Խաղատներ, փաստաբաններ, բժիշկներ ու ճաշարաններ. Լաս Վեգասի ինքնատիպ հայ համայնքը

12/11/2018 schedule17:50

«Հայերը Լաս Վեգասում հաստատվել են ավելի քան 100 տարի առաջ»,- Լաս Վեգասի բնակիչ, իսկ 2015-ից նաեւ կամավոր հիմունքներով աշխատող Հայաստանի պատվավոր հյուպատոս Անդրուշան Արմենյանի խոսքով, քաղաքի հայ համայնքը Լաս Վեգասի նման ինքնատիպ է եւ յուրօրինակ:

«Ունենք մի քանի շատ հաջող հայկական ճաշարաններ, տասնյակ հայ բժիշկներ, հայ փաստաբաններ, հայեր, որոնք խաղատներում են աշխատում»:

Աշխարհի զվարճանքների կենտրոնի անունն ամուր կապված է հայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի անվան հետ, մի մարդու, ում կարելի է անվանել մեր օրերի Լաս Վեգասի հիմնադիրներից մեկը, մարդու, ով Վեգասը խաղատների մայրաքաղաքից վերափոխեց ընտանեկան ժամանցի կենտրոնի:

Շուրջ 15-հազարանոց Լաս Վեգասի հայ համայնքում գործում են հայկական եկեղեցիներ, իսկ երեք տարի առաջ համայնքի ուժերով բացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի հուշարձան: Եկեղեցում նաեւ սովորում են հայերեն եւ Աստվածաշնչի դասեր վերցնում, պատմում է Սբ Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիվ Հայր Վահան Կոստանյանը: Նրա խոսքով, Լաս Վեգասում եկեղեցու առաջնորդ լինելը չի տարբերվում այլ տեղերից.

«Լաս Վեգաս ասելիս, կարծում են, որ միայն խաղատներ են, սակայն այդ խաղատները միայն մեկ փողոցի վրա են: Մնացյալն ամերիկյան սովորական քաղաք է»:

Լաս Վեգասում հանդիպեցինք նաեւ տեղի բնակչի, ով որոշել է ընդմիշտ Հայաստան տեղափոխվել: Այստեղի տունն արդեն վաճառել է, եւ մոտ ժամանակներում նախատեսում է տուն գնել Հայաստանում:

2015-ին այստեղ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը նույնպես յուրօրինակ է: Առաջինն՝ այն կառուցված է քաղաքի հանրային պուրակում: Հուշարձանի կառուցումը վավերացնող իր որոշման մեջ Լաս Վեգասի քաղաքային խորհուրդն ընդգծել է, որ այն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այսպիսով՝ ուղղակի ճանաչելով ցեղասպանության փաստը: Լաս Վեգասի հայ-ամերիկյան մշակութային միության ներկայացուցիչ Արմեն Անուշյանի խոսքով, հուշարձանի կառուցման համար անհրաժեշտ գումարը եւ փաստաթղթերը հավաքել են շուրջ մեկ տասնամյակ: Լեւոն Գուլբենկյանը, ով գծագրել է հուշարձանը Ծիծեռնակաբերդի համալիրի ոճով՝ որպեսզի յուրաքանչյուր հայ հեռվից այն ճանաչի, նշում է, որ այն կառուցված է քաղաքի խոշորագույն հանրային պուրակում.

«Հայերին այս հուշարձանն անշուշտ միավորեց՝ հիմնական տեղը դարձավ ապրիլի 24-ին հավաքվելու»:

Լաս Վեգասի հայ համայնքը սիրում է ոչ միայն աշխատել այլեւ՝ վայելել կյանքը: Չմոռանալով, որ ծխելը վնաս է առողջությանը, նշենք, որ այստեղ գտնվող խոշորագույն սիգարների խանութը պատկանում է նույնպես հայերին: Այն վերջերս է բացել Հրաչ Արթինյանն՝ իր ավագ եղբոր հետ միասին.

«Իմ երազանքն էր ունենալ անձնական սիգարների խանութը, որտեղ մարդիկ գան, ինչպես երեխան է գնում քաղցրավենիքների խանութ»:

Արթինյանը համոզված է՝ հայրենասիրությունը պետք է արտահայտվի ամեն ինչում, նույնիսկ՝ բիզնեսում: Այդ պատճառով հայերի արտադրության սիգարներն առավել երեւացող տեղում է տեղադրում. «Առաջին քայլը, որ հյուրն անի, երբ ներս գա, առաջին սիգարը որ տեսնի՝ իմ հայերի սիգարն է»:

Լաս Վեգասը ոչ միայն զգալի հայ համայնք ունեցող, այլեւ՝ բազմաթիվ հայերի հյուրընկալող քաղաք է, հիշեցնում է Անդրուշան Արմենյանը, կատակելով՝ Երեւանից հետո ամենամեծ թվով հայեր հյուրընկալող քաղաքը Լաս Վեգասն է, որտեղ Լոս Անջելեսից յուրաքանչյուր շաբաթվա վերջ ժամանում են հազարավոր հայեր:

Տպել
1557 դիտում

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ