Պետք է առերեսվենք իրականության հետ, բայց գիլյոտիններ չենք շարելու մեր երկրում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի հայրենակիցներ, սկսեմ խոսքս նրանից, թե ինչ մտածեցի, երբ ներս մտա և ձեզ տեսա: Փորձեմ մի փոքր հեռվից գալ, որպեսզի ձեզ պարզ լինի: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ եմ ճամփորդում և յուրաքանչյուր երկիր ուր գնում եմ, մոտավորապես այս կագի հանդիպումներ են լինում մեր հայրենակիցների հետ և երբ հանդիպում ենք այսքան հարազատ դեմքերի` մտածում ենք հետևյալնը. մենք իսկապես հզոր ժողովուրդ ենք մեր պոտենցիալով, բայց ցավոք այն ամբողջությամբ չենք օգտագործում մինչ այս պահը: Հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հայության շրջանում, համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, որպեսզի միասին հզորացնենք մեր հայրենիքը, որը պետք է լինի հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջերս ծանոթացել է սոցիալական մի հարցման, որով պարզվել է, որ «ես հայ եմ» արտահայտությունը տարբեր ժամանակներում տարբեր ընկալումներ է ունեցել: «21-րդ դարում «ես հայ եմ» արտահայտությունն առաջին հերթին իրեն նույնականացնում է Հայաստանի անկախ պետականության հետ: Մեր ամենակարևոր խնդիրն է, որ մենք մեր ներուժն իսկապես ներգրավենք Հայաստանի հետագա զարգացման գործում: Մեր ամենակարևոր բացթողումը եղել է այն, որ միասնական նպատակներ չենք ձևակերպել և մեր ազգի տարբեր հատվածները գործել են ոչ այնքան միասնական: Մենք պետք է միասնական ազգային նպատակ ձևակերպենք և բոլորս մեր ուժերը կենտրոնացնենք այն իրագործելու համար: Կարծում եմ, որ տեղի ունեցած հեղափոխության ամենակարևոր առանձնահատկությունը հետևյալն է. մենք ձեռք ենք բերել նոր էներգիա, նոր ոգևորություն, որպեսզի կարողանանք Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որն ի վիճակի է բարձր մակարդակով պաշտպանել ինքն իրեն, զարգանալ, գրավիչ լինել ներդրումների և այնտեղ ապրելու համար»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ է նշել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում նկատվում են ներգաղթային նախնական միտումներ: «Մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ Հայաստանից մեկնածների և վերադարձածների բալանսը պլյուս 13 հազար է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է մինուս 9 հազար: Հույս ունեմ, որ մեր առաջիկա գործունեության ընթացքում այս 13 հազարը կդառնա 130 հազար, 200 հազար, 1 մլն 300 հազար և մենք կունենանք նոր մակարդակի պետություն: Մենք ուզում ենք, որ Հայաստանն առաջնորդվի հետևյալ կարգախոսով. երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն: Գիտեմ, որ մեր ուժերը մեկտեղելով ի վերջո կհասնենք այդ նպատակին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանում տնտեսության, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հնարավորություններին, հարկային վարչարարությանն ու բարեփոխումներին:

Մի խումբ հայեր շահագրգռվածություն և պատրաստակամություն են հայտնել տարբեր ուղղություններով բիզնես գործունեություն ծավալելու հայրենիքում, ինչը ողջունել է Նիկոլ Փաշինյանը:

«Նոր Հայաստանում ստեղծվել են նոր հնարավորություններ և յուրաքանչյուրի ցանկությունից է կախված այդ հնարավորությունը նա կօգտագործի, թե` ոչ: Խոսեմ իմ օրինակի մասին. երբ 1991 թվականին Հայաստանն անկախություն ստացավ, հայտարարվեց, որ երկրում գոյություն ունի խոսքի ազատություն: Այդ տարի դպրոցը նոր էի ավարտել և ասում էի հետևյալը. երբ կա խոսքի ազատություն, այն գոյություն չի ունենա, եթե չգտնվեն մարդիկ, ովքեր չգնան և չվերցնեն այդ հռչակված հնարավորությունը: Նույնը վերաբերվում է Նոր Հայաստանին, երբ ասում ենք` կա բիզնեսի նոր հնարավորություն, ազատություն, այն իրականություն չի լինի, եթե մարդիկ չգնան և չօգտվեն այդ հնարավորությունից, ազատությունից»,- նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը` հավելելով, որ այսօր Հայաստանում որևէ գործունեություն և ներդրում անելու համար չկա ոչ մի խոչընդոտ և ինքը ողջունում ու կարևորում է նմանատիպ բոլոր նախաձեռնությունների իրականացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում իրականացվելու է աշխատանքի խրախուսման հետևողական քաղաքականություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ստեղծել աշխարհի հայության քարտեզ, որպեսզի տեսնի, թե ոլորտում ինչ ներուժ ունենք:  «Դա դժվար, սակայն կարևոր աշխատանք է, որպեսզի կարողանանք համախմբել մեր ժողովրդի ողջ ներուժը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին հարցին` Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: «Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: Հայաստանում մամուլն այնքան ազատ երբեք չի եղել, որքան այսօր է: Տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը`  մարդկանց ընկալումն է իրենց դերի մասին, փոխադարձ վերաբերմունքն է: Օտարերկրացիներն ամենամեծ տպավորությունը մեր երկրում այսօր ստանում են մարդկանցից, նշում են, որ այնպիսի տպավորություն են ստանում, որ Հայաստանը մի ընտանիք է: Սա է ամենակարևոր փոփոխությունը: Մենք ժողովրդավարական երկիր ենք և այլ կերպ չի կարող լինել: Հեղափոխությունը ժողովուրդն արել է ընդդեմ ավտորիտարիզմի, օլիգարխիական համակարգի և այլևս թույլ չի տա այդպիսի համակարգի ստեղծումը: Մեր քաղաքական համակարգի համար ամենամեծ քայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը, իմ կարծիքով, տեղի է ունեցել 1998 թվականից հետո: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետև ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն և ով` ընդդիմություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հանդիպման մասնակիցներից մեկի` Հայաստանում երկու տարի առաջ ունեցած բիզնես խնդիրների, նախկինում եղած արատավոր երևույթների և դրանց լուծման մասին հարցին`  Նիկոլ Փաշինյանն ասել է. «Առանց ճշմարտության հետ առերեսվելու` մենք չենք կարող առաջ գնալ: Այս տարվա ապրիլին մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ոտքի է կանգնել ժողովուրդը և ասել, որ այսպես շարունակել չի կարելի: Իսկ ի՞նչպես կարելի է շարունակել: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչն է եղել պատճառը, որ մեր երկրում պրիմիտիվ կանոնները դեգրադացվել են: Սա մեր ամենամեծ կոնցեպտուալ խնդիրն է: Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ: Սա լուրջ հարց է և իմ կարծիքը այն է, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի: Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի:

Բայց դա չի նշանակում, որ պետք է վենդետաներ իրականացնենք, գիլյոտիններ շարենք մեր երկրում: Մենք պետք է որոշակի պայմաններ ունենանք` ազգային համաձայնության հասնելու համար: Նրանք, ովքեր ժողովրդին վերադարձնելու բան ունեն, եթե վերադարձնեն, գուցե նրանց նկատմամբ լինի որոշակի ներողամտություն, բայց եթե ոչ, ապա մենք պետք է նրանց համար իրականացնենք արդարադատություն: Մեր երկրին հասցվել են վնասներ, և ներքին, և արտաքին քաղաքական միջավայրում: Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող  թալանել ժողովրդին և գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը: Չի լինելու այդպիսի բան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Տպել
3971 դիտում

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան