Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

ՀԺ-ի խմբագրության միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին եւ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին են դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 50-ից ավելի ուսանողներ, որոնք 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն են իրականացրել սահմանային զորամասերում: 

Դիմումը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց խմբագրման.

«Հարգելի, պարոն Փաշինյան, 

Պարոն Հարությունյան,

Պարոն Աթոյան,

Գրեթե երկու տարի է՝ ինչ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ապրիլյան պատերազմի շրջանում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին տրամադրում էր համալսարանի կողմից տրվող 30% զեղչին հավելյալ ևս 20% զեղչ: Սակայն արդեն սկսած այս կիսամյակից երիտասարդական հիմնադրամը այլեւս այդ լրացուցիչ 20% զեղչը չի տրամադրում, քանի որ կառավարությունը հիմնադրամին համապատասխան փոխհատուցման համար ֆինանսներ չի տրամադրում: Օրինակ, վերջերս ԵՊՀ-ն հայտարարեց, որ այսուհետ ապրիլյան պատերազմի շրջանում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին տրվող 30% զեղչին հավելյալ տրամադրելու է նաեւ լրացուցիչ 20% զեղչ, որը մինչ այդ փոխհատուցում էր հիմնադրամը:

Դիմում ենք ձեզ՝ հույս ունենալով, որ կարող եք այս խնդիրը լուծել ոչ միայն ՀՊՏՀ-ում, այլ նաեւ այն համալսարաններում, որտեղ նույնպես այս խնդրին առնչված ուսանողներ կան: Հարկ ենք համարում նշել, որ ՀՊՏՀ-ում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին տրվում է 30% զեղչ, որի ընդհանուր չափից հարկվում է 24%-ը:

Չենք ուզում անդրադառնալ այն ծեծված խնդրին, որը բազմիցս բարձրացվել է՝ կապված զինվորական գրքույկներում մարտական գործողության մասնակից լինելը նշվելու հետ: Քանի որ ինչպես նախորդ, այնպես էլ ներկա կառավարությունը պատերազմի մասնակիցների նկատմամբ ժխտողական քաղաքականություն է վարում: Ակնկալում ենք, որ գոնե այս նվազ օգնությունը, որը նախորդ կառավարությունը տրամադրում էր, կշարունակեք նաեւ դուք տրամադրել:

Քառօրյա պատերազմի շրջանում մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողներ՝ 

Կարապետ Գագիկի Ղուկասյան

Սևակ Արսենի Հովհաննիսյան

Վաչագան Միշայի Ալեքսանյան

Նարեկ Վարդանի Զաքարյան

Ռազմիկ Սարգսի Կարապետյան

Արտյոմ Վաչեի Սուքիասյան

Սերյոժա Հարութի Նադարյան

Սերգեյ Մկրտչի Մկրտչյան

Հակոբ Մկրտչի Աբգարյան

Սերոբ Սեյրանի Ղազարյան

Վահե Արսենի Կարապետյան

Արեգ Հրահատի Մայիլյան

Արմեն Կարենի Աղալյան

Տիգրան Ասատուրի Դալայան

Զոհրաբ Արթուրի Դալլաքյան

Տիգրան Էդիկի Սարդարյան

Ռոբերտ Միհրանի Խաչատրյան

Ադամ Անդրանիկի Հարությունյան

Մարատ Ռուսլանի Ավետիսյան

Վահան Սրապիոնի Չոբանյան

Նվեր Կարենի Պետրոսյան

Անդրանիկ Արթուրի Միրզախանյան

Վաչե Արմենի Համբարձումյան

Արա Ռուդիկի Հովհաննիսյան

Արտակ Արտաշեսի Կոնջորյան

Թադևոս Մուշեղի Քոթանջյան

Տիգրան Սամվելի Սուքիասյան

Հայկ Վարդանի Ավետիսյան

Տիգրան Արթուրի Սարգսյան

Կարեն Արմենի Սարգսյան

Էդուարդ Լևոնի Կիրակոսյան

Տարոն Արմենի Արտաշյան

Արթուր Արմենի Սեդրակյան

Տրգրան Արմենի Սարգիսյան

Արտյոմ Ժորժիկի Ներսիսյան

Նորայր Մարգարյան Վարդանի

Էրիկ Արսենի Ավագյան

Վահագն Նորայրի Մարտիրոսյան

Ազատ Բաբկենի Մնացականյան

Աղասի Սամվելի Ղազարյան

Սուրեն Կարենի Բեգլարյան

Սարգիս Գագիկի Ղարիբյան

Վարդգես Արսենի Հովսեփյան

Գարկ Գագիկի Հովհաննիսյան

Արսեն Ալբերտի Սահակյան

Արշակ Կարենի Հարությունյան

Լևոն Ռուբիկի Բաղրամյան

Գոռ Գեղամի Վարդանյան

Գարիկ Հրայրի Սահակյան

Սպարտակ Գևորգի Ղուլիջողլյան

Էմիլ Թդուարդի Խաչատրյան

Վլադիմիր Կարենի Վարդանյան

Դավիթ Արտաշեսի Աբրահամյան

Գեղամ Արտակի Մանուկյան

Վահե Վազգենի Պողոսյան

Վահե Ժիրայրի Առաքելյան

Արամ Արմենակի Գևորգյան

Գառնի Գևորգի Հոբոսյան

Տպել
2328 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում