Քաղաքական պարկեշտությունից որեւէ մեկը դեռ չի մեռել. Նաիրա Զոհրաբյանը՝ Էդուարդ Շարմազանովին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում նախընտրական ցուցակի ձեւավորման թեժ աշխատանքներ են ընթանում: Աշխատանքները գլխավորում է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին պարզ կլինի, թե ցուցակում ովքեր են ներգրավված լինելու:

- Տիկին Զոհրաբյան, ԲՀԿ-ում արդեն որոշում կա՞, թե ընտրություններին ինչ ձեւաչափով եք մասնակցելու: Թեկնածուներն արդեն հստակեցվա՞ծ են:

- Քննարկումները շարունակվում են եւ առաջիկայում պարզ կլինի բոլոր հարցերի պատասխանը: Առաջիկա օրերին պատրաստ կլինի ԲՀԿ-ի համամասնական ցուցակը եւ բոլորս առաջադրվելու ենք ռեյտինգային ընտրակարգով, բացի պարոն Ծառուկյանից: Ես ինքս առաջադրվելու եմ Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում: Առաջադրվում եմ այստեղից, որովհետեւ իմ ծնողներն այստեղից են: Ես հիմա երկու խոշոր ծրագրի վրա եմ աշխատում, որ վերականգնվի Քարահունջի հուշակոթողը, իսկ մյուսը Խնձորեսկի քարանձավների մասին է: Մարոկկոյից խոշոր ներդրողներ են գալու: Ես ունեմ սյունեցիներին առաջարկելու այս ծրագրերը, որոնք ստեղծելու են աշխատատեղեր:

- ԲՀԿ-ն հիմնական մրցակից ու՞մ է տեսնում այս ընտրապայքարում:

- Բավականին հատուկ ներքաղաքական իրավիճակ է Հայաստանում: Նախկին ընտրություններում պարզ էր, որ իշխանական կուսակցությունն ամեն ինչ անելու է՝ ընտրողի քվեն կեղծելու համար, օգտագործելու է վարչական  ռեսուրսներ: Հիմա մենք գնալու ենք իրական ընտրությունների, որտեղ չեն լինելու վարչական ռեսուրսի կիրառում եւ խեղված քվե: Մենք բոլորս պետք է մեկ օրակարգ ունենանք՝ ներկայացնել մեր ծրագրերը: ԲՀԿ-ն ունի շատ հետաքրքիր ծրագիր, որի հիմքում դրված է քաղաքական հեղափոխությունից հետո տնտեսական հեղափոխության մեր պատկերացրած մոդելը, որը բերելու է լրջագույն ներդրումներ Հայաստան: Մենք ներկայացնելու ենք մեր ծրագիրը՝ ինչպես բացել տնտեսության թոքերը:

- Օրինակ, ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովն ասում է, որ իրենք պայքարում են 2-րդ տեղի համար: ԲՀԿ-ում արդեն քննարկե՞լ են, թե որերորդ ուժն են ուզում լինել խորհրդարանում:

- Ռեալ քաղաքականությունը չի որոշվում այս կամ այն ուժի ցանկություններով: Ամեն ինչ կախված է ընտրողներից: Ես ՀՀԿ-ի փոխարեն այդքան լավատես չէի լինի, բայց կապրենք՝ կտեսնենք:

- Հանրապետականում արդեն որոշել ու հայտարարել են, որ իրենք են միակ ընդդիմությունը: Մասնավորապես, ԲՀԿ եւ ՀՅԴ խորհրդարանական ուժերի մասին էլ ասում են, որ օրվա մի մասը իշխանություն եմ, մյուսն՝ ընդդիմություն: Համամի՞տ եք այս տեսակետի հետ:

- Նախընտրական շրջանը բերում է քաղաքական գործիչներին էկզոտիկ հայտարարություններ անելու ցանկության, բայց ես իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ, որ ընդունեն խաղի նոր կանոնները: Խաղի նոր կանոններն այն են, որ այլեւս չպետք է կեղծվի ընտրողի քվեն: Չկեղծված ընտրություններից հետո մենք կարող ենք տալ յուրաքանչյուրի կանխակալ արված հայտարարության գնահատականը:

- Էդուարդ Շարմազանովը, օրինակ, կարծում է, որ ընտրողը իրենց կվստահի, որովհետեւ այս վեց ամիսների ընթացքում գնաճ է տեղի ունեցել, Բոլթոնն է եկել վերջնագրերով խոսել ու գնացել:

- Ես ուզում եմ հասկանալ, որտեղ է Շարմազանովը տեսել Բոլթոնի վերջնագրերով խոսելը: Ես հետեւել եմ Բոլթոնի հայտարարություններին եւ վարչապետի պարզաբանումներին ու չեմ տեսնում վերջնագրերով խոսել: Ինչ վերաբերվում է գնաճին, ապա ես խորհուրդ եմ տալիս ՀՀԿ-ի իմ հարգարժան գործընկերներին՝ հետ նայել իրենց կառավարման անփառունակ տարիներին եւ զուսպ լինել իրենց գնահատականներում: Քաղաքական պարկեշտությունից որեւէ մեկը դեռ չի մեռել:

- Մտավախություն ունե՞ք, որ իշխանությունը նախընտրական շրջանում ուժերին կբաժանի սեւերի ու սպիտակների:

- Հույս ունեմ, որ այդպես չի լինի: Վարչապետի գնահատականները տալիս են ինձ այդպիսի հիմք՝ ենթադրելու, որ չի լինելու նոր արհեստական բարիկադներ, չի լինելու սեւ եւ սպիտակ: Դրա քաղաքական մոտիվացիան չկա: Մենք ասում ենք, որ հեղափոխության կապիտալիզացիայի համար ամենակարեւոր քայլը լինելու է արդար խորհրդարանական ընտրությունները: Եթե բոլորը հավատում են դրան, ապա բարիկադներ կառուցելու քաղաքական մոտիվացիա որեւէ ուժ չպետք է ունենա:

- ՔՊ-ի պատգամավորներից Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ընտրությունները վերածելու են վարչապետի ընտրության: Օրինակ, ընտրողներին ասվելու է՝ եթե ուզում եք, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա քվեարկեք այս կամ այն թեկնածուի օգտին: Սա Ձեզ համար խաղի արդա՞ր կանոն է:

- Ցանկացած քաղաքական ուժ ինքն է ընտրում իր մարտավարությունը: Մեր նախընտրական ծրագիրը լինելու է տնտեսական, մենք գնալու ենք մեր ծրագրով, որի հիմքը երկրում տնտեսական հեղափոխություն անելն է: Թե՝ ով ինչ մարտավարությամբ կգնա, դա էլ իրենց իրավունքն է: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է կարողանա կենսունակ ներկայացնի իր ծրագիրը, որպեսզի ընտրողը հասկանա, թե ինչու պետք է քվե տա այս կամ այն քաղաքական ուժի: Եթե Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Իմ քայլ»-ին պետք է քվե տալ, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, դա էլ է օրակարգ:

- Իսկ ինչո՞ւ պետք է ԲՀԿ-ին քվե տա ընտրողը:

- Որովհետեւ դուք տեսնում եք, թե ինչ ներդրումներ է բերում Հայաստան Գագիկ Ծառուկյանը: Տեսնում եք այն վստահությունը, որ նա ունի աշխարհի խոշոր ներդրողների հետ, իսկ ներդրումը սիրում է քաղաքական կայունություն: Մեր ծրագրում կտեսնենք տնտեսական հեղափոխության պարզ մեթոդները եւ պարզ կլինի, թե ինչու ընտրողը իր վստահության քվեն պետք է տա մեզ:

- Բացառո՞ւմ եք, որ իշխանության հետ կոալիցիա չեք կազմի:

- Քաղաքականությունը սուրճի բաժակ չէ, որ ես նայեմ ու ասեմ՝ տեսեք, ճանապարհը բացառում է համագործակցության կամ սուրճի հետագիծը, բացառում է որեւէ քննարկում: Ամեն ինչ ցույց կտա ընտրությունների արդյունքները:

- Տիկին Զոհրաբյան, կարո՞ղ ենք փաստել, որ Փաշինյան-Ծառուկյան հուշագիրն արդեն իրեն սպառել է եւ դա որեւէ հիմք չէ հետագա համագործակցության համար, քանի որ փաստաթղթում նշված էր, որ ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրում ու չի քվեարկում այլ թեկնածուի օգտին:

- Հուշագրում նաեւ նշված է խաղի կանոններն առաջիկա ընտրությունների հետ կապված, որ պետք է լինեն արդար ու ազնիվ, չեն լինելու բարիկադներ: Ցանկացած տարբերակ, որն այս պահին ասվի, կլինի միայն հայտարարություն, քանի որ ընտրությունների արդյունքները դեռ պարզ չեն:

Տպել
2758 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին