Քարոզարշավը հարամելու գործընթացը սկսված է

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ, եւ արդեն իսկ ունենք քաղաքական դաշտի առաջին լուրջ «տրանսֆորմացիան»՝ «Լույս» դաշինքն այլեւս գոյություն չունի: «Լուսավոր Հայաստանում» որոշեցին, որ իրենք միայնակ 5 տոկոսը հաղթահարելու ավելի մեծ շանսեր ունեն, քան «Հանրապետություն» կուսակցության հետ՝ 7 տոկոսը: Այսինքն՝ «Հանրապետություն» կուսակցության պոտենցիալը գնահատվեց 2 տոկոսից էլ պակաս, եւ դա, իհարկե, «մահացու վիրավորանք» էր այդ կուսակցության համար: Այնպես որ՝ այս կուսակցությունները հիմա հիմնականում միմյանց դեմ են պայքարելու (վիճելով, թե իրենցից որն ավելի մեծ ավանդ ունի թավշյա հեղափոխության հաղթանակում):

Բայց առաջիկա ընտրությունների հիմնական խնդիրը, ըստ էության արդեն իսկ սկսված քարոզարշավի որակն է լինելու. այն ահավոր պոպուլիզմն ու առողջ բանավեճերի բացակայությունը, ինչի նախանշաններն արդեն իսկ երեւում են: Վարչապետ Փաշինյանն, օրինակ, խորհրդարանում հնչեցրած իր վերջին ելույթում հիմնականում խոսեց տնտեսության մասին, բազմաթիվ թվեր ներկայացրեց ու փորձեց հիմնավորել, որ Հայաստանում այսօր տեղի է ունենում տնտեսության առողջացման գործընթաց: Ու սկսվեց... Նախկին իշխանություններն ու նրանց քարոզիչներն ատամները սրած հարձակվեցին՝ թե բա բոլոր ոլորտներում ցուցանիշները խայտառակ են, աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում, մարդկանց սառնարանները դատարկ են (Քոչարյանի ականջը կանչի), մի խոսքով՝ «առողջացում» կոչվածը շատ ցավոտ է ստացվում, նոր իշխանությունների երդվյալ պաշտպաններն էլ հակառակ ծայրահեղության մեջ ընկան՝ իբր ամեն ինչ հրաշալի է, մտահոգվելու կարիք չկա, «իսկ դուք վաբշե սուս մնացեք»:

Ոչ, ամեն ինչ չէ, որ հրաշալի է, եւ մտահոգվելու հազար հարց կա: Բայց ուշադրություն դարձրեք՝ այդպես էլ լուրջ բանավեճ չծավալվեց այն հարցի շուրջ՝ ի վերջո առողջացման կարիք ունի՞ Հայաստանի տնտեսությունը, թե՞ ոչ: Իրականում հասկանալի է, չէ՞, որ միայն հումքի արտահանման շնորհիվ մի կերպ գոյատեւող երկրի տնտեսությունը հիվանդ է եւ ոչ մի հեռանկար չունի: Իսկ ցանկացած բուժում ինքնին ցավոտ երեւույթ է (ամենասովորական սրսկումից սկսած՝ մինչեւ վիրահատություն կամ որեւէ այլ պրոցեդուրա): Հիմա պատկերացրեք՝ բժիշկները հիվանդի ախտորոշումը տվել են, բուժումը սկսել են, իսկ հիվանդասենյակում հավաքվածներն անիմաստ աղմկում են: Մի մասը չարախնդում է, որ սրսկումները շատ ցավոտ են (բա մինչեւ բուժումը սկսելը լավ չէ՞ր, ոչ մեկը չէր ցավեցնում), մյուսներն էլ պնդում են, թե սրսկումները հեչ էլ ցավոտ չեն, հակառակը՝ երանության անմոռանալի պահեր են պարգեւում հիվանդին:

«Ցավոտ պրոցեդուրաների» հակառակորդներն, իհարկե, կարող են առարկել, թե հիմա դրա ժամանակը չէր, առանց այն էլ մարդկանց սոցիալական վիճակը շատ ծանր է, եւ այլն: Եվ դա, իհարկե, այդպես է: Բայց պատկերացրեք այսպիսի վիճակ. ընտանիքի հայրը հիվանդ է, բայց ընտանիքը կերակրելու համար ստիպված է մի կերպ, առողջության հաշվին օրական 12 ժամ աշխատել: Ընդ որում՝ ընտանիքի անդամները տեսնում են, որ նա հիվանդ է, ի վիճակի չէ աշխատել, եւ եթե այդպես շարունակվի՝ 2-3 տարուց ավել «չի ձգելու»: Այստեղ երկու տարբերակ կա: Ընտանիքի անդամները կարող են ասել «քո առողջությունը մեզ չի հետաքրքրում, գնա ոնց ուզում ես՝ աշխատի, բա հո սոված չե՞նք մնալու, ջանդամը, թե 2-3 տարուց չես մեռնի», կամ՝ կարող են ասել «ավելի լավ է՝ մի քիչ էլ քիչ աշխատիր, լրջորեն բուժվիր, իսկ մենք՝ ոչինչ, մի քանի ամիս էլ ավելի նեղված կապրենք»: Ինչ եք կարծում, ո՞ր տարբերակը կընտրեին նորմալ ընտանիքները: Դե տնտեսությունն էլ մե՛ր կերակրողն է, ու ընդերքը մեր հիմնական հարստությունն է, ուրեմն ինչո՞ւ պիտի պետության (մեծ ընտանիքի) դեպքում այլ տրամաբանություն գործի: Ուրիշ հարց, որ այս առողջացումը կարող էր պակաս ցավոտ լինել, ուրիշ հարց, որ նույն իշխանական համակարգում ոչ բոլորն են հասկանում այս ամենի տրամաբանությունը, բայց առողջացման դեմ պայքարելը՝ զուտ այն պատճառով, որ պրոցեդուրաները տհաճ են, համաձայնվեք, հիմարություն է: Կամ՝ առնվազն ազնիվ չէ: Ցավոք՝ մեծ է հավանականությունը, որ հենց այսպիսի անազնիվ մեթոդներով է հագեցած լինելու քարոզարշավը:

Մի ուրիշ օրինակ բերենք: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-իրանական սահմանը ցանկացած պահի կարող է փակվել, ու սկսվեց... Հարցն այնպես ներկայացվեց, կարծես Հայաստանն այդպիսի ցանկություն ունի կամ ինչ-որ պահի կարող է Արեւմուտքին դուր գալու համար ինքնակամ գնալ այդ քայլին՝ անտեսելով սեփական շահերը: Մինչդեռ պետության գործող ղեկավարն ընդամենը փաստն էր արձանագրել: Հո չէ՞ր կարող հանգամանորեն բացատրել, որ գիտե՞ք ինչ, եթե հանկարծ (Աստված չանի) Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, այդ երկրից հարյուր հազարավոր փախստականների հոսք կսկսվի, եւ մենք գուցե ստիպված կլինենք նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել... Հասկանալի է, որ պետության ղեկավարը փակագծերն այսքան բացելու իրավունք չունի, իսկ ընդդիմախոսները, դրանից օգտվելով, աղմուկ-աղաղակ են բարձրացրել, թե տեսեք՝ նոր իշխանությունները նաեւ հայ-իրանական հարաբերություններն են «վարի տալիս»: Էլի ազնիվ չէ: Չնայած՝ նախընտրական փուլերում քաղաքական ուժերից ազնվություն ակնկալելն առնվազն միամտություն է:

Լավ, ինչպե՞ս անել, որ քաղաքական ուժերն էժան պոպուլիզմով «չհարամեն» առաջիկա ընտրությունները (սա, ի դեպ, վերաբերում է առանց բացառության բոլոր ուժերին): Պատասխանը մեկն է: Վերջին տասնամյակներում առաջին անգամ գործող իշխանությունները հասարակական վստահության մեծ պաշար ունեն եւ կարող են իրենց թույլ տալ առավելագույնս ազնիվ լինել հասարակության հետ: Մեծ հաշվով՝ պոպուլիզմի դեմ դա միակ զենքն է: Որը, սակայն արդյունավետ է միայն գիտակից հասարակություններում: Որքան էլ նախկինները հույսեր փայփայեն, թե մարդիկ կողմնորոշվելու են «ըստ սառնարանի պարունակության»:

Արմեն Բաղդասարյան

Տպել
3898 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային