ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հայտարարություն է արել

Ոչ պաշտոնական եւ անակնկալ այցով այսօր Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս այցի մասին մարզպետն ու քաղաքապետը տեղյակ են եղել նախագահի Գյումրի հասնելու պահին միայն: Նախագահ Սարգսյանի առաջին կանգառը Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցն էր: Այս շենքը կառավարության որոշմամբ հատկացվել է թանգարանին, սակայն  հիմնանորոգման կարիք ունի: Գումարի հայթայթման նպատակով հանրապետությունում մարաթոն է մեկնարկել, բարեգործական տարբեր ակցիաներ են անցկացվում:Նախագահ Սարգսյանը հանդիպման սկզբում ասաց քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանի եւ հանդիպման ավարտին միայն կասի, թե ինչ նպատակով է Գյումրիում: Այնուհետ Արմեն Սարգսյանը կանգ առավ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում, հանդիպեց ծրագրավորողների հետ, ծանոթացավ նրանց աշխատանքներին եւ հետագա ծրագրերին:  Հանդիպման ավարտին Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ Շիրակի երկրագիտական թանգարանի համար ուրախ լուր ունի: «Ոչ թե որպես նախագահ, այլ, որպես «Երեւան իմ սեր» ծրագրի միջազգային խորհրդի նախագահ, ուզում եմ ասել, որ խորհրդի հաստատմամբ նախագծման բոլոր աշխատանքները կանի հենց «Երեւան իմ սեր»-ը: Եվ կարծում եմ, որ մի նոր կազմակերպություն գրանցելու կարիքը կունենանք, որը կկոչվի «Գյումրի իմ սեր»»,-հայտարարեց Արմեն Սարգսյանը:

ՆԱ նաեւ ասաց, որ պետք չէ ժամանակ կորցնել: «Հայտարարեք ճարտարապետների մրցույթը, մշակույթի նախարարությունն էլ թող շարունակի դրամահավաքը»,-ասաց նախագահը:

Տպել
2134 դիտում

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը

Ծաղկաձորում կազմակերպվում է եռօրյա միջոցառում՝ հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման համար

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

ԱԱ չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան չհաղթեցին Ազգերի լիգայի իրենց խմբերում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Կոռուպցիան՝ բուժհաստատություններում. պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ