Օն անդր առաջ. հայ արիները համաձայն են իրանի նախագահի հետ

07/11/2018 schedule17:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 3-ի համարում

Հայ արիական միաբանության գերագույն խորհրդի նախագահ Արմեն Ավետիսյանը երեկ հատուկ հայտարարությամբ ողջունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադի կեցվածքը «սիոնիզմի դեմ պայքարում»: Հիշեցնենք, որ օրերս «Աշխարհն առանց սիոնիզմի» համաիսլամական կոնֆերանսի ժամանակ Ահմեդինեջադը հայտարարել էր, որ «Իսրայելը պետք է ջնջվի աշխարհի երեսից»: Անձամբ Իսրայելի դեմ պարոն Ավետիսյանը ոչինչ չունի: «Մենք սիոնիզմի մասին ենք բարձրաձայնել. սիոնիզմը ոչ միայն հայաստանակործան ու հակահայ գաղափարախոսություն է, այլեւ աշխարհակուլ գաղափարներ է իրականացնում»,- պարզաբանեց հանապետության թիվ մեկ արին: Այնուամենայնիվ, սիոնիզմն ի՞նչ չափով է առնչվում հրեաներին եւ Իսրայելին:

«Դա հրեական ազգայնամոլական խմբավորում է, որը սիոնիզմի իրագործման համար օգտագործում է հրեա ժողովրդին, որի համար համաշխարհային տիրապետության հասնելն ավելի կարեւոր է, քան իր ժողովրդի բարգավաճ կյանքը»,- ավելացրեց Արմեն Ավետիսյանը: Բայց ինչո՞ւ է պարոն Ավետիսյանը համաձայնվել արմատական իսլամական պետության ղեկավարի հետ: Հայ արին տեղեկացրեց, որ ինքը Իրանի նախագահին կոչ է արել «իր պայքարը բերել համաարիական գաղափարախոսության դաշտ, որի դեպքում շատ ու շատ երկրներ կմիանան Իրանի պայքարին»: Ավելին, պարոն Ավետիսյանը հույս ունի, որ Իրանի նախագահը եւ այդ պետության «դիվանագիտության որոշ ներկայացուցիչներ» կարձագանքեն իր հայտարարությանը: Անշուշտ, նա չի պահանջում հարձակվել Իսրայելի վրա կամ այդ պետությունը հողի երեսից վերացնել ատոմային ռումբի մի հարվածով: Պայքարի համար կա ՄԱԿ-ը:

«Մեր պատկերացմամբ մի անգամ այդ եղանակը դրսեւորվեց, երբ ՄԱԿ-ը 70-ականներին սիոնիզմը ճանաչեց որպես ռասիստական-այլասերական գաղափարախոսություն: Այդ ժամանակ ցանկացած պետություն իրավասու էր պատժել նման գաղափարախոսություն տարածողներին: Վերջին տասնամյակում ՄԱԿ-ը չեղյալ համարեց այդ որոշումը: Մենք նշել ենք, որ մասոնական օթյակները ֆինանսավորվում են սիոնիստների կողմից, սիոնիստներն են ֆինանսավորում Ռուսաստանի սափրագլուխներին: Մենք գտնում ենք, որ Ռուսաստանը, Գերմանիան եւ Ֆրասնիան Իրանի հետ համատեղ պետք է ՄԱԿ-ում բանաձեւ անցկացնեն, որ սիոնիստները չկարողանան անարգել մտնել պետություններ, իսկ մտնելու դեպքում էլ` պատժվեն»,- ասաց Ա.Ավետիսյանը:

Հակառակ դեպքում, նա Մերձավոր Արեւելքում կանխատեսում է «լուրջ պատերազմ», որը կվտանգի նաեւ Հայաստանին: Սիոնիզմն, ըստ նրա, մեզ սպառնում է նաեւ սահմանադրական բարեփոխումների տեսքով: Այնտեղ ՀԱՄ գերագույն խորհրդին կասկածելի է թվում 6-րդ հոդվածը, ըստ որի «միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն ՀՀ նախագահի կողմից վավերացվելուց կամ հաստատվելուց հետո»: «Կամը շատ կասկածելի է»,- եզրակացրել է ՀԱՄ գերագույն խորհուրդը: Կասկածելի են նաեւ  մի շարք այլ հոդվածներ: Ըստ այդմ, Արմեն Ավետիսյանը «ոչ» է ասում սահմանադրական փոփոխություններին, որոնք իր կարծիքով «ավելի վատ փոփոխություններ են վատ Սահմանադրության մեջ»: Նա արդեն մասնակցում է 17 ընդդիմադիր կուսակցությունների հավաքներին եւ կարծում է, որ բնակչությունը պետք է «ոչ» ասի՝ անկախ այն բանից՝ այդ ոչը կհանգեցնի՞ իշխանափոխության, թե՞ չի հանգեցնի:     

Մհեր Արշակյան

Տպել
1521 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս