«Լիվերպուլն» անակնկալ պարտվեց, կենտրոնական խաղերը ոչ-ոքի ավարտվեցին. Չեմպիոնների լիգա

«Լիվերպուլն» իր վրա գրավեց ուշադրությունը Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրում: Երեկ՝ նոյեմբերի 7-ին, անսպասելի պարտություն կրեց մի խաղում, որում ֆավորիտ էր: Հյուրընկալվելիս 0:2 պարտվեց «Ցրվենա Զվեզդային»:

Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Միլան Պավկովը: Նա աչքի ընկավ 22-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո եւ 29-րդ րոպեին գեղեցիկ հարվածով:

«Մերսիսայդցիների» բախտը, սակայն, մրցաշարային առումով բերեց: C խմբի մյուս խաղում, որը նաեւ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկն էր, հաղթող չեղավ: «Նապոլի»-ՊՍԺ հանդիպումն ավարտվեց 1:1: Հաշիվն առաջին կեսին ավելացված ժամանակում՝ 47-րդ րոպեին, բացեց Խուան Բերնատը: 2-րդ խաղակեսում իտալական թիմը 11-մետրանոցի իրավունք ստացավ, որը 63-րդ րոպեին անվրեպ իրացրեց Լորենցո Ինսինյեն:

Այս խաղերից հետո «Լիվերպուլը» 6 միավորով մնաց խմբի առաջին տեղում: «Նապոլին» նույնպես 6 միավոր ունի ու 2-րդն է: ՊՍԺ-ն 3-րդ հորիզոնականում է (5), իսկ «Ցրվենա Զվեզդան» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Տուրի կենտրոնական մյուս խաղում ոչ-ոքի խաղացին «Բարսելոնան» ու «Ինտերը»՝ 1:1: Գոլերն այս խաղում խփվեցին հանդիպման վերջում: 83-րդ րոպեին «կապտանռնագույնների» կազմում հաշիվը բացեց Մալկոմը: 4 րոպե անց Մաուրո Իկարդին խփեց պատասխան գնդակը: B խմբի մյուս խաղում «Թոթենհեմը» հաղթեց ՊՍՎ-ին: Լոնդոնցիները տանը մրցակցի նկատմամբ առավելության հասան 2:1:

Այս խաղերից հետո խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ «Բարսան» առաջինը ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչում: 10 միավորով առաջին տեղում է: 2-րդ տեղում «Ինտերն» է 7 միավորով: Տեսականորեն իտալական թիմը մնացած 2 տուրերում կարող է շրջանցել կատալոնցիներին, սակայն 2-րդ տեղից ներքեւ «Բարսելոնան» չի իջնի: «Թոթենհեմը» 4 միավորով 3-րդն է, ՊՍՎ-ն 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 

Երեկ մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

«Մոնակո»-«Բրյուգե» 0:4

«Ատլետիկո»-«Դորտմունդ» 2:0

«Շալկե»-«Գալաթասարայ» 2:0

«Պորտու»-«Լոկոմոտիվ» 4:1

4-րդ տուրից հետո պարզ է, որ 3 թիմ զրկվել է փլեյ-օֆ դուրս գալու շանսերից: Դրանք են «Մոնակոն», Մոսկվայի «Լոկոմոտիվը» եւ ՊՍՎ-ն:

Այսօր կկայանան այս խաղերը.

ԲԿՄԱ Մոսկվա-«Ռոմա»

«Վալենսիա»-«Յանգ Բոյզ»

«Բենֆիկա»-«Այաքս»

«Բավարիա»-ԱԷԿ

«Մանչեստեր Սիթի»-«Շախտյոր Դոնեցկ»

«Լիոն»-«Հոֆենհայմ»

«Պլզեն»-«Ռեալ Մադրիդ»

«Յուվենտուս»-«Մանչեստեր Յունայթեդ»

Տպել
1723 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)