Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Լուսինե Ավետիսյանը նկարում է կտավի, ապակու, կավի, կտորի, կաշվի եւ այլ իրերի վրա՝ դրանք հասարակ իրերից փոխակերպելով արվեստի նմուշների: Ինչպես ինքն է ասում՝ վայրկյանական կարող է նկարելու մտահղացում առաջանալ ամեն տեղ եւ ամեն ինչի վրա: Լուսինեն նկարչությամբ զբաղվելու համար հատուկ ոչ մի տեղ չի մասնագիտացել, ինքնուս է, զգում է գույնը եւ հեշտությամբ հանձնում կտավին:Հոգեբան մանկավարժի կրթությամբ երիտասարադ աղջիկը նկարում է դպրոցական տարիքից, սակայն աշխատանքները բոլորովին վերջերս է սկսել հանրայնացրել:2017 թվականից սիրելի զբաղմունքը Լուսինեն դարձրել է սիրելի աշխատանք՝ ստեղծելով «Sorpresa» ապրանքանիշը: Նկարչուհու խոսքով՝ «Sorpresa»-ի հաջողության գաղտնիքը մեկը մյուսին չկրկնող նմուշներն են՝ յուրահատուկ զարդանախշերով: Ի դեպ, «Sorpresa» թարգմանաբար նշանակում է անակնկալ: Ասում է՝ բրենդն արդեն հասցրել է ճանաչվել ու սիրվել նաեւ իր խորհրդանիշը պահելու շնորհիվ:«Sorpresa բրենդի ստեղծումը մեկ տարվա պատմություն ունի. «Որոշեցի ոչ միայն ինձ համար նկարել, այլեւ իմ աշխատանքն արժեւորող ու իմ արվեստով հետաքրքրվող մարդկանց»:

Լուսինեն պատմում է, թե ինչպես է սկսել նկարել տարբեր իրերի վրա. «Ամեն անգամ ինչ-որ մի նյութ էի ինձ համար բացահայտում, ինչ-որ իր գտնում ու սկսում փորձարկումներ անել»: Աշխատանքի բարդության առումով Լուսինեն հատկապես առանձնացնում է բաժակները. «Բաժակների վրա աշխատելը հավելյալ ջանք է պահանջում թե՛ իրենց նրբության, թե՛ գունային երագների եւ ավելի մանր աշխատանքի համար:Լուսինե Ավետիսյանը պարբերաբար է թղթից կտավներին, կտավներից կաշվե իրերին անցնում, իսկ վերջին շրջանում ապակյա եւ ճենապակյա իրերի վրա է հիմնականում աշխատում: Նրա «Sorpresa բրենդի աշխատանքները շուրջ մեկ տարի է՝ վաճառքում են: Ասում է՝ իր աշխատանքները հիմնականում գնում են նվերի նպատակով:

«Երբ փնտրում են օրիգինալ մի բան՝ ձեռքի աշխատանքն է օգնության հասնում, ամեն աշխատանք յուրովի է ու չկրկնվող այն առումով, որ ինչքան էլ նախշազարդերը նույնը լինեն, նրանք գույներով ու որոշակի նրբություններով տարբերվում են իրարից»,- ներկայացնում է նա: Լուսինե Ավետիսյանից հետաքրքրվեցինք նաեւ աշխատանքների գներով: Մեկ բաժակի արժեքը սկսվում է 20 հազար դրամից, որի վրա նկարչուհին աշխատում է 2 կամ 3 օր:

Լուսինեն հիմնականում պատվերներ է կատարում, ասում է՝ պատվիրատուներն անգամ նվերի դեպքում իր հայեցողությանն են թողնում գույնն ու ոճը. «Իրենք ինձ են վստահում, իսկ իմ նպատակն է, որ աշխատանքներս գնահատողի ձեռքում հայտնվեն, որպեսզի ամենանրբերանգ ու յուրօրինակ հավաքածուն որպես սովորական իր չգնեն»:

Տպել
694 դիտում

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ

Որքան քվե են ստացել քաղաքական ուժերը Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններում

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. ՀԱԿ-ը շնորհավորել է Իմ քայլը դաշինքին, Նիկոլ Փաշինյանին ու ժողովրդին

Յոհաննես Հանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ

Մոլդովայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ

Հաջողություն եմ մաղթում խորհրդարանական մեծամասնությանը, այժմ դուք եք ու մարտահրավերները. Ա. Հովհաննիսյան

Այսօրվանից սկսվում ՀՀ 2018 թ. լավագույն 10 մարզիկների SMS քվեարկությունը

Ովքեր են նոր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանի» 18 պատգամավորը. հայտնի են անունները. նախնական

Երեկ քվեարկությանը մասնակցել է նաեւ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան (լուսանկար)