Մենք մեր գույնը չենք փոխելու. Ալբերտ Բազեյան

07/11/2018 schedule17:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 3-ի համարում

Հարցազրույց «ԱՎ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բազեյանի հետ:

- Պարոն Բազեյան, ընդդիմության երեք թեւերը՝ Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի ու Արամ Զ.Սարգսյանի, արդեն սկսել են իրենց, կարելի է ասել, ընտրապայքարը, եւ ձեր գլխավորած «Ազգային վերածնունդը» ոչ մի թեւում չկա: 

- Այս պահին դեռ մենք գրանցված կուսակցություն չենք: Օրերս կգումարվի մեր հիմնադիր համագումարը, որի ժամանակ էլ մենք կհայտարարենք մեր ծրագրային հիմնադրույթներն ու գործողությունների ծրագիրը եւ կսկսենք ակտիվորեն գործել: Մենք այսօր շունչ քաշելու ժամանակ չունենք, եւ երեւի մեր գործընկերները եւս, հաշվի առնելով մեր ծանրաբեռնվածությունը, մեզ չեն դիմում:

- Ընդունո՞ւմ եք, որ ընդդիմադիր ճամբարն այսօր բաժանված է երեք բեւեռի:

 - Այո, մենք եւս արձանագրում ենք, որ առկա է ձեր ասած իրողությունը, եւ դա փաստ է: Սակայն մենք ամեն ինչ արել ենք, որ ընդդիմադիր դաշտը չպառակտվի, որ ընդդիմությունը հանդես գա միասնական ճակատով, ու եթե չի ստացվում, դա արդեն մեր մեղքն ու պատասխանատվությունը չէ:

- Իսկ ինչո՞ւ չի ստացվում:

- Ես չէի ուզենա մեր ընդդիմադիր այս կամ այն գործընկերոջ քաղաքական վարքագծին գնահատական տալ, սակայն մեր համագումարում որոշակի հարցերի պատասխաններ անպայման կհնչեն:

- Պարոն Բազեյան, մինչ զբաղված եք կուսակցաշինարարությամբ, ժամանակն անցնում է: «Ազգային վերածնունդը» կհասցնի՞ արդյոք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնել հանրությանը:

- Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Ազգային վերածնունդը» իր հստակ դիրքորոշումը կհայտնի իր համագումարում, որից հետո երկու շաբաթ ժամանակ կունենանք մեր գործընկերների հետ միասին, կամ առանց նրանց, ակտիվորեն հանդիպելու ժողովրդի հետ: Համագումարից հետո հստակ կլինի, թե քաղաքական ի՞նչ արժեքների, ի՞նչ ուղղվածության է «Ազգային վերածնունդը», եւ ժողովուրդն ինքը կորոշի իր վերաբերմունքը մեր հանդեպ: Մի բան հստակ է՝ մենք մեր գույնը երբեք չենք փոխել. ընդդիմություն եղել ենք այս իշխանություններին եւ շարունակելու ենք մեր ընդդիմադիր գործունեությունը: Պարզապես, համագումարի ընթացքում առավել հստակ կներկայացնենք, թե մենք ինչպես ենք տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների այս նախագծին, ապա այս հարցում մեր տեսակետը փոքր-ինչ տարբերվում է մեր ընդդիմադիր գործընկերների մոտեցումներից: Ժամանակին նույն «Հանրապետություն» կուսակցությունում, երբ քննարկվում էր Սահմանադրության հարցը, մենք ասում էինք, որ միայն հայտարարելով, թե Քոչարյանը լեգիտիմ չէ, դա բավական չէ, որպեսզի ժողովուրդը գնա եւ «ոչ» ասի նախագծին: Որովհետեւ կան հասարակական որոշակի շերտեր, որոնք ուզում են հասկանալ, թե ինչո՞ւ չի կարելի ընդունել այդ նախագիծը: Մենք պարտավոր ենք անդրադառնալ նաեւ նախագծի բովանդակային կողմին՝ հիմնավորելով, թե ինչու է պետք ասել «ոչ»:

Մերժելով բովանդակային քննարկումները՝ մեր որոշ գործընկերներ իշխանությանը տվել են հնարավորություն հայտարարելու, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը եւս համոզված են, թե առաջարկվող փոփոխությունները լուրջ առաջընթաց են, բայց քանի որ այս իշխանությունն են դրանք ներկայացնում, մերժում են: Մինչդեռ, դա այդպես չէ, եւ մենք կներկայացնենք այն լուրջ ետընթացը, որն առկա է առաջարկվող նախագծում, եւ կհիմնավորենք, թե ինչու է պետք նաեւ բովանդակային առումով մերժել այդ փաթեթը: Իհարկե, ամենակարեւորն այն է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք կա՛մ ակտիվ բոյկոտի կողմնակից են, կա՛մ «ոչ»-ի, պատրաստ լինեն անհրաժեշտ պահին զանգվածային միջոցառումներ կազմակերպելու եւ ժողովրդին ոտքի հանելու:

-Նույն բանն է ասում նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը: Ուրեմն, ինչո՞ւմն է ձեր տարաձայնությունը:

- Այդ տարաձայնություններին ես արդեն անդրադարձել եմ, եւ բոլոր հերյուրանքների ու զրպարտանքների պատասխանը տրված է: Իսկ տարաձայնություններից մեկն էլ այն էր, որ եթե իրենք հայտարարում են, թե Քոչարյանը լեգիտիմ չէ, նշանակում է ապօրինի է նաեւ հանրաքվեն անցկացնելու նրա հրամանագիրը, ուրեմն պետք չէ իշխանափոխությունը կապել կոնկրետ հանրաքվեի գործընթացի հետ: Թող գնան իրենց հեղափոխությունն անեն՝ դա չկապելով հանրաքվեի հետ: Բացի այդ, եթե իրենք կարծում են, որ հեղափոխությունը սկսվում է ծիրանագույն ատրիբուտիկայից, ապա ես այստեղ ասելու բան չունեմ: Մենք ասում ենք՝ պետք չէ իշխանափոխության կամ հեղափոխության կոնկրետ ժամկետներ հրապարակել եւ անընդհատ ժողովրդին հուսահատեցնել: Այլ պետք է աշխատել՝ միշտ պատրաստ լինելով ցանկացած գործընթաց վերածել իշխանափոխության, եթե, իհարկե, դրա համար լինի անհրաժեշտ հիմք:  

- Այսինքն, դուք այն կարծիքին եք, որ նոյեմբերի 27-ին ե՞ւս ոչինչ տեղի չի ունենալու:

 - Ոչինչ չի կարելի բացառել, եւ երբեք պետք չէ ասել երբեք: Ամեն ինչ կախված է ընդդիմության միասնական պայքարից եւ նպատակային գործողություններից: Եթե ընդդիմությունը կարողացավ միասնական լինել, միայն այդ դեպքում ժողովուրդը կգնա միասնական ընդդիմության ետեւից: Հակառակ դեպքում, այո, ոչինչ չի ստացվելու: 

- «Հանրապետություն» կուսակցությանը հրավիրելո՞ւ եք «Ազգային վերածնունդի» համագումարին:

- Մենք հրավիրել ենք ընդդիմադիր դաշտի բոլոր կուսակցություններին, այդ  թվում նաեւ «Հանրապետություն» կուսակցությանը: Մնացածն իրենց խնդիրն է՝ կգա՞ն, թե՞ չեն գա:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1329 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից