Ինչպես ՀՀ քաղաքացին մենաշնորհների պատճառով հայտնվեց ռուսական բանտում. նամակ ՌԴ-ից՝ Փաշինյանին

«Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը նամակ է ստացել ՌԴ-ից՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակի պատմությունը նախկին մենաշնորհների պատճառով պարտքեր կուտակած, գումար վաստակելու համար ՌԴ մեկնած ու այնտեղ բանտում հայտնված ՀՀ քաղաքացու մասին է:

Առանց խմբագրման նամակը ներկայացնում ենք ստորեւ. 

«Մեծարգո եւ շատ սիրելի պարոն վարչապետ

Իմ նամակ-խնդրանքով Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել մի իրավիճակ, որի մեջ հայտնվել եմ ես ու իմ նման հարյուրավոր հայ քաղաքացիներ, որոնք ապրել եւ աշխատել են ՀՀ տարածքում, զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ եւ այսօր, գտնվելով Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում, ոչ մի կերպ չեն կարողանում գալ Մայր Հայրենիք, քանի որ գտնվում են հետախուզման մեջ: Անձամբ ես այդ մասին իմացել եմ պատահական, երբ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում ճանապարհային ոստիկանության կողմից ստուգվում են իմ փաստաթղթերը եւ պարզվում է, որ ես 2013 թ. հուլիսի 26-ից գտնվում եմ հետախուզման մեջ: Այսպիսով կարճ ներկայացնեմ այն իրողությունը 4 ինչ կատարվել է ինձ հետ:

Ես՝ Վարդան Վաղինակի Օհանյանս, AM0608509, ծնված 05. 06. 1969 թ. ՀՀ Սիսիան քաղաքում, 2009 թ. սույն քաղաքում բացել եմ «Անահիտ եւ Կարեն» ՍՊ ընկերությունը, եւ ըստ գործունեության վայրի Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքի հարկային տեսչությունում գրանցել այն:

Զբաղվել եմ մրգի եւ բանջարեղենի ներմուծմամբ, որն իրացրել եմ Մալաթիայի մեծածախ առեւտրի շուկայում, քանի որ այնտեղ վարձակալել եմ մեծածախ առեւտրի պահեստներից մեկը: Մեկ ու կես տարի աշխատելու ընթացքում ես հասկացա, որ այդ բիզնեսում ես զբաղվել չեմ կարող, քանի որ ՀՀ-ում գործում է մենաշնորհային իրավիճակ եւ միայն 3 կամ 4 կազմակերպություն կարող են ներմուծել միրգ եւ բանջարեղեն` ունենալով արտոնյալ պայմաններ։

Օրինակ, նրանք Հայաստանի տարածք ներմուծումը կատարել են մաքսանենգ ճանապարհով, այսինքն, հայտարարագրել են սոխ կամ մանդարին, որոնց մաքսային արժեքը ցածր էր, ցածր գներով ձեւակերպել են իրենց ապրանքները, բայց իրականում փաստացի ապրանքը եղել է անանաս կամ ավելի ուրիշ թանկարժեք միրգ: Ինչպես նաեւ նրանք ունեին ուրիշ հարկային արտոնություններ, որոնք ինձ հասանելի չէին:

Իմ մեկ ու կես տարվա գործունեության ժամանակահատվածում շատ անգամներ իմ ապրանքները ստուգել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները՝ մի քանի օր ապրանքները պահելով մաքսային տերմինալում: Շատ հաճախ ստուգումներ էին կատարվում ԱԱԾ մաքսանենգության դեմ պայքարի հատուկ բաժնի աշխատողների կողմից: Եվ այդ ստուգումների ընթացքում ինձ մինչեւ 30 օր պահում էին համապատասխան ծառայությունների կաբինետներում, մինչեւ գալիս էր «մաղարիչի» պահը եւ որից հետո ինձ բաց էին թողնում իմ ապրանքներով հանդերձ: Քանի որ ես մեծ գումար էի ներդրել այդ, այսպես կոչված, չկայացած բիզնեսի մեջ, ուզում էի գոնե մի որոշ մասը ետ բերել ու հրաժարվել այդ տեսակի գործունեությունից, բայց իմ աշխատելու պրոցեսում ես կարողացա ձեռք բերել միայն պարտքերի մի մեծ ցուցակ, որի տակից արդեն շատ դժվար կլիներ դուրս գալ:

2010-ին որոշեցի դիմում գրել հարկային տեսչություն, որպեսզի կատարեն վերջնահաշվարկ եւ իմ ՍՊԸ-ն ներկայացնեմ լուծարման: Մինչեւ 2012 թ. ապրիլ ամիսը, այսինքն՝ համարյա 2 տարի, իմ «Անահիտ եւ Կարեն» ՍՊԸ-ում կատարում էին ստուգումներ Երեւանի Շահումյանի շրջանի հարկային մարմինները եւ ոչ մի արդյունքի չէին հասնում: Այդ ընթացում ես, որպես «Անահիտ եւ Կարեն»ամ ՍՊԸ-ի տնօրեն, ոչ մի նամակ, գրություն կամ հեռախոսազանգ չմ ստացել ոչ մի հարկային տեսուչի կողմից, եւ ինձ ոչ մեկը չի հրավիրել ոչ մի վերահսկող կառույց:

Վերջապես 2012 թ. մայիսի 15-ին բռնել եմ գաղթի ճամփան եւ մեկնել ՌԴ Ալտայի երկրամաս, ք. Բարնաուլ՝ մորաքրոջս ամուսնու շինարարական ընկերությունում աշխատելու, որպեսզի գումար ուղարկեմ Հայաստան պարտքերս փակելու համար:

Այսպիսով, 2013 թ-ի հոկտեմբերի 27-ին ինձ Նովոսիբիրսկի ճանապարհային ոստիկանները, իմանալով, որ ես հետախուզման մեջ եմ, տանում են մոտակա ոստիկանության բաժին, որտեղից ուղեկցում են դատախազություն եւ այնտեղից դատարան: Դատավորի վճռով ինձ տեղափոխում են Նովոսիբիրսկի բանտերից մեկը, որտեղ խիստ ռեժիմի պայմաններում պահում են 1 տարի՝ ամեն օր սպասելով, որ ՀՀ ոստիկանությունից պետք է գան ու ինձ էկստրադիցիայի կարգով տեղափոխեն Հայաստան, հետագա դատական պրոցեսների համար: Այդ մեկ տարվա ընթացքում ես տարբեր նամակներ եմ հղել Հայաստանի գլխավոր դատախազություն, Մոսկվա՝ ՀՀ դեսպանատուն եւ ՌԴ գլխավոր դատախազություն, որպեսզի իմ ՀՀ տեղափոխվելու հարցը արագ լուծվի: Այդքան նամակներից միայն ստացել եմ ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխան այն մասին, որ իմ ՀՀ տեղափոխվելու հարցի լուծումը ընթացքի մեջ է (կից ուղարկում են ստացված պատասխանի պատճենը):

2014 թ. սեպտեմբերի 5-ին ՌԴ գլխավոր դատախազության ցուցումով Նովոսիբիրսկի Պերվոմայսկի շրջանի դատախազի որոշմամբ ինձ ազատ են արձակում (կից ուղարկում են որոշման պատճենը): Բայց մինչեւ օրս ես գտնվում եմ հետախուզման մեջ, որը սակայն ՌԴ տարածքում չի գործում: Այդպես էլ ՀՀ դատախազությունը ոչ մի միջոց չձեռնարկեց ինձ ՀՀ տեղափոխելու ուղղությամբ, փոխարենը ինձ մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ հարկերից եւ տուրքերից չարամտորեն խուսափելը, որի գումարը իբր թե կազմում է 180.000.000 (հարյուր ութսուն միլիոն) ՀՀ դրամ, որի մասին 3 տարի 2010 թ.-ից 2013 թ. ոչ ես, ոչ էլ որեւէ վերահսկիչ մարմին տեղյակ չի եղել, եւ հանկարծ կամերալ ստուգումների արդյունքում հայտնաբերվում է այդ «աբսուրդ» գումարը:

Այնուհետեւ ես տեղեկացել եմ, որ 2017 թ. մեղադրվում եմ մեկ ուրիշ հոդվածով եւս, որ իբր թե միտումնավոր սնանկության եմ ներկայացրել «Անահիտ եւ Կարեն» ՍՊԸ-ն, որի մասին ընդհանրապես տեղյակ չէի կարող լինել, քանի որ ես այդ ժամանակահատվածում գտնվել եմ ՌԴ տարածքում եւ իմ կողմից ոչ մի սնանկության վերաբերյալ դիմում չի ներկայացվել ոչ մեկին:

Հարգելի պարոն Վարչապետ, Ձեր ընտրվելու կապակցությամբ անձամբ ես շատ եմ ուրախացել եւ, կարելի է ասել, նույնիսկ երջանիկ եմ, քանի որ վերջապես արդարությունը հաղթեց եւ հայ ժողովուրդը դուրս եկավ կոռումպացման լծի տակից: Ի նշան իմ ուրախության ես հատուկ Սոչիից գնացել եմ Մոսկվա՝ Ձեր առաջին այցը ողջունելու եւ հնարավորության դեպքում իմ խնդիրը Ձեզ պատմելու։

Ես ՌԴ տարածքում բնակվում եմ օրինական հիմունքներով, եւ օրենքով գրանցված եմ (կից ուղարկում եմ փաստաթղթերիս պատճենը), զբաղվում եմ ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց շատ եմ ուզում առանց որեւէ խոչընդոտի (քանի որ կա իմ հետախուզման մեջ գտնվելու փաստը) վերադառնալ հայրենիք:

Ուստի խնդրում եմ Ձեր միջամտությունը, ինձ եւ իմ նման հարյուրավոր հայերի տալ հնարավորություն, առանց ոստիկանության միջամտության վերադառնալ Հայաստան: Ես անձամբ պարտավորվում եմ Հայաստան գալուն պես ներկայանալ համապատասխան քննչական կազմակերպություն (որի կողմից հետախուզվում եմ), թող ինձ տան հնարավորություն հարկային մարմինների հետ միասին հաշվարկենք իմ ընկերության իրական հարկային պարտքը, տան համապատասխան ժամանակացույց եւ ես կվճարեմ այն իմ պետությանը:

Մեծարգո Վարչապետ, հատկապես այսօր որոշեցի նամակս Ձեզ ուղարկել մամուլի միջոցով, որպեսզի, եթե հնարավոր է, այս հարցը լուծվի, որպեսզի այլեւս չմնանք դե ֆակտո վտարանդի, դե յուրե հետախուզվող։ 

Հարգանքներով՝  ՀՀ քաղաքացի՝ վտարանդի Վարդան Օհանյան»

Տպել
2135 դիտում

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը