Մարմնամարզության հավաքականի մարզիչը շատ գոհ է աշխարհի առաջնության արդյունքներից

ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է աշխարհի 2018 թ. առաջնությունում իր սաների ընդհանուր արդյունքներից: Դոհայում հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը կայացած մրցաշարում մեդալներ չեն նվաճել, սակայն, ինչպես մասնագետը նշեց, մարմնամարզությունում պայքարը միշտ թեժ է, մարզիկները մշտապես մրցաշարային աղյուսակում միավորների խիտ դասավորությամբ են ավարտում ելույթները, եւ եղած ցուցանիշներն էլ սպասվածից բարձր են: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սերոբյանն ամփոփեց առաջնությունը:

«Բնականաբար՝ շատ գոհ եմ: Սպասելիքներից շատ էր: Եթե թիմային պայքարում 24 լավագույնների մեջ մտնեինք, մեզ ոչինչ չէր տալու, որովհետեւ աշխարհի մյուս առաջնությունում գոնե 12-րդ տեղը պետք է գրավեինք, որպեսզի Տոկիո 2020-ի օլիմպիական թիմային վարկանիշ ձեռք բերեինք: Մեր նպատակն էր, որ թիմ ունենայինք, որպեսզի հաջորդ տարի աշխարհի առաջնությանը 4 հոգով մասնակցեինք: Քանի որ լավագույն 24-ի մեջ չենք, պետք է 3 հոգով մեկնենք, իսկ մենք ունենք 4 հոգի, ու ընտրության առաջ ենք կանգնում, բարդությունը դա է, բայց այդքան կարեւոր չէ»,- ասաց նա:

Քաթարի մայրաքաղաքում Հայաստանն առանձին գործիքների եզրափակիչներում 3 մասնակից ունեցավ. Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը՝ օղակներում, Արթուր Դավթյանը՝ հենացատկում: Բացի այդ՝ այն բանից հետո, ինչ բազմամարտի եզրափակիչ անցած մասնակիցներից մեկը հրաժարվեց ելույթից, Արթուր Դավթյանը հնարավորություն ստացավ, ու որակավորման փուլը չհաղթահարելուց՝ առաջին ռեզերվ մնալուց հետո՝ շանս ստանալով զբաղեցրեց 9-րդ տեղը. ՀՀ մասնակիցն առաջին անգամ տեղ զբաղեցրեց ԱԱ բազմամարտի եզրափակչում:  

«Այն, որ առանձին գործիքների վրա եզրափակչում 3 մասնակից կունենանք, անսպասելի էր: Երբ օղակների վրա վարժությունում լավագույնների մեջ ունենում ենք 2 հայ, արդեն շատ մեծ արդյունք է, բացի այդ՝ 2 գործիքի վրա 3 տեղով եզրափակիչ մտնելը... դրա համար շատ ուրախ էի: Անակնկալ էր ինձ համար Արթուր Դավթյանը, որովհետեւ առաջին ռեզերվ էր՝ 24 լավագույնների մեջ չէր մտել: Կանադայի ներկայացուցիչը հրաժարվեց, նա մասնակցեց ու միանգամից 9-րդ տեղը զբաղեցրեց, 4 բալ ավելի հավաքեց: Այնպես որ, նրանից շատ գոհ եմ»,- ասաց Սերոբյանը:

Մասնագետը նշում է, որ Արթուր Դավթյանը ունակ էր մեդալների համար պայքարել հենացատկի եզրափակչում: Դա Արթուրի հիմնական գործիքն է, որի վրա վարժությունում 2016 թ. դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր: Այս անգամ եզրափակիչ էր անցել 3-րդ տեղով (14.750), սակայն եզրափակչում վաստակեց 13.933 միավոր ու նահանջեց 7-րդ տեղ, թեեւ, եթե կարողանար նույնքան միավոր վաստակել, որքան որակավորման փուլում, բրոնզ կնվաճեր:

«Հենացատկերը որակավորման փուլում շատ լավ արեց: Եթե նույնը կրկներ, մեդալ կունենար: Եզրափակչում առաջին ցատկում վա-բանկ գնաց, մեդալի համար լավ չստացվեց ու 2-րդ ցատկին արդեն իմիջայլոց գնաց: Նա արեց իր հնարավորություններից ավելի»,- ասաց մարզիչը:

Ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Թովմասյանը թիմային պայքարում օգտակար լինելու համար ելույթ է ունեցել մի քանի գործիքների վրա: Սերոբյանին գոհացրել է, սակայն միայն օղակների վրա նրա արդյունքը, թեեւ մրցանակային տեղ չզբաղեցրեց: Առանձին գործիքների պայքարում օղակների վրա վարժության որակավորման փուլը հաղթահարեց 3-րդ տեղով (14.866), սակայն եզրափակչում մեդալ չկարողացավ նվաճել. զբաղեցրեց 4-րդ տեղը (14.766):

«Թովմասյան Արթուրը եթե օղակները չաներ, շատ դժգոհ կլինեի»,- նշեց Սերոբյանը:

Մասնագետը շատ գոհ էր Եվրոպայի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանից: Նա նույնպես հանդես է եկել մի քանի գործիքների վրա: Բոլոր դեպքերում արել է իր լավագույնը: Թեեւ իր հիմնական գործիքի՝ օղակների վրա վարժության եզրափակչում որակավորման փուլի համեմատ 1 հորիզոնական նահանջել է ու զբաղեցրել 6-րդ տեղը (14.733), Սերոբյանը նրա վերաբերյալ միայն գովեստի խոսքեր ունի:

«Վահագն արել է իր լավագույնը: Ես տղաներից չեմ պահաջում ավելին, քան իրենց հնարավորություններն են»,- ասաց նա:

Մարզիչը շատ է ցավում Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանի համար: Վերջինս տարիքով արդեն մեծ է (34 տարեկան) ու մշտապես մասնակցում է վնասվածքներով: Այս առաջնությունում իր հիմնական գործիքի՝ նժույգթափերի վրա վարժությունում նա, ինչպես մի շարք առաջատար մարմնամարզիկներ, ընկավ ու չհաղթահարեց որակավորման փուլը:

«Շատ ափսոս էր, ուղղակի գործիքից ընկավ անհասկանալի պատճառներով: Նա էլ չի կարողանում հասկանալ՝ ինչու: Կփորձի, կտեսնենք»,- ասաց մարզիչը:

Միակ մասնակիցը, որից Սերոբյանը դժգոհ է, Վիգեն Խաչատրյանն է: Նրան աշխարհի առաջնություն էին տարել, որպեսզի օգտակար լիներ թիմային պայքարում, սակայն չի կարողացել հանդես գալ այնպես, ինչպես Սերոբյանը ցանկանում էր:

«Տարել էինք, որ թիմին օգտակար լիներ: Նրանից շատ դժգոհ եմ, շատ վատ է: Շատ ցածր գնահատական էր, թիմին շատ վնաս տվեց»,- ասաց Նա:

Աշխարհի առաջնությունից հետո Հայաստանի մարմնամարզության հավաքականը պատրաստվում է 2020 թ. օլիմպիական խաղերի վարկանիշային առաջին մրցաշարին: Մասնակցելու է Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Այն մեկնարկելու է նոյեմբերի 20-ին: Ավարտվելու է 26-ին:

Տպել
1971 դիտում

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը