Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ավագանու այսօրվա նիստում անդրադառնալով անօթեւաններին բնակարանով ապահովելու քննարկումներին, բնակելի ֆոնդը համալրելու որոշակի տարբերակ առաջարկեց:

«Կան այժմեական խնդիրներ, որոնք պետք է լուծել այսօր: Բայց այսօր մտածել միայն այսօրվա պրոբլեմների մասին, վտանգավոր է: Շինարարական տեխնոլոգիան, որով այսօր կառուցվում են բնակելի շենքերը, 50-60-ական թվականների է: Այսինքն՝ այդ բոլոր մոնոլիտ կարկասները, արմատուրան, այն ամենը, ինչ որ բոլորս գիտենք, դրանց ժամանակը վաղուց սկսել է անցնել: Երեւանում մեծածավալ բնակելի շինարարություն սկսելու միայն մեկ տարբերակ կա՝ եթե վերականգնվի ԴԷ-ԷՍ-ԿԱ հասկացողությունը՝ տնաշինական կոմբինատները, որտեղ արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով կամ հարյուրավոր այլ տարբերակներ կան աշխարհում, արտադրվեն բնակելի կառույցների մոդուլներ եւ այդ մոդուլներով մեկ տարվա ընթացքում կարելի է բավականին մեծ թաղամաս կառուցել: Դրա արժեքն էլ է բավականին պակաս՝ համեմատած մոնոլիտ շինարարության հետ, որը կատարվում է Երեւանում, դա կլինի մեկ քառորդից նույնիսկ ավելի պակաս»,- ասել է Արթուր Մեսչյանը:

Դիմելով ավագանու անդամներին՝ նա նկատել է, որ ինքը, որպես ճարտարապետ, սոցիալական պատվերը ստանալու է իրենցից: «Դա ոչ միայն սոցիալական, այլ նաեւ քաղաքական խնդիր է: Եվ քանի որ մենք ունենք պետական ծրագիր, պետական մտածողություն՝ հայրենադարձության, ունենք խնդիր մեր բնակիչներին բնակելի ֆոնդով ապահովելու, միակ ճանապարհը այն է, որ մեր ճարտարապետական մտածողությունը գոնե մոտեցնենք 20-րդ դարի վերջին»,- նկատեց Երեւանի գլխավոր ճարտարապետը:  

Ինչ վերաբերում է նոր մեթոդներով բնակելի թաղամաս կառուցելու համար անհրաժեշտ գումարներին, Արթուր Մեսչյանը համոզմունք է հայտնել, որ ծրագիրը պետք է կապել բիզնես շահերի հետ: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը փոքր ինչ բացել է փակագծերը՝ մանրամասնելով, թե ինչ մեթոդներով ու մեխանիզմներով կարելի է գրավել ներդրողներին: 

«Բիզնես տրամաբանությամբ, որովհետեւ ներդորղներին կարող ես գրավել միայն եթե բիզնես ֆորմուլան իրենց համար լինի ընդունելի: Օրինակի համար՝ շենքը կառուցում է, մի մասը տալիս է համայնքին, մյուս մասը իրավունք ունի վաճառելու: Թե որ մասն է տալիս, որ մասն է վաճաքի ենթակա, ինչ պայմաններով է դա տեղի ունենում, հետագա քննարկման հարց է»,- ասել է քաղաքապետը:

Տպել
2855 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում