ՀՀ գլխավոր դատախազն Արցախում խորհրդակցություն է անցկացրել կայազորների դատախազների հետ

09/11/2018 schedule20:48

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում նրանք, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի մասնակցությամբ, հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում Հայաստանի և Արցախի Հարապետությունների համագործակցությանը, երկու հայկական պետությունների դատախազությունների հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը Ստեփանակերտում  կայազորների դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2018թ. ընթացքում զինված ուժերում հանցավորության օպերատիվ վիճակին, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների իրականացրած աշխատանքների համակարգվածությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև արձանագրված հանցագործության դեպքերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության որակին, զինված ուժերում պետական շահերի պաշտպանության ապահովմանն առնչվող օրախնդիր բազմաթիվ հարցեր: 

Գոհունակությամբ արձանագրելով, որ սահմանային լարվածության որոշակի թուլացմամբ պայմանավորված՝ այս տարվա ընթացքում զգալիորեն նվազել են հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհերի թիվը՝ ՀՀ գլխավոր դատախազն, այնուամենայնիվ, նշել է, որ դեռևս զգալի անելիքներ կան հատկապես ռազմական գործողությունների հետ չկապված, առաջնագծում մարտական հերթապահության կամ զորամասերում տարբեր իրավիճակներում կատարվող ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքի նախականխման, կանխման ուղղությամբ: Գլխավոր դատախազը հանձնարարել է, հաշվի առնելով զինված ուժերի բոլոր առանձնահատկությունները, զորամասերի հրամանատարության  և սպայական կազմերի հետ սերտ համագործակցությամբ, ձեռնարկել բոլոր միջոցները՝ զինծառայողների, ինչպես նաև սպաների և շարքային զիծառայողների միջև ոչ կանոնագրքային վարքագծի դրսևորումները նվազագույնի հասցնելու, հանցածին դրսևորումների պատճառներն ու պայմաններն օպերատիվ կերպով բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ:

 Հանձնարարվել է նաև առանձնահատուկ հետևողականություն ցուցաբերել սպանությունների, ինքնասպանությունների, առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև ՝ տեխնիկական միջոցների շահագործման ընթացքում անդառնալի հետևանքների հանգեցնող խախտումների դեպքերի իրական հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ բացահայտման ուղղությամբ:       

Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա է դարձվել նաև պետական շահերի պաշտպանության համատեքստում ԶՈՒ-երում նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ բանակում հափշտակության և չարաշահումների տարատեսակ դրսևորումների, առհասարակ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և լիարժեք քննության արդյունքում դրանք կատարած բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում հետևողականության ցուցաբերումը պետք է նման երևույթների նկատմամբ իրավապահ մարմինների լիարժեք  անհանդուրժողականության շոշափելի ազդակ դառնա և կանխարգելիչ նշանակություն ձեռք բերի: Այս իմաստով գլխավոր դատախազը շեշտել է նաև զորակոչի ենթակա անձանց ապօրինի զինծառայությունից ազատելուն ուղղված կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման, հատկապես այդ սխեմաներում ներգրավվող զինվորական կոմիսարիատների պաշտոնատար անձանց, բժշկական հաստատությունների ներկայացուցիչների գործողություններին պարտադիր քրեաիրավական գնահատականներ տալու և նրանց կողմից նախկինում այլ հանցավոր արարքներ կատարած լինելու հանգամանքները պարզելու նպատակով:        

Այդ ամենով հանդերձ՝ քրեական վարույթում տարբեր դատավարական կարգավիճակներով ներգրավված  զինծառայողների, սպաների, իրավունքների պաշտպանությունը շարունակելու է մնալ ԶՈւ-երում կատարվող հանցագործությունների դեպքերով քննվող քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազների առաջնային առաքելություններից մեկը: 

Խորհրդակցության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են նաև դատախազական գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված այլ հանձնարարություններ:

Տպել
1798 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին