Կինեմատոգրաֆիայի համար 824 մլն դրամ է նախատեսվել, այս թիվը վերջին տարիներին նույնն է. Հրաչյա Հակոբյան

ԱԺ-ում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հարցրեց՝ ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանում երեւի չի նկարահանվել մի ֆիլմ, որն իրենից ներկայացնի մշակութային այնպիսի արժեք, ինչպիսին մենք ունեցել ենք Սովետական միության ժամանակներում, չե՞ք կարծում, որ այստեղ խնդիր ունենք: Նա ասաց՝ կինեմատոգրաֆիայի համար 824 մլն դրամ է նախատեսվել, այս թիվը վերջին տարիներին գրեթե նույնն է, չի փոխվում, բայց մենք երբեւէ չենք ունեցել անկախությունից ի վեր մշակութային արժեք ներկայացնող ֆիլմ, շարունակելո՞ւ ենք այդպես, թե՞ ինչ-որ բան փոխվելու է:

Մակունցը պատասխանեց. «Բյուջեի առումով փոփոխություն չկա, բայց լինելու է մոտեցման փոփոխություն: Պետությունը պետք է նույնպես իր ներդրումն ունենա, խոսքը կոմերցիոն ֆիլմերի մասին չէ, այլ՝ մշակութային արժեք ներկայացնող ֆիլմերի: Մենք որոշում ենք կայացրել կրճատել այն ֆիլմերի թիվը, որոնց համար տարվա կտրվածքով պետք է բյուջե հատկացվեր: Եթե նախկինում 15-20 ֆիլմերի փոքր-փոքր ինչ-որ հատվածների համար գումարներ էին տրվում, որը որեւէ հարց չէր լուծում ու խնդիրներ էր ավելացնում, մենք այս պահին էլ խնդիրների առաջ ենք կանգնած այդ հատկացումների պատճառով, որովհետեւ մարդիկ չեն կարողանում այդ փոքր բյուջեի սահմաններում նկարահանել իրենց ֆիլմերը եւ խնդիր են ունենում՝ շարունակել եւ ավարտին հասցնել, արդյունքում մենք ունենում ենք տարիներ շարունակ չնկարահանված ֆիլմեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, որն ունեցել են 6 տարի առաջ, երբ որոշել են նկարահանել, բովանդակային փոփոխության անհրաժեշտություն է առաջանում: Դրա համար մենք որոշել ենք, որ ֆիլմերի գումար հատկացնելը պայմանավորված է լինելու միայն որակական չափանիշներով: Եթե որոշում է կայացվում, որ, օրինակ, կա 3 ֆիլմ, այդ գումարը պետք է հատկացվի 3 ֆիլմի, ոչ թե 10-15 կիսատ ֆիլմեր ունենանք»:

Լիլիթ Մակունցն ասաց, որ ՌԴ-ի մշակույթի նախարարության հետ համատեղ հայ-ռուսական ֆիլմի ֆոնդ են ստեղծելու, որը հնարավորություն կտա համատեղ ֆիլմեր նկարահանել եւ սպառել այդ ֆիլմերը շուկաներում: Նա ասաց, որ օրենսդրական փոփոխություններ են անելու եւ միջազգային գործընկերներին հնարավորություն են տալու ՀՀ-ում ֆիլմեր նկարահանել եւ ներգրավել նաեւ հայկական կողմին:

Հրաչյա Հակոբյանը նաեւ հորդորեց՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրի հետ կապված մի բան մտածել: Մակունցը պատասխանեց, որ «Հայֆիլմը» պետգույքի կոմիտեի տիրույթում է. «Բանակցությունները այս պահին որեւէ շոշափելի արդյունքի չեն հանգեցրել»: Նա ասաց, որ քննարկում են, որ միգուցե նորից մշակույթի նախարարության տիրույթ տեղափոխեն «Հայֆիլմը»:

Տպել
1940 դիտում

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Գյումրու թիվ 18 դպրոցում դասերը կվերսկսվեն դեկտեմբերի 15-ից

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

Շնորհակալություն վստահության համար եւ մինչ նոր հանդիպումներ. Աշոտյանի հրաժեշտի նամակը

Հայկական ֆուտբոլում կկիրառվի VAR համակարգ. Արմեն Նիկողոսյան

Խոշոր հրդեհ ոստիկանության զորամասի հարեւանությամբ. դեպքի վայրում է ԱԻՆ 6 մարտական հաշվարկ

Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. նիստն անցել է լարված մթնոլորտում

Ըստ դատարանի՝ ԵԱՏՄ մարզիկը չպետք է լեգիոներ համարվի, բայց ՌԴ-ում սա հայերի վրա չի տարածվի

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների. քաղաքապետը ներկայացրել է Ավանի նոր ղեկավարին

ՔՊ-ում երեկոները բուռն են, ամեն օր թեժ քննարկումներ են իրականացնում. օրակարգում ԱԺ-ի կազմն է

Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն Երեւանում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Շուշաննա Թովմասյանը, Լուիզա Ներսիսյանը՝ մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմում

Մեկ հարկային տարում երկու ավտոմեքենա նույն անձի կողմից ներկրելը ձեռնարկատիրական գործու­նեութ­յուն է. ՊԵԿ

Շինթույլտվության բարդությունները. քաղաքապետարանում տեղյակ են, բայց միջամտել չեն կարող՝ օրենքին դեմ է

Համայնքային ծառայողներն այսուհետ հանդես կգան միասնական ձայնով. ընդունվեց հայտարարություն

Եթե ձեզ թվում է, որ պետք է մեքենա բերեք ու նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները՝ չի լինելու. ՊԵԿ նախագահ

Նազարբաեւը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Բելառուսի թեկնածուին

Հայաստանն անվտանգ է. ոստիկանությունը հակադարձում է ԱՄՆ-ի դեսպանատանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ