Փորձենք ձեր ներկայացրած խնդիրներին երկարաժամկետ լուծում գտնել․ Աննա Հակոբյանը՝ զոհված զինվորներից մայրերին

«Փորձենք ձեր ներկայացրած խնդիրներին երկարաժամկետ լուծում գտնել»,- ասաց Աննա Հակոբյանը զոհված զինվորներից մի քանիսի մայրերի հետ հանդիպման ընթացքում, հայտնում են ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի գրասենյակից։

Պարույր Մելքոնյան, Խաչատուր Բադասյան, Բագրատ Ալեքսանյան, Կարեն Գալստյան, Արմեն Հովհաննիսյան, Հրաչ Սարգսյան, Ժորա Խանոյան, Շիրազ Բարսեղյան, Արարատ Խանոյան. նրանք մի քանիսն են այն հերոս տղաներից, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքի սահմաններն ու զոհվել հանուն մեր խաղաղության:

Նոյեմբերի 7-ին տիկին Հակոբյանի գրասենյակում հյուրընկալվեցին այս հերոսների մայրերը: Տիկին Հակոբյանի առաջարկով նրանցից յուրաքանչյուրը պատմեց իր զոհված որդու պատմությունը, կիսվեց իր առօրյա հոգսերով ու վշտով:

«Փորձենք ձեր ներկայացրած խնդիրներին երկարաժամկետ լուծում փնտրել և հնարավորության դեպքում դիմենք համապատասխան մարմիններին՝ հարցին ճիշտ ընթացք տալու համար: Այս պահին ոչինչ խոստանալ չեմ կարող, սակայն բարձրացրած բոլոր հարցերով կզբաղվենք»,- ասաց տիկին Հակոբյանը:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակն արդեն զբաղվում է հանդիպման ավարտին գրանցած հարցերով:

Տպել
942 դիտում

Մոսկվայում շինարարության աշխղեկ հայն ընկել է 3 մետր բարձրությունից և մահացել հիվանդանոցում

Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ (լուսանկարներ)

Ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է մեզ համար հնարավոր դառնալու. Փաշինյանը՝ Աշտարակում և Ապարանում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)