Էական է, որ գործընկեր պետություններն ընկալեն այն խոցելիությունը, որը բաժին է հասել ՀՀ-ին. փոխնախարար

06/11/2018 schedule11:30

«ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նկատեց, որ երեկ Էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ ՀՀ-ն Իրանից գազ է ստանում ապրանքափոխանակության պայմաններով՝ մեկ խորանարդ մետր գազի դիմաց երեք կիլովատտ ժամ էներգիա: Ըստ պատգամավորի՝ նախարարն ասել է, որ դա Իրանի նկատմամբ սանկցիաների ռեժիմում չի տեղավորվում, որովհետեւ դա ձեռքբերում չէ:

«Զուգահեռ Ադրբեջանը որոշ ժամանակ առաջ դադարեցրել է Իրանից երկու մլրդ խմ գազի ձեռքբերումը, բայց Ադրբեջանի հետ կապված կան բացառություններ ԱՄՆ-ի կողմից»,- ասաց նա եւ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանից հետաքրքրվեց, թե որոնք են այն ռիսկերը, որոնք որոշ ժամանակ հետո չեն բացառում՝ կվերաբերվի այդ ապրաքնափոխանակության խնդրին: Միքայել Մելքումյանը հարցրեց, թե արդյոք ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ ունի համաձայնագրերի միացված վիճակը, որը իրավիճակը սրվելու դեպքում պարտավորություններից բխեցվի, որ ՀՀ-ն եւս տեղավորվի սանկցիաների տիրույթում:

Նա նաեւ հարցրեց, թե առաջիկա տասը տարում Իրան-ՀՀ երկաթուղու կառուցման նախագիծը հնարավո՞ր է սկսվի եւ հիշեցրեց, որ նշել են, թե դա ոչ շահութաբեր է, մինչդեռ այսօր Ադրբեջանը Իրանի տարածքով կառուցում է երկութուղի: Փոխարտգործնախարարը նշեց, որ այս պահին ուշադրությամբ հետեւում են Իրանի ուղղությամբ տեղի ուենցող բոլոր զարգացումներին, ինչը կենսական խնդիր է:

«Մենք կապի մեջ ենք իրանական գործընկերների հետ եւ ներգրավված այլ գործընկեր պետությունների հետ: Հստակորեն ներկայացնում ենք մեր մտահոգությունները եւ փորձում ենք բաց երկխոսության միջոցով խոսել զգայուն հարցերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ: Մենք 2008 թ-ից ի վեր իրականացնում ենք այդ սխեմայով գործարք՝ գազ էլէկտրականության դիմաց, որից ոգեւորված են եվրոպական մեր գործընկերները, եւ նրանք էլ նման բանաձեւ են փորձում գտնել»,- ասաց Նազարյանը:

ԱԳ փոխնախարարը նշեց, որ ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել միջազգային պատժամիջոցների ռեժիմին: «Մյուս կողմից էլ էական է, որ գործընկեր պետություններն առավելագույնս ընկալեն այն խոցելիությունը, որը բաժին է հասել ՀՀ-ին՝ դեպի ծով ելք չունեցող երկրի: Այդ թափացիկ քննարկումից հուսով ենք կունենանք վիճակ, որը որեւէ կերպ չի սպառնա մեր առեւտրատնտեսական փոխգործակցությանը, մասնավորապես՝ ՀՀ-Իրան տեսանկյունից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երկաթուղու հարցին, ասաց, որ դժվար է կանխատեսել, հարցը օրակարգային է եւ այնպես չի, որ երկկողմ հարաբերությունների օրակարգից ամբողջապես դուրս է մնացել:

Տպել
1405 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով