Տղաներն արդեն մոռացության են մատնվում. «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամի միջոցառումը՝ կրտսեր սերժանտի հիշատակին

Այսօր «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամը հիշատակի միջոցառում էր կազմակերպել նվիրյալ հերոս կրտսեր սերժանտ Գեւորգ Հարությունյանի ծննդյան օրվան նվիրված:

Գեւորգ Հարությունյանը 2016 թվականի օգոստոսի 2-ին Արցախի ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում էր ստացել: Կրտսեր սերժանտ Գեւորգ Հարությունյանը զոհվել էր ականի պայթյունից մարտական դիրքերում վիրավոր ընկերոջն օգնելիս:

Լուսանկարում՝ հերոս Գեւորգ Հարությունյանի մայրը՝ Անահիտ Վանյանը

«Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված անդրանիկ միջոցառումը մեկնարկեց հերոս Գեւորգ Հարությունյանի հայրական տնից: Գեւորգը այսօր կդառնար 22 տարեկան, ինչի առիթով ծննդյան տորթ էին պատվիրել:

Այնուհետեւ հիշատակի արարողություն տեղի ունենցավ Եռաբլուր պանթեոնում, որտեղ եւ ամփոփված է հերոսը։

«Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնող Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստ Ներսիսյանը, ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ որպես հրամանատարի մայր՝ պարտականություն է համարում նման միջոցառումներ իրականացելն ու զոհված տղաներին հիշատակելը: Տիկին Ներսիսյանը ցավով փաստեց, որ կրտսեր սերժանտ Գեւորգ Հարությունյանի մասին շատ քիչ է հիշատակվել: Եվ շատ քչերն են նրան այսօր հիշում:«Գեւորգի մասին ընդամենը մեկ-երկու հաղորդում է եթեր գնացել: Իսկ ընդհանուր առմամբ, նկատում եմ, որ տղաներն արդեն մոռացության են գնում: Ուստի, այս հիմնադրամը ստեղծել եմ իմ տղայի համար, եւ բոլոր մեր զոհված տղաների համար: Ինչպիսին որդուս բնավոության գծերն էին՝  մարդասեր, բոլորի մասին հոգ տանող, աջակցող, իր բնավորությանը համապատասխան գործունեություն է ծավալելու մեր հիմնադրամը: «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամը զբաղվելու է նաեւ առաջնագծի տղաների խնդիրներով»,-ասաց Համեստ Ներսիսյանը:

Հերոսի պատվին Փարաքարի դպրոցի սաները ներկայացան իրենց փողային նվագախմբով: Ներկա էին գրողներ եւ բանաստեղծներ, ՊՆ խորհրդական, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Ավետիսյանը: Հերոսի մայրը՝ Անահիտ Վանյանը, պարգեւատրվեց հետմահու շնորհակալագրով:Հիմանդրամի տնօրեն Մարգարիտ Վարդանյանը նշեց, որ սրբագործված հերոս տղաների հիշատակն իրենց օգնում է, որպեսզի իրենց յուրաքանչյուր միջոցառում ու ծրագիր ավելի հեշտ կայանա: Գեւորգ Հարությունյանը սովորել է 125 դպրոցում, տնօրեն Սփան Էլոյանն ու դպրոցի աշակերտները եւս ներկա էին:

Արմենակ Ուրֆանյանի մայրը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում այսօր սպաները արժեւորված չեն: «Սիրտս ցավում է: Երեկվա ավտովթարը հենց դրա մասին է վկայում: Հիմնադրամի ծրագրում ես նշել եմ ավտոպահեստամասերի մեքենաների, ուռալների վերանորոգման հարցը: Մեր կանոնադրության մեջ դա գրված է, պետք է այդ հարցով էլ աջակցենք: Սիրտս ցավում է, այն՝ ինչ ես լսել եմ երեկ, անդառնալի ցավ է»,-ասաց Համեստ Ներսիսյանը:

Վերջինս հայտնեց, որ «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամի միջոցով հիմնականում միջոցառումներ են իրականացվելու, տղաների մասին ֆիլմեր են նկարահանվելու եւ անելու է ամեն ինչ, որպեսզի նրանց հիշատակը վառ պահի: «Շատ պասիվ են, այսօր իմ տղան էլ ազգային հերոս է, ու ոչ մի մնայուն բան չի արվել: Փոքր-փոքր ինչ-որ բաներ արվել են, բայց իրականությունը ոչ-ոք չի ներկայացնում: Որոշել եմ՝ իմ տղայի մասին էլ, բոլոր մեր հերոսների մասին ֆիլմ նկարել»,-ասաց Համեստ Ներսիսյանը:

Վերջինս նշեց, որ մեկ տարի խոսվեց միայն տղաների մասին եւ այժմ մոռացության են մատնվել: Տիկին Համեստը նշեց, որ այսօր հիմնադրամի միջոցով նման միջոցառումներն ու որդեկորույս մայրերի հետ համագործակցությունը ցավն ինչ որ չափով բթացրել է. «Մեր ամենօրյա հոգսը մեր երեխեքն են, իրենցով ենք ապրում»:

Տիկին Համեստը մտահոգություն հայտնեց, որ այսօր էլ, Գեւորգ Հարությունյանի հիշատակին նվիրված միջոցառմանը, հերթական անգամ ականատես է լինում Եռաբլուրի անխնամ վիճակին: «Երբ գնում էինք Եռաբլուր, տեսա, որ դիմացը տեղ կար, կարելի էր գեղեցիկ կանաչապատել: Մի քանի ծաղիկ շիրմաքարերի հետեւը տնկեցի, չորացրեցին: Մյուս տարի ասեցի՝ մի փոքր էլ համբերեմ, ամբողջ քաղաքը գեղեցիկ կանաչապատում են, բայց Եռաբլուրը չոր վիճակում է»,-պատմեց նա:

Նշեց, որ դրանից հետո նախաձեռնել է եւ ծառատունկ են կազմակերպել, սակայն այդ ծառերն էլ են չորացել, պատճառաբանել են, թե ջուր չկա. «Արդեն երկրորդ անգամ ենք ծառատունկ արել, բայց այսօր տեսա, որ երկրորդն էլ է չորանում»:

Կրտսեր սերժանտ Գևորգ Արթուրի Հարությունյանը, որը նաև զորամասի ջոկատի հրամանատար էր, ՀՀ նախագահի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 7-ին պարգեւատրվել է «Արիության» մեդալով, 2016թ. օգոստոսի 3-ին ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Տպել
4483 դիտում

ԵՄ-ն 850 000 եվրո է տրամադարում խորհրդարանական ընտրությունների վերահսկման համար

Որեւէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել՝ 5 հազար դրամ առաջարկելով. վարչապետ

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը

Ծաղկաձորում կազմակերպվում է եռօրյա միջոցառում՝ հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման համար

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

ԱԱ չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան չհաղթեցին Ազգերի լիգայի իրենց խմբերում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ