Ձմռանը շենքը կարող է փլուզվել. շամլուղցիները դիմում են Ն. Փաշինյանին, նախարարներին

07/11/2018 schedule23:27

Լոռու մարզի Շամլուղի 10-րդ շենքի բնակիչները դիմել են Նիկոլ Փաշինյանին, նախարարներին և Լոռու մարզպետին՝ գրելով, որ «ձմռանը շենքը կարող է փլուզվել», և իրենք «փրկության ձայն են բարձրացնում»: Բաց նամակը՝ ստորև։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին.

Կառավարությանը ենթակա՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին.

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին.

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին.

ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին.

Բաց նամակ

Ձեզ ենք դիմում՝ Լոռու մարզի հանքարդյունահանող բնակավայրերից մեկի՝ Շամլուղ քաղաքի բազմաբնակարան ամենահին շենքի՝ 1-ին փողոցի, 10-րդ շենքի բնակիչներս: Մենք անելանելի վիճակում ենք հայտնվել և փրկության ձայն ենք բարձրացնում:

Երեք հարկանի, երկու մուտք ունեցող բազմաբնակարան 10-րդ շենքը տասնամյակներ շարունակ Շամլուղի դեմքն է եղել, կենտրոնական հրապարակում է գտնվում՝ այգու հարևանությամբ, խորհրդային տարիներին եղել է ամենագեղեցիկ ու հարմարավետ շենքն իր բարձր առաստաղներով, հարմարավետ կահավորված լայնարձակ մուտքերով և մեծ սենյակներով: Երկու տասնամյակից ավելի մեր շենքի տանիքը երբևէ վերանորոգման չի ենթարկվել, ինչի արդյունքում շենքը այսօր հայտնվել է փլուզման եզրին, իսկ մեր՝ բնակիչներիս կյանքն ու անվտանգությունը սպառնալիքի տակ է:

Եռահարկ և երկու մուտքերից բաղկացած բազմաբնակարան շենքում բնակիչների կյանքն ուղղակի վտանգի տակ է՝ ամեն օր, յուրաքանչյուր անձրևից հետո ահը մեր մեջ է՝ «կարո՞ղ է տանիքը փլվի…»: Այս ձմռանը ուժեղ ձնային տեղումների դեպքում հնարավոր է շենքն ուղղակի նստի, իսկ մենք՝ բնակիչներս, մնանք փլատակների տակ: Տեղեկացնենք, որ շենքում արդեն կան փլուզված պատշգամբներ, որոնք իրական սպառնալիք են ներքևի հարկում բնակվող բնակիչների կյանքին և անվտանգությանը:

Շենքի սեփականատերերը, որոնց մի մասը արտերկրում են գտնվում, իրենց սեփականաշնորհված բնակարանները օգտագործում են տարվա տաք եղանակներին՝ վերադառնում են Հայաստանի այլ քաղաքներից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հունաստանից՝ մի քանի ամսով իրենց հանգիստն անցկացնելու, սակայն շենքը ամիս առ ամիս, շաբաթ առ շաբաթ, օրեցօր ավելի ու ավելի խարխուլ է դառնում, և բնակիչները չգիտեն ինչպես վարվել՝ եթե իրենց բնակարանները ներսից վերանորոգեն՝ միևնույն է, տանիքում անցքեր կան, անձրևն ու ձյունը ներս են անցնում, այսինքն՝ շենքը վտանգի տակ է գլոբալ առումով:

Տարիներ շարունակ Շամլուղի նախկին քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանին և նրա աշխատակազմին մենք՝ շարունակաբար հորդորել, խնդրել, պահանջել ենք՝ զբաղվել շենքով, սակայն նրանցից միաբերան միայն մեկ նախադասություն ենք լսել՝ «ձեր շենքը վթարայինի տակ ա»: Նույնիսկ մի քանի բնակիչներ ցանկացել են իրենց միջոցներով վերանորոգել իրենց պատշգամբը, կամ տանիքի մի հատված, սակայն նախկին քաղաքապետն ու նրա աշխատակիցները կրկին ասել են՝ «ինչի՞ եք ի զուր փող ծախսում, մեկ ա վթարային շենք ա»:

Ո՞վ և ե՞րբ է որոշել, որ Շամլուղի 1-ին փողոցի, 10-րդ շենքը «վթարային է», ինչո՞ւ բնակիչները պաշտոնապես տեղեկացված չեն դրա մասին՝ գրավոր: Եթե «վթարայինի» կարգավիճակ կա, ուրեմն ի՞նչ՝ մենք պետք է նստե՞նք, ամեն օր շնորհակալ լինենք Աստծուց, որ մեր շենքն այսօր էլ չփլուզվե՞ց: Իսկ ո՞րն է պատկան մարմինների անելիքը… Եթե «վթարային շենք» է, ուրեմն՝ կամ բնակիչներին հանե՛ք շենքից, այլ բնակարաններով ապահովեք, կա՛մ վերանորոգեք փլուզվող շենքը:

Մենք չգիտենք, թե որն է եղել մեր շենքի նկատմամբ ընդգծված և հետևողական արհամարհանքի պատճառը նախկին քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանի կողմից վերջին 15 տարիների ընթացքում, բայց այլևս չենք լռելու՝ դանակը ոսկորին է հասել: Մենք ոգևորված ենք, որ ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն արդեն մեկ տարի բավական ակտիվ աշխատում է, որոշ դրական քայլեր են իրականացվել Շամլուղում: Հույս ունենք, որ նա կտարբերվի նախորդից, մեր բարձրացրած փրկության այս ձայնը տեղ կհասնի և նա հետևողական կլինի Շամլուղի երբեմնի ամենաներկայացուցչական շենքը փրկելու և մեր՝ բնակիչներիս անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքը անհապաղ վերանորոգման կարիք ունի, խնդրում ենք, հորդորում ենք իշխանություններին 2019 թվականի համար միջոցներ հատկացնել՝ շենքը վերանորոգելու նպատակով, սակայն մինչ այդ շուտափույթ ամրացման կարիք ունի տանիքը, որը չենք կարծում, թե մեծ գումարների խնդիրն է: Առաջնային կերպով խնդրում ենք ամրացնել տանիքը, որպեսզի քամիներից խախտված ու վնասված տանիքի պատճառով այս ձմռանը շենքը չփլուզվի:

Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր՝

Անահիտ Ղորխմազյան,

Արտակ Ամիրջանյան,

Ռուբիկ Մանուկյան,

Ծովիկ Գրիգորյան,

Մանանա Առաքելյան,

Հովիկ Առաքելյան,

Եկատերինա Ղանդիլյան,

Ռուսիկո Ղարիբյան,

Էմմա Բարսեղյան,

Նադեժդա Սեմյոնովա,

Վալերի Բաթմանով,

Ժորիկ և Էմմա Մուրադյանյաններ,

Շուրիկ Վերմիշյան,

Էմմա Ավետիսյան,

Սամվել Մինասյան,

Գագիկ Մինասյան,

Էդիկ Մինասյան,

Լևոն Գիգոյան

7 նոյեմբերի, 2018թ.

Տպել
2145 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի