Նոր մեթոդ. կլինիկա առաջնակի հիվանդների համար

06/11/2018 schedule17:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 2-ի համարում

Երեւանի Նորք-Մարաշ համայնքում կա մի կլինիկա, որտեղ կարող են  անվճար բուժօգնություն եւ դեղորայք ստանալ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ: Առաջին փսիխոտիպիկ էպիզոդի կլինիկայի այս փոքրիկ շենքը, որը կառուցվել է շվեյցարահայ հոգեբույժ, պրոֆեսոր Վանի միջոցներով ու սկսել է գործել այս տարվա հունիս ամսից, հիվանդանոցի ճնշող ազդեցություն չի թողնում, եւ տրամադրող է շենքի թե՛ արտաքին, թե՛ ներքին տեսքը: Կահավորանքը շատ ավելի բնակարանային է, քան հիվանդանոցային: Իսկ դեղորայքի եւ կահավորման հարցում օժանդակել է ամերիկյան «Էլլայ-Լիլի» դեղագործական ֆիրման: Հիվանդներն այս կլինիկա կամավոր եւ հաճույքով են գալիս: Չկան դիրեկտիվ փոխհարաբերություններ, եւ ինչպես Արմենն է ասում, այստեղ իրենց վերաբերվում են ոչ թե որպես խելագարի, այլ՝ որպես մարդու, որն ինչ-որ խնդիրներ ունի:

Բուժումը ստացիոնար չէ, եւ մեկ կուրսը տեւում է տասը օր՝ ժամը 11:00-ից մինչեւ 15:00-ն, սակայն պարտադիր ճիշտ ժամին գալ եւ ճիշտ ժամին էլ գնալ հիվանդներից չի պահանջվում, քանի որ այստեղ աշխատող մասնագետները կլինիկայի իմաստը համարում են նաեւ այն, որ առաջնակի հիվանդները, որոնք առաջին անգամ են տառապում այս կամ այն հոգեկան հիվանդությամբ, մասնագիտական բուժում ստանալու հնարավորություն ունենան՝ առանց իրենց ազատությունը սահմանափակելու: Բացի դեղորայքային բուժումից, այստեղ կիրառվում է խմբային, հաճախ նաեւ անհատական փսիխոթերապիա: Խումբը կազմված է ութ հոգուց, որը նոր հիվանդներով համալրվում է՝ հների ժամանակը լրանալուն համապատասխան: Կան այնպիսի մարդիկ, որոնց 10 օրն արդեն վաղուց է լրացել, սակայն նրանք շարունակում են այցելել կլինիկա, քանի որ այստեղ իրենց լավ են զգում եւ ընկերներ են ձեռք բերել:

Ինքնամփոփ ու մեկուսացած այս երիտասարդներն այստեղ սովորում են չբարդույթավորվել իրենց հիվանդությունից եւ հնարավորին չափ իրենց հասարակության լիարժեք անդամ զգալ: «Հնարավորին չափ», որովհետեւ հասարակությունն ինքը խանգարում է դրան՝ անընդհատ խուսափելով նրանց հետ շփումներից: Հիվանդների այս խմբի հետ աշխատում է մեկ հոգեբույժ, մեկ հոգեբան եւ մեկ սոցիալական աշխատող: Հոգեբույժ Վահան Սիմոնյանը նշում է, որ իրենք աշխատանքներ են տանում նաեւ հիվանդի ընտանիքի անդամների հետ՝ նրանց սովորեցնելով, թե իրենց ինչպես պահեն հիվանդ հարազատի հետ՝ ո՛չ կենտրոնանալով նրա հիվանդության վրա, ո՛չ էլ այն անտարբերության մատնելով: Նա նշում է նաեւ, որ իրենց հիվանդները հիմնականում տառապում են շիզոֆրենիայով կամ շիզոտիպիկ հիվանդություններով, որոնք ավելի հաճախ դրսեւորվում են 20-25 տարեկան հասակում:

Մեր այցելության պահին կլինիկայի այցելու-հիվանդները դեռեւս տուն չէին գնացել: Նրանք կլոր սեղանի շուրջը նստած՝ ինչ-որ բանով զբաղված էին: Մեկը մյուսին փոխարինելով՝ պատմում էին, որ օրը շատ հագեցած է անցնում, որ րոպե առաջ չեն ուզում հեռանալ այստեղից:  Զանազան ինտելեկտուալ խաղեր են խաղում, խաչբառներ լուծում, նկարում: Իրենց համար՝ հաճելի զբաղմունք ու ժամանց, իսկ հոգեբան Քրիստինե Թորոսյանի համար՝ դիագնոստիկայի եւս մեկ հնարավորություն. նկարների միջոցով նա որոշում է հիվանդի հոգեվիճակը՝ մեզ ցույց տալով նրանցից մեկի արած առաջին եւ վերջին նկարների մեջ նկատվող դրական տեղաշարժը: Անուշը մանրիկ հուլունքներ էր թելի վրա շարում: Դրա միջոցով նրանք սովորում են նպատակաուղղված աշխատանք կատարել:

Անուշն իր առջեւ նպատակ է դրել հաջորդ տարի անպայման բժշկական համալսարան ընդունվել, սոցիալական աշխատող Ռուզաննա Զոհրաբյանն էլ, որը նաեւ մասնագիտությամբ  իրավաբան է ու բժիշկ, օգնում է Անուշին մոտենալ իր երազանքին՝ ընդունելության քննություններին նրան նախապատրաստելով: Երեք երեխաների մայր Կարինեն էլ, որի տաս օրը նույնպես արդեն լրացել է եւ, որը սակայն, շարունակում է հաճախել կլինիկա, Ռ.Զոհրաբյանի օգնությամբ պատրաստվում է մասնակցել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին: Այստեղ կյանքում ամեն ինչի հանդեպ հետաքրքրությունը կորցրած մարդիկ վերագտնում են այն: Երբեմն գալիս են անխնամ ու նույնիսկ առանց սանրվելու, սակայն հեռանալու օրերին արդեն՝ անճանաչելի դարձած՝ խնամված ու զարդարված:

Այս կլինիկայում իր գոյության մոտ 5 ամիսների ընթացքում բուժում են ստացել կամ դեռեւս ստանում են ընդհանուր թվով 40 մարդ: Նրանք տասն օր կլինիկա այցելելուց հետո շարունակում են մնալ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաեւ շարունակելու են վեց ամիս անվճար ստանալ «Զիպրեկսա» կոչվող դեղը, որը, մասնագետների խոսքով, գիտության վերջին ճիչն է, եւ որի մեկ տուփի արժեքն ավելի քան 200 դոլար է: Սակայն ասել, որ իրենց հիվանդները վերջնականապես բուժվում են, հոգեբույժ Վահան Սիմոնյանը չկարողացավ, որովհետեւ շիզոֆրենիան բարդ հիվանդություն է, եւ դրա նկատմամբ կանխատրամադրվածությունը մնում է: Սակայն կան մարդիկ, որոնք այստեղ բուժվելուց հետո այժմ սովորում կամ աշխատում են:  

Աննա Զախարյան 

Տպել
1814 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա