Մենաշնորհներին ընդառաջ. ամեն ինչի մեջ ոգի կա, չէ՞

10/11/2018 schedule14:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 8-ի համարում

Սահմանդրական փոփոխությունները, որոնք մի 20 օրից դրվելու են հանրաքվեի, իշխանության վերնախավից իջեցված հրահանգի համաձայն, գնահատվել են որպես «մեկ քայլ առաջ»: Հիմա կուսակցական ակտիվի, այսինքն՝ իշխանության եւ նրա շուրջ պտտվող արբանյակ կազմակերպությունների եւ անհատների հիմնական խնդիրը քննարկումների պատրանք ստեղծելն է` իբրեւ փոփոխությունները ակտիվորեն քննարկվում են, զանգվածներին բացատրվում է փոփոխութունների անհրաժեշտությունը: Հեռուստաէկրաններին էլ երեւում են այս ամենը բացատրողներին լսող հասարակ մարդիկ` կթվորուհիներ, գիտնականներ, վարորդներ, ուսուցիչներ եւ այլն: Արդեն ստեղծվել են ագիտբրիգադներ, որոնք այցելում են մարզեր ու գյուղեր, ստեղծվել են կոմերիտական ակտիվիստներին հիշեցնող ջահելների խմբեր, որոնք իբր մարդկանց ծանոթացնում են սահմանադրական փոփոխություններին եւ այլն:

Մի խոսքով, բրեժնեւյան տաղտուկ ագիտպրոպ: Երեկ ՀՅԴ բյուրոյի երեւանյան գրասենյակում տեղի ունեցած սեմինարը լրիվ տեղավորվում է այդ միջոցառումների տրամաբանության մեջ: Սեմինարի թեման ինքնին մենաշնորհներն էին: Հոգու խորքում կարելի էր սպասել, որ քննարկումները կգնան մեր տնտեսության ամենացավոտ խնդրի` մոնոպոլիզացված շուկայի մասին, կոնկրետ անուններ կհնչեն: Չեղավ: Փոխարենը քննարկումները սահուն անցան սահմանդրափոխության թեմային: Խնդիրն այն է, որ սահմանադրական փոփոխություններում այս ոլորտին վերաբերող մի այնպիսի դրույթ է մտցվել, որ ավելի լավ է Սահմանադրության փոփոխությունների քարոզչությանը լծված իշխանության այս հարվածային բրիգադը այդ դրույթը ընդհանրապես չքննարկի` ձեւացնի, թե նման փոփոխություն չի նախատեսվում: Հակառակ դեպքում պետք է խոստովանի, որ փոփոխությունների նախագծում երկու հոդվածներ ուղղակիորեն հակասում են միմյանց:

Այսպես, առաջարկվող փոփոխությունների 8-րդ հոդվածով սահմանվում է. «ՀՀ-ում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը»: Իսկ 33.1 հոդվածով սահմանվում է. «Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար»: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում: Մի արեւոտ օր Ազգային ժողովը ընդունում է օրենք, որով այսինչ ապրանքի ներմուծման կամ արտադրության մենաշնորհը տրվում է մի ինչ-որ ընկերության: Սա 33.1 հոդվածին համահունչ է, բայց ուղղակիորեն հակասում է 8-րդ հոդվածին, որի համաձայն ազատ տնտեսական մրցակցությունը երաշխավորվում է եւ այն որեւէ կերպ սահմանափակելը արգելվում է Սահմանադրությամբ:

Այս հակասությունը պարզից էլ պարզ է եւ որեւէ քննադատության չի դիմանում: Չգիտես ինչու, քննարկումների ժամանակ, որին մասնակցում էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանը, ամբողջ խոսակցությունը գնում էր նրան, որ Հայաստանում չի կարելի արգելել մենաշնորհը: Սեմինարի վարողներից մեկը` ՀՀ ԱԺ պատգամավոր, դաշնակցական Արմեն Ռուստամյանը, սեմինարի ժամանակ վերը նշված հակասության մասին հարցերին ի պատասխան նույնիսկ ասաց. «Եթե մարդը վաստակել է (մենաշնորհային կարգավիճակը-խմբ), դա իր շնորհն է, դա իր ձեռք բերած շնորհն է, այն մենք պետք է խրախուսենք, մենք պետք է ընդհակառակը, ուզենանք, որ այդպիսի շնորհալի ձեռներեցները, շնորհալի տնտեսվարողները ինչքան հնարավոր է շատ լինեն...»:

Իշխանական կոալիցիայի անդամ կուսակցության բարձրաստիճան ներկայացուցչի այս ասածները բացատրում են այն վիճակը, որ կա այսօր մեր տնտեսությունում: Բայց խոսքը ամենեւին էլ այդ մասին չէ, այլ Սահմանադրության երկու կետերի անվիճելի հակասության: Ինչպե՞ս է սա մեկնաբանում նույն պրն Ռուստամյանը: «Եթե տառացի համեմատենք այդ հոդվածները, հակասություն կա»,- ուշադիր համեմատելով 8-րդ եւ 33.1 հոդվածները՝ խոստովանեց պրն Ռուստամյանը: Բայց ի՞նչ: Ոչինչ: «Ամեն ինչի մեջ ոգի կա, չէ՞»,- փոփոխությունների մեջ մտցված 33.1 հոդվածը փորձեց արդարացնել պրն Ռուստամյանը, որը այդպես էլ չբացահայտեց, թե կոնկրետ ով է այս հոդվածը մտցրել սահմանդրական փոփոխությունների մեջ: Ընդհանրապես, պրն Ռուստամյանը տնտեսությանը վերաբերող հետաքրքիր հայացքներ ունի:

«Եթե թողես անսահման մրցակցություն, դա կարող է չարիք դառնալ»,- մասնավորապես ասում է նա: Դե իհարկե, ավելի լավ է ի սկզբանե մրցակցությունը սահմանափակել, դարձնել այն լրիվ վերահսկելի իշխանության կողմից: Այսինքն՝ անել այն, ինչ արվում է հիմա, երբ Սահմանադրության մեջ չկա փոփոխությունների 33.1 հոդվածով սահմանված որեւէ դրույթ: Այսինքն՝ անկախ ամեն ինչից մեր իշխանությունները, առաջնորդվելով «հանրության շահերով», սահմանափակում են տնտեսական մրցակցությունը Հայաստանում: Չէ, ի՞նչ խոսք, 33.1 հոդվածը, եթե հանրաքվեն հաջողվի, միեւնույնն է, երբեք չի կիրառվելու: Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, որի անդամ է Հայաստանը, «հանրության շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ» ընդունված, մրցակցությունը սահմանափակող որեւէ օրենք ընդունելու դեպքում մեր իշխանությունների, պատկերավոր ասած, գլուխը կպոկի: Երեկ խնդրեցինք մեր պաշտոնյաներից նկարագրել մի որեւէ տեսական իրավիճակ, երբ օրենքով մենաշնորհի սահմանումը կարող է դառնալ անհրաժեշտություն: Խնդրանքը մնաց անպատասխան:

Հայկ Գեւորգյան

Տպել
3139 դիտում

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել