ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում դիտարկվում է երեք թեկնածություն. Ուշակովը փակագծեր է բացում

07/11/2018 schedule19:45

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, որը փոխարինելու է պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ դիտարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածության  3 հնարավոր տարբերակ. «Գագաթնաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով: Կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շատ կարևոր հարցը: Հարցը քննարկվելու է փակ ռեժիմով»,-ասել է նա:

Նա ընդգծել է, որ հայկական կողմը պնդում է մինչև 2020թ. մայիս կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու տարբերակը: Բացի այդ, կան եւս երկու տարբերակներներ: Ըստ այդմ, կամ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, ով այս պահին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է, կամ այդ պաշտոնում կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է:

Տպել
777 դիտում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է