Հայազգի արվեստագետի հաղթող քանդակը՝ Ֆլորենցիայի թանգարանում

06/11/2018 schedule20:17

Ֆլորենցիայի Օպերա դել Դուոմո  թանգարանի նախասրահում հայազգի քանդակագործ Միքայել Օհանջանյանի ստեղծագործությունը ժամանակակից արվեստի լեզվով Վերածննդի շրջանի գրավչությունն ընդգծող նմուշ է:

Վերջերս թանգարանում քանդակի բացման արարողության մասնակիցներն ունեցան հնարավորություն՝ մարդկությանը դարերով  հիացնող  աշխարհահռչակ գործերը տեսնել Միքայել Օհանջանյանի քանդակի  ուղեկցությամբ:

Հայազգի քանդակագործը համաշխարհային մրցույթի մասնակից 45 արվեստագետներից մեկն է. հաղթել է հույսի մարմնավորման իր ինքնատիպ մոտեցմամբ: Քանդակի բացման արարողությունը հոկտեմբերի վերջին էր:

Արվեստի միջազգային հարթակներից հայտնի քանդակագործը հույսի  մարմնավորումն իրականացրել է յուրահատուկ ոճով. բազալտի 9 բեկորների դասավորությունն ու հերթականությունը խորհրդանշում են հավերժություն: Քանդակի յուրաքանչյուր մաս նախորդի շարունակությունն է: Բեկորների նիստերին հայատառ գրություն կա. «Շեմը ակունք է»: Քանդակագործի մեկնաբանությամբ, յուրաքանչյուր իրականության մեջ գոյություն ունեն շեմեր. «Բավական է փնտրել եւ հասնել: Այսինքն հույսը շարժում է»:

Արվեստի արդի մոտեցմամբ կերտած քանդակը գնահատելիս՝  համաշխարհային ճանաչում ունեցող թանգարանի տնօրեն Թիմոթի Վերդոնը բացատրում է. «Միքայել Օհանջանյանն ընտրել է ժամանակից դուրս լեզու, պարզ քար… Աստծո ստեղծածը քանդակել եւ մշակել է մարդը, դա արարողի եւ էակի կապն է… Քարն ունի խորհրդանշական իմաստ, որի գոյությունը փոխանցվում է սերնդե սերունդ»:

«Մեծ արվեստն ի զորու է դիպչել տարբեր կրոնական համոզմունք ունեցող, տարբեր էթնիկ խմբերի, տարբեր տարիքի մարդկանց հոգիներին... Միքայելը քարը թողել է իր բնական ուժի մեջ»,– Թիմոթի Վերդոնի բացատրությունն է, թե ինչու է ընտրվել Միքայել Օհանջանյանի ստեղծագործությունը՝ թանգարանին նոր շունչ տալու նպատակով:

Աշխարհի նման հին քարի էներգիան փոխակերպվել է պարբերական հաջորդականությամբ. յուրաքանչյուր հաջորդ բեկորից քանդակի մաս է դարձել միայն կեսը… դա հույսի իրականացման ճանապարհն է հիմնավոր մտայնությամբ՝ շարժում եւ լուռ դինամիկա:

«Շեմը ակունք է» խորագրի մեկնաբանությունն Ադելինա Վոն Ֆյուրշտենբերգը ներկայացնում է՝ վկայակոչելով հայկական լեռնաշխարհում առկա Զորաց քարերի խորհրդանշական էությունը: Արվեստի հանրահայտ համադրողի բնորոշմամբ, Միքայել Օհանջանյանի ստեղծագործությունը հեռու է առարկայական կոփվածքից.  դա, նրա մեկնաբանությամբ, «հույսի շեմերով անցնելու նուրբ հուշում է»:

Նախատեսված է, որ Միքայել Օհանջանյանի քանդակը թանգարանի մշտական հավաքածուին մաս կկազմի առնվազն վեց ամիս:

Անուշ Մարտիրոսյան

Տպել
4159 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ