սա իրատեսական հատակագիծ: Ընդհանրապես, քաղաքի հատակագիծը իր մեջ պետք է պարունակի մի քիչ էլ ֆանտազիա: Հակառակ դեպքում մայրաքաղաքը կդառնա բնակավայր` այնպիսին, ինչպիսին մեր աչքի առաջ դառնում է հիմա: Եւ պետք է նկատել, որ այս հատակագծում ֆանտազիա կա, բայց ոչ բառիս լավ իմաստով: Օրինակ՝ 2020 թվականին մայրաքաղաքը ունենալու է 1 մլն 200 հազար բնակիչ: Սա գուցեեւ իրատեսական է: Բայց ինչպե՞ս է բաշխված լինելու այդ բնակչությունը: Օրինակ՝ վերցնենք Կենտրոնը:

Ըստ հատակագիծը մշակողների, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Երեւանի Կենտրոնի բնակչությունը 129 հազար 900 մարդ էր: Բնակչության խտությունը կազմում էր 216 մարդ յուրաքանչյուր հեկտարի վրա: 15 տարի հետո Կենտրոնի բնակչությունը, ըստ հատակագծի հեղինակների, պակասելու է եւ կազմելու է 127 հազար 500 մարդ: Բնականաբար, նվազելու է նաեւ խտությունը` 199 մարդ մեկ հեկտարի հաշվով: Հիմա ի՞նչ է սա` իրատեսությո՞ւն, թե՞ ֆանտազիա: Նկատենք, որ այստեղ հաշվի չեն առնված մայրաքաղաքի կենտրոնում իրար ետեւից վեր խոյացող բնակելի երկնաքերերը` 16, 18 եւ շատ շուտով նույնիսկ 22 հարկանի, որոնք դեռ բնակեցված չեն: Այսինքն՝ եթե նախկինում այդ շենքի զբաղեցրած մակերեսի վրա ապրում էին 4-5 ընտանիքներ, կամ այդ տարածքը ընդհանրապես բնակելի չէր, ապա այդ շենքերը կառուցել-վերջացնելուց հետո դառնալու է 50-70 ընտանիքների բնակարան:

Հիմա մոտավոր անգամ ասել հնարավոր չէ, թե կոնկրետ որքանով կավելանա կենտրոնի բնակչությունը միայն դրա հաշվին, բայց կարելի է պնդել, որ չի պակասելու հաստատ: Նույնիսկ հատակագծով բնակելի տարածքները 602 հա-ից դառնալու են 642 հա: Բայց պրն Մուշեղյանը այլ կարծիքի է: Ըստ նրա, կենտրոնի բնակչությունը կնվազի, որովհետեւ քաղաքի կենտրոնը առաջիկա 15 տարիների ընթացքում բնակելի զանգվածից կվերածվի գործարար կենտրոնի: Սա է՞լ է իրատեսություն, թե՞ բարի ցանկություն: Այսօր արդեն կարելի է գրազ գալ, որ հատակագծի հեղինակների այս բարի ցանկությունը չի իրականանալու: Որպեսզի դրանում համոզվենք, կարելի է մեկ-մեկ նայել Կենտրոնի նորակառույց շենքերի ճակատներին, եւ կտեսնենք այնտեղ լվացքի պարաններ:

Օրինակ՝ այն լուսամուտի տակ, որը նայում է հենց Թումանյան փողոցին: Մի՞թե մայրաքաղաքի կենտրոնում վերջին մի քանի տարիների ընթացքում հավաքված կոնտինգենտը կարող է հանկարծ հասկանալ, որ ավելի լավ է բնակարան գտնել Կենտրոնից հեռու: Այս կոնտինգենտի համար ամենակարեւորը քաղաքի կենտրոնում տուն ունենալն է, անկախ նրանից, թե իր ջիփը կայանելիս ինչպիսի պրոբլեմներ է ստեղծում երթեւեկության համար: Այս մանրուքները հատակագիծ մշակողները հաշվի չեն առել: Կամ՝ նույն հատակագծով կանխատեսվում է, որ մայրաքաղաքի ծայրամասերի բնակչությունը ավելանալու է` բանգլադեշում մոտ 11 տոկոսով, էրեբունիում ու Նոր Նորքում մի 2-5 տոկոսով, Նուբարաշենում՝ մոտ կրկնակի եւ այլն: Ըստ այդմ էլ, ծայրամասերում ավելանալու են բնակմակերեսները` տեղ-տեղ մինչեւ 30-40 տոկոսով:

Սա այն դեպքում, երբ ներկայումս մայրաքաղաքի ծայրամասերում բնակարանային շինարարություն, կարելի է ասել, ընդհանրապես չի իրականացվում, նաեւ նրա շնորհիվ, որ մայրաքաղաքի կենտրոնի բանգլադեշացման արդյունքում հնարավոր բոլոր ներդրումները կատարվեցին հենց Երեւանի կենտրոնում: Տրանսպորտի մասով էլ կարծես բարի ցանկություններ են զետեղված հատակագծում: Մասնավորապես մետրոպոլիտենի ծանրաբեռնվածությունը 15 տարվա ընթացքում աճելու է 4 անգամ, տրոլեյբուսները տեղափոխելու են 27 անգամ ավելի ուղեւոր, քան այսօր, ավտոբուսները` 29 անգամ, իսկ երթուղային տաքսիները` 4 անգամ պակաս: Ջրամատակարարման կորուստները վերացվելու են ցանցի նորոգման հաշվին:

Կոյուղագծերը նորոգվելու են: Նոր` մինչեւ 1 մետր լայնությամբ  հեղեղատարներ են կառուցվելու մոտավորապես 400 կմ երկարությամբ եւ այլն: Նախատեսվում է կանաչ տարածքների մակերեսը կրկնապատկել: Մթնոլորտում աղտոտող նյութերի քանակը նվազեցվելու է մոտ 18 տոկոսով: Առավելագույն աղտոտված հողատարածքների մակերեսը, որն այժմ 2 հազար 800 հեկտար է, 2020 թվականին դառնալու է զրո: Եւ այս ամենը միայն 15 տարվա ընթացքում: Հատակագծի հեղինակները նույնիսկ ակնարկ են արել Երեւան-Սեւան մագնիսական տակդիրով տրանսպորտի մասին: Սա այն նախագիծն է, որ փորձում էին իրականացնել դեռ խորհրդային ժամանակներում եւ Երեւանից Աբովյան հենասյուները դրեցին: Ահա այսպիսի «իրատեսական» հատակագիծ է մշակվել Երեւանի համար: Դրա մանրամասներին անդրադառնալու առիթներ դեռ շատ կլինեն:

Հայկ Գեւորգյան

Տպել
3041 դիտում

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան

Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ