Երևան
16 °C
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ծառուկյան խմբակցության պատգմավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ ՀՀ-ում բոլոր հանքատերերը ծպտյալներ են «պարզ չի՞, որ եթե գաղտնի է պահում, ուրեմն հանցագործություն են անում»:
Սերգեյ Բագրատյանի դիտարկումը ՀՀԿ-ականներին դուր չեկավ: Սակայն պատգամավորը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանին, հարցրեց, թե ինչու աշխատանք չեն տանում հասկանալու՝ ինչու են մարդիկ թաքցնում հանքավայրի շահագործման իրենց սեփականության իրավունքը:
«Պետական սխալ ենք անում, որ փորձում ենք բացահայտել արդեն կայացած իրողությունը, թե ովքեր են իրական սեփականատերերը, մենք ինչու աշխատանք չենք տանում հասկանալու համար՝ ինչու են մարդիկ թաքցնում իրենց սեփականության իրավունքը, որտեղ է թաքնված գաղտնիքը, որ այլ երկրում մարդիկ հպարտորեն մատնանշում են, որ իրենք ունեն բաժնեմաս որեւէ ընկերությունում եւ դա իրենց տալիս է վարկային հնարավորություններ, հասարակության մեջ հարգանքի հնարավորություններ եւ հանկարծ ՀՀ-ում բոլոր հանքատերերը ծպտյալներ են: Միգուցե փողերի լվացման մեխանզիմով են դարձել սեփականատերեր եւ դրա համար չեն ուզում բացահայտել, հասկանալով, որ հանցագործ ճանապարհով են այդ գումարները բերել այստեղ եւ մտավախություն ունեն»,- ասաց նա:
Փոխնախարարը հակադարձեց, որ այս նախագծով հանքարդյունաբերության իրական սեփականատերերի բացահայտումով ոչ միայն նոր սեփականատերերին են բացահայտում, այլ նաեւ հներին: «Նախկինների բացահայտումը կբերի քաղաքացիական հասարակության վերահսկողության պրոցեսներին: Շատ կազմակերպություններ բաց ու թափանցիկ չեն, այդ խնդիրն ամբողջ աշխարհում կա, ուղղակի փորձում են հնարավորինս բաց ու թափանցիկ դարձնել ոլորտը»:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ պետք է լեռնամետալուրգիական կոնցեպտ ունենալ: «Եթե կոպեկներով այս հումքը հանցագործ ճանապարհով հիմնականում ներդրում կատարած անձինք տանում են միլիարդներ աշխատելով, գոնե պետությունը պետք է ունենա հանձնառություն, որպեսզի շարունակություն ապահովի եւ պատրաստի արտադրանք ստանալու համար պարտադրի գերհարստացած ճանապարհով սեփականատերերին»,-ասաց նա:
ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը ընդհատեց՝ ինչո՞ւ է հանցագործ ճանապարհով: Բագրատյանն ասաց, որ հաճախ հանցագործ ճանապարհով եւ չասաց՝ ամբողջապես հանցագործ ճանապարհով: «Վստահ եմ, որ քննությունը ցույց կտա, շատ գումարներ, որ դրվել են հանքարդյունաբերության ոլորտում, այո, հանցածին բնույթ ունեն»,- ասաց նա:
Խոսրով Հարությունյանը նկատեց, որ քննարկումներում պետք է լինել շրջահայց: «Որովհետեւ կողքից ստեղծվում է տպավորություն, որ հանքարդյունաբերությամբ զբաղվում են հիմնականում հանցագործները, այդպես չէ, կարծում եմ, այլ հարց է, որ կարող են լինել չարաշահումներ եւ չեմ կարծում, որ կարելի է այդպես խտացնել»,- դիտողություն արեց հանձնաժողովի նախագահը:
Սերգեյ Բագրատյանը արձագանքեց, թե ինքն իր հայտարարության հանձնառուն է: «Եթե դուք ուրիշ ձեւ եք ընկալել՝ դա ձեր իրավունքն է, բայց մի որոշեք ու նկատողություն արեք»,- ասաց նա:
Խոսրով Հարությունյանը նշեց, թե ինքն ընդամենը կարծիք է հայտնում: Բագրատյանը շարունակեց ձայնը բարձրացնելով. «Ձեր կարծիքն ընդամենն արտահայտեք եւ երկրորդը՝ դա հանցածին է, որովհետեւ մինչեւ հիմա չի բացահայտվել սեփականատերը, պարզ չի՞ որ մինչեւ հիմա գաղտնի է պահվում, ուրեմն հանցագործություն է անում եւ հենց դա հերիք է, որպեսզի համարենք հանցագործություն»:
Հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Վահան Հարությունյանն ասաց, որ համաձայն չէ նման ձեւակերպման հետ, քանի գաղտնիությունը հանցագործություն չի: «Օրենքը եթե չի նախատեսել, որ դա պետք է հայտարարագրես, դա հանցագործություն չի»,- ասաց նա:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ