Պոպուլիզմի հաղթարշավ. ազնիվ պետք է լինել

06/11/2018 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 2-ի համարում

Խորհրդային խնայբանկում մեր քաղաքացիների ներդրած ավանդների վերադարձման կամ, ինչպես հիմա ասում են, փոխհատուցման թեմայի շուրջ կրքերը, գոնե առայժմ, փոքր-ինչ հանդարտվել են: Եւ կարելի է այս թեմային անդրադառնալ մի այլ` գաղափարախոսական տեսանկյունից: Կարեւորագույն հարցը, որի պատասխանը պետք է տրվեր այս 15 տարիների ընթացքում, հետեւյալն է` արդյո՞ք Հայաստանի երրորդ Հանրապետությունը կրում է պատասխանատվություն Խորհրդային խնայբանկում ներդրված ավանդների համար: Այլ կերպ ասած, դրանք ենթակա՞ են վերադարձման կամ փոխհատուցման: Այս հարցը, ըստ էության, երբեք լրջորեն չի քննարկվել:  Մինչեւ այս տարի ասում էին՝ փող չկա, հիմա ասում են, թե մի միլիարդ դրամ ճարել են ու սկսելու են  փոխհատուցել:

Բայց հարցը, թե արդյոք պե՞տք է վերադարձնել, թե՞ ոչ, շարունակում է չքննարկվել: Մինչդեռ հարցը սկզբունքային է` գաղափարախոսական: Հույզերը դնենք մի կողմ ու քննարկենք այս հարցը: Խորհրդային Միությունը, ըստ էության, ուներ մի բանկ, որը պետական էր: ԽՍՀՄ քաղաքացիները իրենց ունեցած փողերը պահում էին այդ միակ բանկում: Այդպիսով, մենք՝ ԽՍՀՄ քաղաքացիներս, ավանդներ ներդնելով խնայբանկում՝ փաստորեն ֆինանսավորում էինք այդ երկիրը՝ հանդիսանալով, պատկերավոր ասած, այդ երկրի բաժնետերը` յուրաքանչյուրս իր ներդրած գումարի չափով: Հետո այդ երկիրը կործանվեց, որովհետեւ անարդյունավետ էր, մրցակցությանը չդիմացավ: Ուրեմն ի՞նչ ստացվեց:

Մենք` ԽՍՀՄ քաղաքացիներս, հանդիսանում էինք մի երկրի կամ, տվյալ դեպքում, մի ձեռնարկի փայատեր, որը սնանկացավ: Եթե որեւէ ընկերություն սնանկանում է, ինչի՞ հույս կարող են ունենալ այդ ընկերության բաժնետերերը: Նրանց բաժնետոմսերը դառնում են առոչինչ` թուղթ: Տվյալ դեպքում բաժնետոմսերի փոխարեն խնայբանկի գրքույկներն են, որոնք պինդ պահած են յուրաքանչյուրիս բարձի տակ: Իսկ հիմա պետությունը մեզնից` ՀՀ հարկատուներից, հարկեր է հավաքում եւ սկսում փոխհատուցել այդ ավանդները: Իրավունք ունի՞ արդյոք մեր այսօրվա պետությունը հարկատուից հարկ վերցնել, որպեսզի դրանով փոխհատուցի այլեւս գոյություն չունեցող մեկ այլ պետության ստանձնած պարտավորությունների դիմաց:

Պատասխանը միանշանակ է` չունի: Չունի, որովհետեւ մենք՝ գրեթե բոլորս, մեր ավանդը ունենք ոչ միայն այդ կործանված պետության կառուցման գործում, այլեւ կամա թե ակամա նույնքան ավանդ ենք ներդրել այդ պետության կործանման գործում: Ընդհանրապես, եթե ավանդներին այս տեսանկյունից ենք նայում, ապա պետությունը, ինչպես ցանկացած ընկերություն, իր բաժնետերերի դիմաց պարտավորություն է կրում իր գույքով: Իսկ այդ գույքը կա` դա ճանապարհներն են, կամուրջներն են, շենքերն են ու դպրոցները, որոնք մինչեւ օրս էլ կան, եւ մենք բոլորս դրանցից օգտվում ենք: Այստեղ կա մեկ այլ նրբություն` ձեռնարկությունների սեփականաշնորհումից ստացված գումարները չպե՞տք է արդյոք ուղղվեին այդ ավանդների վերադարձմանը: Առաջին հայացքից պետք է, իհարկե:

Սակայն ո՞վ էր պարզելու, թե ինչպես է խնայգրույկի վրա կուտակվել, ասենք, 50 հազար ռուբլի, որը հնարավոր չէր աշխատել ազնիվ աշխատանքով: Եւ անազնիվ աշխատանքով կուտակած փողը հետագայում պետք է դառնար սեփականությո՞ւն: Նկատենք, որ մեր ֆինանսական գերատեսչություններում եւս կարծիքն այնպիսին է, որ սկզբունքի տեսակետից այդ գումարները վերադարձման կամ փոխհատուցման ենթակա չեն: Սակայն այդ մասին բոլորը նախընտրում են խոսել ոչ հրապարակային, ինչը բոլորովին հասկանալի է: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, ֆինանսների նախարարության կամ Կենտրոնական բանկի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ ասի, թե խորհրդային խնայբանկում ներդրած գումարները վերադարձման ենթակա չեն: Քաղաքական իշխանությունն էլ է ուզում դա ասել: Օրինակ՝ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը կործանված կամ լուծարված երկրի պարտավարությունների մասին մեր դիտարկմանը ի պատասխան ասում է.

«Դուք ճիշտ եք»: Նկատենք, որ Թորոսյանը միակն էր, որ իր այս կարծիքը հրապարակելուն դեմ չէր: Մյուսները կա՛մ խուսափում էին պատասխանից, կա՛մ պնդում, որ իրենց իսկական կարծիքը չհրապարակվի: Մի խոսքով, ավանդների փոխհատուցումը մեր նորագույն պատմության պոպուլիզմի ամենամեծ դրսեւորումն է: Շատ-շատերը համոզված են, որ ավանդները փոխհատուցման ենթակա չեն եւ ունեն դրա կուռ հիմնավորումը, բայց գրեթե ոչ ոք այդ մասին բարձրաձայն չի խոսում: Վախենում են: Հասարակությանը այսքան տարիներ պոպուլիստական գաղափարներ ներարկելուց հետո, բնականաբար, պետք է վախենան: Հակառակ դեպքում իրենց շպրտած բումերանգը ետ է գալու: Ինչ վերաբերում է ավանդների փոխհատուցման սոցիալական բաղադրիչի մասին, ապա որեւէ հարկատու, թերեւս, հարց չի բարձրացնի, եթե իր վճարած հարկերը գնան, ասենք, նպաստների ավելացմանը, բայց ոչ երբեք դրա անունը դնեն ավանդների փոխհատուցում ու շարունակեն պոպուլիզմի հաղթարշավը մեր հասարակության մեջ: Ի վերջո, պետք է ազնիվ լինել հասարակության հետ:

Հայկ Գեւորգյան

Տպել
1025 դիտում

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել