Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը օրերս այնտեղ բյուջեի քննարկումների ժամանակ ուշագրավ հայտարարություն էր արել՝ ասելով, թե պետությունը գումարներ է հատկացրել՝ բնակչությանը նաեւ կեղծ դեղեր տրամադրելու համար:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ առնվազն իր պաշտոնավարման շրջանում ոչ մի կեղծ դեղ պետությունը չի գնել: Բայց Հակոբյանի պնդումները վերաբերում էին նախորդ տարիներին: Հետեւաբար գերատեսչությունից փորձեցինք պարզաբանում ստանալ՝ Արսեն Թորոսյանը հետո զրուցե՞լ է Հակոբ Հակոբյանի հետ, հետաքրքրվե՞լ է, թե նա ինչ նկատի ուներ: Առայժմ նախարարությունից արձագանք չունենք: Մեր թղթակիցը փորձել է դիմել նաեւ ԱԺ վերոնշյալ հանձնաժողովի ղեկավարին՝ մասնավորապես իմանալու, թե ինչ օրինակների վրա հիմնվելով է այդպիսի հայտարարություն արել: Հարցը նա լսել է, բայց անպատասխան թողնելով՝ հեռացել:

Պետական բյուջեի միջոցով կեղծ դեղեր գնվելու եւ բնակչությանը տրամադրվելու մասին նրա հայտարարությունը, սակայն, չի վրիպել Գլխավոր դատախազության ուշադրությունից: «Մամուլի այդ հրապարակումները մոնիտորինգի արդյունքում արձանագրվել են, ուսումնասիրման առարկա են, դրանց հետագա ընթացքը կորոշվի առաջիկայում»,- մեր հարցմանը պատասխանելով՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Տպել
1169 դիտում

Հրազդանի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու են հայտնաբերել՝ կախված վիճակում

Ուկրաինայի ՆԳՆ-ը հետախուզում է հայտարարել հայազգի մեծահարուստ Սարկիսով եղբայրների նկատմամբ

Կողոպուտ բենզալցակայանում. 29 հազար դրամ հափշտակած կասկածյալը ձերբակալված է

Այսօր ու վաղը սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՌԱԿ-ն իր համակիրներին կոչ էր արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հուսով է՝ հույսերը կարդարանան

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել. ձայներն ավելացել են 6-ով

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների

78 հաղորդում, 2 քրգործ. ամփոփ տվյալներ՝ ընտրությունների օրվա և քարոզարշավի հաղորդումներից