ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

13/11/2018 schedule23:09

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի՝ «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Արամ Մանուկյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Էդուարդի Թումանյանին տրամադրելու վերաբերյալ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատվության քվեակարգով ընտրությամբ թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել Հակոբ Սերյոժայի Հակոբյանին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով:

Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով են քվեարկում նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը հրապարակված է ԿԸՀ համացանցային կայքում:

Տպել
1371 դիտում

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան

Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում. Նաղդալյանն արձագանքել է Լավրովին

ԱԻԲԱ-ն պահանջում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից նոր ընտրություններ անցկացնել. Ռոստոմյան

Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները

ՀՀ-ին արգելվելո՞ւ է այլ երկրների զինվորականներ տեղակայել իր տարածքում. ՌԴ դեսպանի մեկնաբանությունը

Արդարությունը վերականգնվեց, Աստված ձեր հետ. Նորատուսցի Ալիկը չասաց ինչու է պնդում, որ Վլադիմիր Գասպարյանի պատվերն է եղել

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը ոչ թե պետք է թուլացնի, այլ ամրապնդի կազմակերպությունը. ՌԴ դեսպան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն անսպասելի արդարացվեց եւ ազատ արձակվեց. Չարբախցի Գեղամն ազատվեց համաներումով

Որքանով է Վանաձորը պատրաստ ձմեռային պաշտպանության

Աժ ընտրություններին ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմումը գրել է դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ-ից դուրս եկողները շատ են. Ռուբեն Թադեւոսյան

Հայ ժողովուրդը նվիրված է ժողովրդավարական արժեքներին. Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Պացիենտների ուղիղ կեսը հայտնվել են քաշքշուկների եւ հերթերի մեջ. մշտադիտարկման արդյունքները

ԱԺ ընտրություններ. խախտումների վերաբերյալ 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը. ՔԿ

Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ. մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել

ՀՀ դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից

Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ