Անկախ եւ միասնական Եվրոպա. Մակրոնը նոր կայսրության հա՞յտ է ներկայացնում

Նոյեմբերի 11-ին Փարիզում անցկացվել են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսավոր արարողությունները: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ աշխարհի շուրջ վեց տասնյակ երկրների ղեկավարներ հարգանքի տուրք են մատուցել Առաջին համաշխարհային պատերազմի միլիոնավոր զոհերի հիշատակին: Հյուրերի թվում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Պատերազմի ավարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակներում: Իր ելույթում նա անդրադարձել է Առաջին համաշխարհային պատերազմի դասերին՝ նշելով, որ հակառակ այն համոզմունքին, որ պատերազմներում կան հաղթողներ եւ պարտվողներ՝ մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում: Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք եւ ավերածություններ: Նա խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ դրան հետեւած 20-րդ դարի մյուս ցեղասպանությունների մասին

Սակայն, Փաշինյանի ելույթի առավել հետաքրքրական մասը վերաբերվում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ձեւակերպված ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

«Պատերազմի դասերից էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ձեւակերպումը Վիլսոնյան հայտնի 14 կետերում: Այնուհետեւ այն ընդգրկվեց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում եւ հիմք դարձավ ժամանակակից երկրների շուրջ կեսի անկախության համար», - նշել է վարչապետը:

Նա անդրադարձել է նաեւ oրերս Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկախության հանրաքվեին, որտեղ կղզու բնակիչների 59 տոկոսը դեմ արտահայտվեց Ֆրանսիայի կազմից դուրս գալուն:

«Առաջին աշխարհամարտի արդյունքում աշխարհի ժողովուրդներն օրենքի ուժով հաստատեցին ազատ կամքի դրսեւորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց իրավունքը: Այստեղ` Ֆրանսիայում, հարկ եմ համարում ընդգծել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիան հստակորեն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարավորություն ստացավ հանրաքվե անցկացնել: Ցավոք, այդ իրավունքի նկատմամբ մոտեցումն ընտրովի է», - ասել է նա:

Իհարկե, Փաշինյանի խոսքը Արցախի մասին էր: Սակայն հատկանշական է, որ նույն ընթացքում Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում ընթանում էին հանրապետությունների ղեկավարների եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք պաշտոնական մակարդակով քննադատվեցին Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից:

Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության տարածած` Մերկելի եւ Մակրոնի համատեղ հայտարարության համաձայն՝ «Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում անցած ընտրությունները խաթարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Մինչ այդ նրանք հանդիպել էին Ուկրաինայի նախագահի հետ եւ քննարկել հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը:

Ոչ բոլոր երկրների ղեկավարներն էին Պորոշենկոյի հետ այդքան սիրալիր: Դոնալդ Թրամփը Հաղթական կամարի մոտ հանդիսավոր արարողությունից առաջ երկրների ղեկավարների համար նախատեսված տրիբունայի վրա անգամ չմոտեցավ Պորոշենկոյին՝ ձեռքը սեղմելու, մինչդեռ վերջինիս հայացքից զգացվում էր, որ նա սրտանց սպասում է դրան: Այս դրվագի տեսագրությունը արագորեն տարածվել էր համացանցում եւ Ուկրաինայի նախագահի հասցեին բազմաթիվ կատակների առիթ հանդիսացել:

Փարիզյան միջոցառումների ընթացքում ամենասպասվող իրադարձությունը Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպումն էր: Այդուհանդերձ, լիարժեք առանձին հանդիպում տեղի չունեցավ: Նախագահները շփվեցին Ելիսեյան պալատում կայացած աշխատանքային նախաճաշի ընթացքում:

Հանդիպման չկայանալու տարբեր պատճառներ են նշվում: Համաձայն «Коммерсантъ» թերթի աղբյուրի՝ հանդիպում չանցկացնելու խնդրանքով կողմերին դիմել է Էմանուել Մակրոնը՝ պատճառաբանելով, որ այն «կստվերի օրվա մնացած միջոցառումները»: Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը «Россия-1»-ի հետ զրույցում նշել էր, որ նման խնդրանքով դիմել է ֆրանսիական կողմը եւ հայտնել, որ Պուտին-Թրամփ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Բուենոս Այրեսում՝ G20-ի գագաթնաժողովի ընթացքում:

Ինչ վերաբերվում է ֆրանսիական կողմի խնդրանքին, ապա այն լիովին տեղավորվում է վերջին շրջանում Եվրոպայում եւ, մասնավորապես Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունների եւ հնչող հայտարարությունների սահմաններում:

Նոյեմբերի 6-ին Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում Մակրոնը հայտնել էր, որ եվրոպացիների անվտանգությունը լիովին ապահովելու համար անհրաժեշտ է համաեվրոպական բանակ ստեղծել եւ կրկնել դեռեւս օգոստոսին արտահայտած իր միտքն առ այն, որ Եվրոպայի անվտանգությունն այլեւս չպետք է ամբողջովին կախված լինի ԱՄՆ-ից: Իսկ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լե Մերն ընդհանրապես կարծում է, որ Եվրոպան պետք է դառնա «խաղաղասեր կայսրություն»՝ հիմնված իրավական պետության սկզբունքների վրա:

Այս համատեքստում Մակրոնի ելույթը փարիզյան միջոցառումների ընթացքում միանգամայն ներդաշնակ է: Իրեն հայրենասեր անվանելով եւ հակադրելով հայրենասիրությունն ու նացիոնալիզմը Մակրոնը երկու խնդիր էր փորձում լուծել: Նախ եւ առաջ դա հարված էր Ֆրանսիայի աջակողմյան ուժերին, որոնք նրա հիմնական մրցակիցն են եւ գաղափարական հակառակորդը հաջորդ տարվա Եվրախորհրդարանի ընտրություններում: Բացի դրանից, այդ հայտարարությունով Մակրոնը հակադրվում է Թրամփին, որը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ընթացքում իրեն նացիոնալիստ էր անվանել:

Այդպիսով՝ Մակրոնը շարունակում է առաջ տանել անկախ եւ միասնական Եվրոպայի թեզը: Համաեվրոպական բանակի անհրաժեշտության եւ եվրոպական «խաղաղասեր կայսրության» մասին մտքերը, Թրամփ-Պուտին հանդիպման աննպատակահարմարությունը եւ հայրենասիրություն-նացիոնալիզմ հակադրությունը հուշում են, որ Ֆրանսիան հայտ է ներկայացնում ինքնուրույն Եվրոպայում հատուկ՝ գուցե նաեւ կենտրոնական դեր զբաղեցնելու:

Տպել
3290 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր