Ռեյտինգային ցուցակներն են հիմնականում դժվարացնում ցանկի կազմումը. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ ցուցակն ամբողջությամբ վաղը կհրապարակվի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ռեյտինգային ցուցակներն են հիմնականում դժվարացնում ցանկի կազմումը, որովհետեւ որոշման իրավունքը պատկանում է եւ նախապատվությունը տրվում է տեղերում մեր մարմիններին եւ իրենք են կողմնորոշվելու, թե ում պետք է առաջադրեն։ Կարծում եմ՝ արդեն վաղն ամբողջական կլինի ու լիարժեք կիմանաք»,- ասաց Ռուստամյանը։

Նա հերքեց շրջանառվող այն լուրերը, թե ցուցակում առաջին տեղի համար պայքար է գնում իր եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջեւ:

«Երբեք մեր մեջ պայքար չի եղել։ Գիտեք` մեր կուսակցությունը շատ լուրջ ծանր ու թեթեւ է անում ամեն ինչ, բայց որոշումը կայացվում է համախոհությամբ եւ ցանկը կլինի համախոհությամբ»,- ասաց նա եւ հավելեց, որ քննարկումները կատարվում են այնպես, որ ցանկն ամբողջ կառույցի համար ընդունելի լինի։

Անդրադառնալով ՀՀԿ այն պնդմանը, որ միակ ընդդիմությունն են լինելու, Ռուստամյանն ասաց, որ ընտրությունների ընթացքում ասելը` ով է ընդդիմադիր, ով՝ ոչ, ճիշտ չէ, քանի որ ընդդիմությունը կարող է ձեւավորվել միայն իշխանության ձեւավորումից հետո:

«Երեւի ելնում են նրանից, որ ըստ էության հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն այսօր ֆավորիտն է եւ, ամենայն հավանականությամբ, կարող է ունենալ մեծամասնություն»,- նկատեց Ռուստամյանը եւ հավելեց, որ իրենք էլ են դուրս եկել իշխանությունից եւ այդ տեսանկյունից ընկալվում են ընդդիմություն:

Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն իր քաղաքական ուղուց երբեք չի շեղվել եւ ունի իր ընտրազանգվածը: «Դաշնակցությունը ինչ խնդիրներ դրել է՝ նվազագույնով հասել է առավելագույնի»,- ասաց նա։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ այլ քաղաքական ուժերը կարող են իրենց ընտրազանգվածը տանել՝ հաշվի առնելով, որ նրանց մտածելակերպը մոտ է Դաշնակցությանը, ինչպես օրինակ «Սասնա ծռերը», Ռուստամյանն ասաց.

«Խորքում բացի գենետիկ հակադաշնակցականներից, բոլորը մոտ են դաշնակցության գաղափարներին։ Այսպիսի բան չկա, որ ազգը, պետությունն իր երազած երկիրը պատկերացնեն ու չգան ազատ անկախ Հայաստանի գաղափարին։ Ի վերջո, մենք հանրապետություն ենք ստեղծել զրոյից ու հիմք ունենք երրորդ հանրապետությունը, կարծում եմ ՝ արդեն չորրորդի մեջ ենք։ Այս ամենը հետեւանքն է Դաշնակցության գործունեության եւ ազգային ուժերի նվիրվածության ու համախմբման։ Այս առումով բնական է՝ մենք այս դաշտում պետք է ունենանք համակիրներ»։

Ռուստամյանը նկատեց, որ յուրաքանչյուրն ինքը կընտրի` ում ձայն տալ, բայց Դաշնակցությունը մի բանով տարբերվում է մնացածից՝ այն կայացած եւ համահայկական բնույթ ունեցող կուսակցություն է։ Ռուստամյանը կարծում է, որ Դաշնակցության կարիքը ժողովուրդը միշտ ունի, որ առնվազն զերծ պահի երկրին ինչ-որ անորոշ ապագայից, ցնցումներից:

«Այսօր ապագայի հանդեպ անորոշությունը շատ մեծ է, եւ ազգային արժեքների պահպանման հարցում Դաշնակցության դերակատարությունը մեծ է: Ես ասել եմ`Դաշնակցության գոյությունը պայմանավորված չի լինելու այս ընտրությունների արդյունքներով: Դաշնակցությունն անկախ ամեն ինչից եղել է, կա ու լինելու է, քանի այս ազգային խնդիրները չեն լուծվել: Մյուս կուսակցությունները պետք է մտածեն, որ եթե հանկարծ իշխանությունը կորցնեն՝ այլեւս կպահպանվե՞ն, թե՞ ոչ, ընտրություններում ձախողվեն, այլեւս կմա՞ն, թե՞ ոչ: Դաշնակցությունն այդպիսի խնդիր չունի»,- շեշտեց նա:

Ռուստամյանն ասաց՝ մարդիկ կան, որ դեռ ազդված են 70 տարիների հակադաշնակցական քարոզչությունից: «Դաշնակցությունը ներկայացվել է որպես դավաճան, որպես հողեր տվող եւ այլն: Ինչ ասես՝ ասել են: Այնպիսի մի հատ մթնոլորտ են ձեւավորել դաշնակցության շուրջ, որ մարդկանց հետ խոսում ես ու զարմանում, որ մարդիկ այդ ազդեցության տակ են դեռ: Ֆիլմերը նայեք նկարած, ինչեր են ցույց տալիս»,- հայտարարեց նա:

Հարցին` այդ անվստահության ստեղծմանը ՀՅԴ-ն իր քայլերով չի՞ նպաստել, նա պատասխանեց. «Ցանկացած կուսակցություն թեկուզ 128 օր լինի, տեսեք, թե քանի սխալներ թույլ կտա: Բա 128 տարի դաշնակցությունը գործել է: Իհարկե, եղել են նաեւ սխալներ»,- ասաց նա: Ռուստամյանը նշեց, որ հիմնական սխալներից մեկը եղել է այն, որ ՀՅԴ-ն կոալիցիա է կազմել, որտեղ վճռորոշ ձայն չի ունեցել:

«Չէր կարելի կոալիցիա կազմել, որտեղ կարող են առանց քեզ որոշումներ կայացվեն: Դրա պատճառով մենք չենք կարողացել լիարժեք լուծել մեր առջեւ դրված խնդիրները, հիմա այդպիսի բան չի կրկնվի: Վերջինը մի քիչ մեջը տրամաբանություն ուներ: 3/5-ի պահանջ կար, առանց մեզ չէին կարողանում ձեւավորել այդ 3/5-ը: Երբ սահմանադրական օրենքներ պետք է փոխվեին, այդ ժամանակ առանց ՀՅԴ չէին կարողանում, այդտեղ դերակատարություն կար, բայց մնացած հարցերում դերակատարությունը եղել է ՀՀԿ-ինը, մեր դերը վճռորոշ չի եղել»,- ասաց նա եւ հավելեց, որ եթե իրենք չեն ունենալու մեր վճռական ձայնի իրավունքը եւ առանց իրենց կարող են որոշումներ կայացվել այդպիսի դաշինքների, միությունների մեջ չեն մտնելու:

Տպել
1797 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին