ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը ձեւավորում է միջազգային լավագույն փորձ. Դանիայի միջազգային համաժողով

08/11/2018 schedule11:38

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Միջազգային օմբուդսմանների ինստիտուտի եւ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կազմակերպված խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների գործունեությանը նվիրված համաժողովին։ Դանիայի խոհրդարանական օմբուդսմանի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել աշխարհի տարբեր երկրներից:

ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաժողովին քննարկվել է խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների աշխատանքների կատարելագործման ուղղությունները, մարտահրավերները: Քննարկվել են նաեւ, թե ինչպես բարելավել աշխատանքն ու նպաստել այդ մեխանիզմների կողմից արվող առաջարկների իրացմանը:

Միջոցառման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է՝ որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ գործունեության տասնամյա պատմությունը՝ առանձնացնելով հատկապես սկսած 2016 թվականից իրականացված հիմնարար փոփոխությունները: Ներկայացվել են աշխատանքի այն նոր մեթոդները ու սկզբունքները, որ կիրառվում է (երրորդ կողմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործով, հատուկ դիրոորոշումների ներկայացում ԵԽ նախարարների կոմիտե եւ այլն):

Միջոցառման ընթացքում  հատկապես կարեւորվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման մեխանիզմի այն հիմնարար բարեփոխումները, որոնք կատարվել են վերջին երկու տարվա ընթացքում: Այս առումով, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը գնահատվել է որպես ամենաարագ սկզբունքային բարեփոխումներ իրականացրած հաստատություններից ողջ աշխարհում:

Միջազգային օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր քարտուղար Գյունթեր Կրոյթերը ընդգծել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր գործունեությամբ ձեւավորում է միջազգային լավագույն փորձ: Բարձր են գնահատվել դրանց գործադրման մեթոդները: Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի ներկայացուցիչ Բեն Բուկլանդը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանի փորձն այնպիսին է, որ կարող է օգտագործվել այլ երկրներում բարեփոխումներ իրականացնելիս: ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի Եվրոպայի տարածաշրջանի թիմի ղեկավար Մարի Ամոսը նույնպես բարձր է գնահատել բոլոր բարեփոխումները:

Տպել
1174 դիտում

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում