Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ «Չերյոմուխա» կիրառել

Եվ այսպես, ընտրություններին մասնակցելու մասին որոշումից հետո ՀՀԿ Խորհուրդը նաեւ 15 էջանոց մի հայտարարություն է տարածել: Դրա որոշ կետերի հետ գուցե հնարավոր լիներ համաձայնվել, որոշ կետերի դեմ՝ հակափաստարկներ ներկայացնել, բայց հայտարարության հենց առաջին նախադասությունը ստիպում է այնքան էլ լրջորեն չընդունել այդ «դարակազմիկ փաստաթուղթը»:

Բանն այն է, որ հայտարարությունը սկսվում է այսպես. «2017 թ. ընտրություններում հաղթած քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի ղեկավարի...» եւ այլն: Այսինքն՝ ՀՀԿ-ում լրջորեն հավատում են, որ իրենք 2017 թ. խորհրդարանական ընտրություններում հաղթել են: Իյա, իրո՞ք: Կարծում եք՝ մարդիկ մոռացե՞լ են 10 հազարական դրամների համար ձեւավորված հերթերը կամ ՍԱՍ-ի Արտակի «նախընտրական ժողովի» ձայնագրությունը: Թե՞ կարեւորն այն է, որ «թղթերով ամեն ինչ կարգին լինի»:

Ինչեւէ: Դե հիմա կուսակցություն է, բա հո չէ՞ր հայտարարելու, թե տասը տարի շարունակ ընտրություններ կեղծելով է պահպանել իշխանությունը: Բայց հիմնական զավեշտը հետո է սկսվում: Ընդ որում՝ զավեշտը ոչ այնքան այն է, որ երկրի ժողովրդագրական պատկերի բարելավումն առաջնահերթություն հռչակած կուսակցությունն իր տասնամյա «փայլուն» գործունեությունը նկարագրելիս այդպես էլ չի նշում, թե այդ ժամանակահատվածում քանի հարյուր հազար մարդ է արտագաղթել Հայաստանից, որքան այն, թե ինչպես է այդ կուսակցությունը ներկայացնում ապրիլյան դեպքերն ու իշխանության կորուստը: Ըստ հանրապետականների՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել ոչ թե այն պատճառով, որ ուրիշ ճար չուներ, այլ որովհետեւ չափազանց բարի էր, մեծ մարդասեր, եւ չէր ցանկանում ուժ կիրառել ցուցարարների դեմ:

Իրականում պատկերը բոլորովին այլ է: Իրողությունն այն է, որ Սերժ Սարգսյանը համարյա մինչեւ վերջ օգտագործել է իր զինանոցի բոլոր հնարավորությունները, եւ հանձնվել է միայն այն ժամանակ, երբ ակնհայտ է դարձել, որ հետագա դիմադրությունն անիմաստ է: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, հերթով ներկայացնենք Սերժ Սարգսյանի բոլոր «զինատեսակները»: Ինչպե՞ս էին իշխանությունները վարվում նախկինում՝ համաժողովրդական հզոր ալիքների դեպքում:

  1. Դիմում էին զանգվածային ահաբեկումների եւ ձերբակալությունների:
  2. Բախումներ էին հրահրում ցուցարարների եւ թաղային խուժանի միջեւ (օգտագործելով օլիգարխների եւ տեղական իշխանիկների ռեսուրսները):
  3. Փորձում էին կեղծ ընդդիմադիրների միջոցով պառակտում մտցնել շարժման ղեկավարների շարքերում, հայտարարել, որ նրանք «ծախված են», «իշխանական պրոյեկտ են» եւ այլն:
  4. Փորձում էին լարվածություն ստեղծել առաջնագծում կամ առնվազն լուրեր տարածել այդ մասին՝ քարոզելով, որ «ցուցարարները ջուր են լցնում թշնամու ջրաղացին», «հակառակորդը հենց այդպիսի առիթի է սպասում» եւ այլն:
  5. Փորձում էին նախ՝ Ռուսաստանին համոզել, որ այս ամենն Արեւմուտքի կազմակերպածն է, եւ երկրորդ՝ երկրի ներսում ժողովրդին վախեցնել Ռուսաստանի կոշտ արձագանքով:

Հիմա կետ առ կետ նայեք՝ ո՞ր «միջոցառումն» է բաց թողել Սերժ Սարգսյանը: Բոլորը հերթով արել է: Ցույցերի օրերին հարյուրավոր ձերբակալություններ եղան, օլիգարխների դիմակավոր մանկլավիկներն ու թաղային խուժանը մահակներով հարձակվում էին ցուցարարների վրա, շարժման ղեկավարների ձերբակալումից հետո ով ասես փորձում էր գրավել հարթակն ու այնտեղից ազդարարել, որ Նիկոլը ծախված է, իշխանական քարոզչամիջոցներն առաջնագծից տագնապալի տեղեկություններ էին հաղորդում հակառակորդի կուտակումների մասին, հանրապետականներից ով չէր ալարում՝ ռուսական լրատվամիջոցներին հարցազրույցներ էր տալիս այն մասին, թե հասեք-փրկեք, շարժումը ղեկավարում է մի մարդ, ով ժամանակին դեմ է արտահայտվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը...

Կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ «վերջին վարիանտ»՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ «Չերյոմուխաներ» կիրառելու մեթոդից, պարզապես ժամանակին հասկացավ, որ դրանով արդեն ոչինչ չի փոխի, եւ հետեւանքները ողբերգական կլինեն առաջին հերթին ի՛ր համար:

Ինչո՞ւ ենք հիմա հիշեցնում այս ամենը: Որովհետեւ ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու եւ հիմնական ընդդիմադիր ուժ դառնալու հայտ է ներկայացրել: Ընդ որում՝ դա կարող էր անգամ դրական ազդեցություն ունենալ քաղաքական համակարգի վրա (ի վերջո տասնամյա փորձառությունը քիչ բան չէ): Բայց ցավոք՝ ՀՀԿ-ն այդ «գործընթացը» սկսեց իրավիճակը խեղաթյուրելով: Փաստորեն նրանք իրենց մաշկի վրա զգացել են, թե ինչ է լինում, երբ իշխանությունը խաբում է ժողովրդին, բայց դեռ չեն հասկացել, թե ինչ է լինում, երբ ընդդիմությո՛ւնն է խաբում ժողովրդին: 

Ափսոս: Իրավիճակի ադեկվատ ընկալման դեպքում այդ ուժը գուցե իսկապես լավ ընդդիմություն դառնար:

Տպել
4331 դիտում

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)