Պաչաջյանը կթողնի մարզչությունը, եթե այն խանգարի ֆուտբոլ խաղալուն

Հայաստանի ֆուտբոլի ազգայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը մի քանի օր է՝ սկսել է համատեղել ֆուտբոլիստի ու մարզչի աշխատանքը: Օրեր առաջ ֆեյսբուքի իր էջում տեղեկացրեց, որ իր շվեդական «Լինշոպինգ» ակումբն իրեն վստահել է 17 տարեկանների թիմը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսեց իր սաների հնարավորությունների մասին:

«Շվեդիայում բազմապիսի առաջնություններ կան։ Կա շրջանի, քաղաքի, հյուսիսային եւ հարավային մասերի առաջնություն եւ այլն։ Քանի որ թիմը նոր է (բայց ոչ խաղացողները), դեռ պետք է նայենք: Ձմեռվանից հետո նոր կերեւա, թե կոնկրետ որ առաջնությանն ենք մասնակցելու։ Իսկ պոտենցիալը շատ լավն է։ Ես զարմացած եմ, թե այդ 20 հոգանոց կոլեկտիվի մեջ ինչքան տաղանդավոր եւ ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստներ կան։ Պետք է նաեւ նշեմ՝ նրանցից 2-ը՝ 2-ն էլ ընդամենը 17 տարեկան, արդեն հասցրել են մեզ հետ (խմբ. նկատի ունի ակումբի գլխավոր թիմը) մի շարք խաղերի մասնակել եւ իրենց շատ լավ դրսեւորել։ Այնպես որ ճիշտ եւ պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում նրանց լավ ապագա է սպասվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ առաջին մարզումից հետո շատ տպավորված է:

Պաչաջյանը մանկապատանեկան թիմեր մարզելու փորձ ունի: 2015-ին 2 ամիս աշխատել է «Տեբի Յունայթեդում» մինչեւ 14 տարեկանների հետ։ Թողել է մարզչությունը, քանի որ խանգարել է ֆուտբոլ խաղալուն: Հիմա ակումբն այնպես է կազմակերպել, որ նրա՝ ֆուտբոլիստի կարիերան չտուժի. 17 տարեկանների թիմը 2 մարզիչ է ունենալու, մարզումների ժամերն էլ հարմար են:

«Այս պահին խնդիր չկա, քանի որ 17 տարեկանների մարզումները սկսվում են հենց մեր մարզումից հետո, եւ ես անգամ չեմ հասցնում մարզահագուստս փոխել։ Առաջիկայում որպես ֆուտբոլիստ արձակուրդ եմ եւ ամբողջովին ժամանակս կտրամադրեմ երիտասարդների հետ աշխատանքին։ Իսկ հետագայում, եթե խանգարի, ապա ընտրությունը կընկնի ֆուտբոլիստի կարգավիճակի վրա»,- ասաց նա։

35-ամյա Պաչաջյանն այս աշխատանքը լավ հնարավորություն է համարում: Սա կարեւոր է փորձ ձեռք բերելու հարցում, քանի որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նախատեսում է մնալ ֆուտբոլում: Մյուս տարի փորձելու է ժամանակ գտնել մարզչական կարգ ձեռք բերելու ու մասնագիտական գիտելիքները խորացնելու համար: Ամեն դեպքում, սրանք ապագայի պլաններ են, իսկ խաղացողի կարգավիճակին առայժմ չի պատրաստվում հրաժեշտ տալ:

«Կարիերաս ավարտելու մասին իհարկե մտածում եմ, բայց ամենաքիչը 3 տարուց ։) Այս պահին շատ լավ մարզավիճակում եմ, եւ պատկերացրեք՝ 2 մրցաշրջան «Լինշոպինգում» խաղալով բաց եմ թողել ընդամենը 2 հանդիպում այն էլ դեղին քարտերի պատճառով։ Ինչո՞ւ պետք է թողնեմ ֆուտբոլիստի կարիերան :)»,- ասաց նա:

Հաջորդ մրցաշրջանի համար որպես ֆուտբոլիստ պայմանագիր ունի ակումբի հետ. նախնական համաձայնություն կա: Այժմ ճշգրտվում են մազչի պարտականությունների հետ կապված հարցն ու ժամկետները: Պաչաջյանը նշում է, որ ամեն դեպքում 1 տարվա պայմանագիրը կտարածվի նաեւ մարզչի աշխատանքի վրա:

Տպել
1798 դիտում

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան