Շաբոյանների 14 հոգանոց ընտանիքին փոքր բնակարան հատկացվեց. մյուս ընտանիքների մասին կմտածեն

Երեւանի ավագանու այսօրվա նիստում որոշում է ընդունվել Արցախյան պատերազմի մասնակից Վիրաբ Շաբոյանի բազմազավակ ընտանիքին տրամադրել բնակարան՝ 10 տարի ժամկետով, անհատույց:

Շաբոյանների սոցիալական ծանր պայմաններին մամուլն անդրադարձել է բազմաթիվ անգամներ: Ընտանիքում 14 անձ է: Մինչեւ նախորդ տարեվերջ նրանք բնակվել են վարձով, հետո ստիպված են եղել պատսպարվել Նոր Նորքի Մոլդովական փողոցի վրա գտնվող հանրակացարաններից մեկի կիսանկուղում:

«Վիրաբ Շաբոյանը տաքսի է քշում, բայց իր ստացած եկամուտով չի կարողանում ընտանիքի համար գոնե տանելի պայմաններ ապահովել: Շաբոյանները չունեն տարրական կենցաղային իրեր, երեխաները ոտաբոբիկ են, չունեն հագուստ, կոշիկ»,- ժամանակին գրել էր լրատվամիջոցներից մեկը: «Ընտանիքը թեեւ 114 000 դրամ նպաստ է ստանում, բայց չի բավարարում երեխաներին հաց գնելու համար. «Մի մեշոկ ալյուրն արժի 14 000 դրամ։ Էդքան գումարով էսքան երեխաներին պահել կլինի՞»,- նրանց խոսքն էր փոխանցել մեկ այլ լրատվամիջոց, երբ ընտանիքում դեռ 13 անդամ կար:

Նույն հանրակացարանի շենքում էլ այսօր նրանց փոքրիկ բնակարան է հատկացվել՝ 34.6 քմ մակերեսով:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, ավագանու նիստում ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց. «Այս ընտանիքը, որոնցից 11-ն անչափահաս են, բնակվում էին վարձով, սակայն քանի որ ունեցել են այդ վարձը վճարելու խնդիր, բնակություն են հաստատել Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի բնակության համար չնախատեսված եւ պետական սեփականություն հանդիսացող կիսանկուղային տարածքում: Տրամադրվող տարածքը գտնվում է նույն շենքի երկրորդ հարկում եւ հնարավորություն կտա որոշակի առումով թեթեւացնելու եւ բարելավելու այս ընտանիքի բնակարանային հոգսը»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը նկատեց, որ ընտանիքը մեծ է, բնակմակերեսը՝ փոքր: «Ես ուզում էի ճշտել, թե չկա՞ր ավելի մեծ տարբերակ, քանի որ 34 քմ-ի մեջ 14 հոգու բնակությունը, ըստ էության, որեւէ կերպ չենք կարող պատկերացնել: Եվ արդյո՞ք ունենք տարբերակ որեւէ այլ բնակության վայր իրենց առաջարկելու կամ գոնե հետագայում փոխելու»,- ասաց նա:

Արսեն Ամյանը նկատեց, որ ամուսինը Վեդիից է, կինը՝ էջմիածնից, ապրել են Քաշաթաղում: Այսինքն՝ Երեւան համայնքը իրավական տեսակետից պարտավորություններից ազատ է: «Սա ավելի շատ մարդասիրական մոտեցում է այս ընտանիքի նկատմամբ: Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն շենքում է գտնվում հատկացվող տարածքը, երկու տարածքն էլ իրենք օգտագործելու են»,- նշեց վարչության պետը՝ հավելելով, որ Շաբոյանների ընտանիքը սրանով չի մոռացվելու եւ հետագայում նրա հետ աշխատելու են սոցիալական ծառայությունները:

Առաջ քաշվեց այն խնդիրը, որ այսօրինակ դեպքերի համար ընթացակարգ ու առաջնահերթություններ սահմանված չեն ու հայտնի չէ՝ ինչպես են վարվելու, եթե նույնաբովանդակ այլ դիմումներ նույնպես ստացվեն:

Արսեն Ամյանը նիստի ընթացքում նաեւ տեղեկացրեց, որ քաղաքապետարանը նախաձեռնել է տարեկան ծրագրի շրջանակներում ունենալ նաեւ սոցիալական ծրագրերի բաղադրիչ, քննարկումներն արդեն սկսվել են: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելելով նշեց. «Պետք է մշակվի մեխանիզմ, որն, ամենակարեւորը, լինի արդար, թափանցիկ եւ հանրության կողմից ընդունելի: Մենք մշակում ենք մեխանիզմներ, որպեսզի մասնավորների հետ համագործաակցության արդյունքում ունենանք ավելի մեծ բնակարանային ֆոնդ»:

Տպել
2946 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ