Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները տեւական ժամանակ բողոքի ակցիաներ իրականացրին թե՛ տրանսպորտի նախարարության դիմաց, թե՛ կառավարության դիմաց եւ թե անգամ Բագրատաշենի անցակետում` պահանջելով չեղյալ հայտարարել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու արգելքը: Բողոքողները նշում էին, որ մի քանի հազարի հասնող աջ ղեկով ավտոմեքենաներ կան Վրաստանում, որոնք պետք է հոկտեմբերի 1-ից հետո մտնեին Հայաստան: Սակայն նրանք իրազեկված չեն եղել, որ անցյալում ընդունած արգելքն անժամկետ է եղել եւ գործողության հստակ ժամկետներ չեն սահմանել։ Այսինքն, ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը արգելելը չի նշանակում, որ հոկտեմբերի 1-ից հետո հնարավոր է աջ ղեկով մեքենա ներկրել:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում մի քանի անգամ հարցի վերաբերյալ քննարկումներ եղան եւ կարելի է ասել՝ կոնսենսուսային տարբերակ գտան հարցի լուծման համար:

Որոշվեց, որ ՀՀ ՏԿՏՏ նախարարությունը կառավարությանը առաջարկ կներկայացնի, որով այդ մեքենաները հնարավորություն կունենան Հայաստան ներկրել, սակայն շահագործել կկարողանան միայն ղեկը փոխելուց հետո: Չնայած այս տարբերակը որոշ ներկրողների մոտ դժգոհություններ էր առաջացրել:

«Կարող են սահմանից բերել դեպի իրենց բնակության վայր, որտեղ պետք է կատարեն վերասարքավորում: Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

- Պարոն Փամբուխչյան, ՏԿՏՏ նախարարությունը ե՞րբ է աջ ղեկով մեքենաների ներկրման հարցով նախատեսված առաջարկով հանդել գալու:

- Մենք ուզում ենք հասցնել առաջիկա նիստին: Արդեն գրությունները ուղարկում ենք համապատասխան գերատեսչություններին` շրջանառում ենք, որ կարծիքներ ստանանք, եզրակացություններ: Չնայած կարծում եմ, որ մենք բավականին քննարկել ենք բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, արդեն ունենք իրենց դիրքորոշումը, բայց սա ընթացակարգ է, որը չենք կարող չանել:

Ուղարկել ենք այն հույսով, որ կառավարության առաջիկա նիստին կկարողանանք ներկայացնել:

- Այդ առաջարկը կարծես թե որոշ ներկրողների դուր չէր եկել եւ որոշակի դժգոհություններ էին հայտնել այդ առիթով:

- Չի գոհացրել մի մասին ու ինչ-որ չափով դա օրինաչափ է, քանի որ մի մասը ուզում էին, որ ներկրեին հենց աջ ղեկով ավտոմեքենա, ինչը օրենքը արգելում է: Այսինքն, դա այսպես, թե այնպես չէր լինելու: Մենք առաջարկել ենք միջանկյալ լուծում ու մեր առաջարկած միջանկյալ լուծումով մենք բավարարում ենք մեծամասնության խնդրանքը: Ընդ որում, այն մարդկանց, որոնց հետ դեռ հունիս-հուլիս ամիսներին հանդիպում եմ ունեցել եւ իրենք են առաջարկել այս մեթոդի կիրառումը:

- Այս մեթոդով նրանք կկարողանան մեքենան ներկրել եւ 1 տարվա ընթացքում ղեկը փոխե՞լ:

- Այո:

- Իսկ վարել կարո՞ղ են:

- Վարել չի թույլատրվում մեքենան, քանի որ չի ունենում պետական գրանցում եւ մաքսազերծված չի լինում: Կարող են սահմանից բերել դեպի իրենց բնակության վայր, որտեղ պետք է կատարեն վերասարքավորում: Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել:

- Սա միայն կուտակվա՞ծ մեքենաներին է վերաբերում: Չի՞ թույլատրվում կուտակված մեքենաներից բացի աջ ղեկով այլ մեքենաներ եւս ներկրել:

- Ժամկետների մասով, ճիշտն ասած, մենք սահմանափակումներ չենք դրել: Բայց եւ այնպես կարծում ենք, որ ելնելով հետագա անախորժություններից եւ անվտանգության կանոնների պահպանման տեսանկյունից, կարծում ենք, որ ամեն դեպքում ժամկետներ պետք է դրվեն: Այնպիսի խելամիտ ժամկետներ, որ բոլոր այն մեքենաները որոնք կուտակված են, մուտք գործեն Հայաստան եւ դրանով եզրափակվի: Այսինքն, մենք ժամկետի երկարացման կողմնակիցն ենք:

Եթե մենք ժամկետներ չնշենք, ապա դա կդառնա անժամկետ եւ կկրի մշտական բնույթ: Բայց այստեղ կա խնդիր` վերասարքավորում կատարելու հետ կապված. ՏԿՏՏ նախարարությունը եւ մի շարք այլ մարմիններ տեսնում ենք խնդիր եւ նույնիսկ ներկրողները տեսնում են խնդիր` ղեկային համակարգի տեղափոխությունը ոչ պրոֆեսիոնալ կատարելու մեջ, ինչն էլ ենթադրում է, որ մենք պետք է ամեն դեպքում դնենք որոշակի սահմանափակումներ, որ այս մեքենաները ներկրվեն եւ մեկընդմիշտ այս հարցը փակվի:

Տպել
707 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ