20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

20-ամյա կնոջը՝ Քրիստինե Իսկանդարյանին դաժանորեն ծեծի ենթարկած 30-ամյա Իլլարիոն Նունուշյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:

Հիշեցնենք, որ 20-ամյա կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Իլլարիոն Նունուշյանն այժմ ձերբակալվածի կարգավիճակ ունի:

30-ամյա տղամարդն առաջին անգամ դատապարտվել է 2006 թվականին գողություն կատարելու համար եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվել:

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Իլլարիոն Նունուշյանը երկրորդ անգամ՝ 2013 թվականին կրկին մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու համար եւ դատապարտվել տուգանքի` 600 հազար դրամի չափով։ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Իլլարիոն Նունուշյանը, սակայն, ազատվել նշանակված պատժից:

Կնոջը ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը երրորդ անգամ դատապարտվել է 2014 թվականին՝ կրկին գողություն կատարելու համար. նրա նկատմամբ այս անգամ էլ դատարանը պատիժ է նշանակել տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) դրամի չափով։

Իլլարիոն Նունուշյանի հետ կապված կա նաեւ 4-րդ քրեական գործը: Նա այժմ էլ մեղադրվում է կրկին գողություն կատարելու համար: Այս գործով դատական նիստերը դեռ շարունակվում են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թվականին ծնված Քրիստինե Ի.-ին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թվականին ծնված Իլլարիոն Ն.-ն ձեռքերով հարվածել է կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Նոյեմբերի 12-ին՝ ժամը 22:00-ին, Քրիստինե Ի.-ն, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Տպել
950 դիտում

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար

Հրազդանի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու են հայտնաբերել՝ կախված վիճակում

Ուկրաինայի ՆԳՆ-ը հետախուզում է հայտարարել հայազգի մեծահարուստ Սարկիսով եղբայրների նկատմամբ

Կողոպուտ բենզալցակայանում. 29 հազար դրամ հափշտակած կասկածյալը ձերբակալված է

Այսօր ու վաղը սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՌԱԿ-ն իր համակիրներին կոչ էր արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հուսով է՝ հույսերը կարդարանան

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել. ձայներն ավելացել են 6-ով

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների