Ոստիկանապետն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը. քննարկել են ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը, կանանց իրավունքները

Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն։
Վալերիյ Օսիպյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց նրանց գործունեությունը Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցային դաշտն ավելի ընդլայնելու և զարգացնելու։ 
Հատուկ զեկուցողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակությանը հետաքրքրող հարցերը։ 

Կլեման Նյալետտոսի Վուլեն տեղեկացրեց, որ հետևել է ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին՝ բարձր գնահատելով այդ օրերին Հայաստանի ոստիկանության գործողությունները, որոնք նպաստել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը։ Պատվիրակությանը կոնկրետ հետաքրքրում էր՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել, ի՞նչ մեխանիզմներ է կիրառել և կիրառելու Հայաստանի ոստիկանությունն այդ առումով։ 
Վալերի Օսիպյանը ընդգծեց, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ծառայում է ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին և, ինչպես ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների օրերին, այնպես էլ այսօր գործում է բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ առաջնորդվելով իրավունքի հիմնարար սկզբունքներով։ 
Պատվիրակներին հետաքրքրքրում էր նաև՝ Հայաստանի ոստիկանությունը վերազինվա՞ծ է հատուկ միջոցներով, թե՝ ոչ, և իրավախախտ կանանց նկատմամբ ինչպիսի վերաբերմունք է դրսևորվում։ Վալերի Օսիպյանը, պատասխանելով հարցերին, մասնավորապես նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը ոչ միայն ունի հատուկ միջոցներ, այլև դրանք կիրառվում են հատուկ մասնագիտական պատրաստություն անցած և պարբերաբար վերապատրաստվող ոստիկանների կողմից, որոնք տիրապետում են նաև առաջին բուժօգնության հմտություններին։ 

Կլեմեն Նյալետոսի Վուլեին հետաքրքրում էր նաև ԼԳԲՏ չկայացած ֆորումի վերաբերյալ ոստիկանության դիրքորոշումը։ Վալերի Օսիպյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը վերջին ամիսներին ապացուցել է հասարակական մեծամասշտաբ իրադարձությունների ժամանակ մասնակիցների անվտանգությունը ապահովելու կարողությունն ու պրոֆեսիոնալիզմը և պատրաստակամ է ապահովելու ցանակացած բնույթի հավաքի խաղաղ անցկացումը, իսկ ֆորումը ոստիկանությունը ոչ թե արգելել է, այլ խորհրդատվություն է տրամադրել կազմակերպիչներին՝ նկատի ունենալով անվտանգության ապահովման առանձնահատկությունները։ «Մենք առաջնորդվում ենք խտրականության բացառման և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներով»- ամփոփեց Հայաստանի ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։

Տպել
771 դիտում

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Գյումրու թիվ 18 դպրոցում դասերը կվերսկսվեն դեկտեմբերի 15-ից

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

Շնորհակալություն վստահության համար եւ մինչ նոր հանդիպումներ. Աշոտյանի հրաժեշտի նամակը

Հայկական ֆուտբոլում կկիրառվի VAR համակարգ. Արմեն Նիկողոսյան

Խոշոր հրդեհ ոստիկանության զորամասի հարեւանությամբ. դեպքի վայրում է ԱԻՆ 6 մարտական հաշվարկ

Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. նիստն անցել է լարված մթնոլորտում

Ըստ դատարանի՝ ԵԱՏՄ մարզիկը չպետք է լեգիոներ համարվի, բայց ՌԴ-ում սա հայերի վրա չի տարածվի

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների. քաղաքապետը ներկայացրել է Ավանի նոր ղեկավարին

ՔՊ-ում երեկոները բուռն են, ամեն օր թեժ քննարկումներ են իրականացնում. օրակարգում ԱԺ-ի կազմն է

Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն Երեւանում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Շուշաննա Թովմասյանը, Լուիզա Ներսիսյանը՝ մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմում

Մեկ հարկային տարում երկու ավտոմեքենա նույն անձի կողմից ներկրելը ձեռնարկատիրական գործու­նեութ­յուն է. ՊԵԿ

Շինթույլտվության բարդությունները. քաղաքապետարանում տեղյակ են, բայց միջամտել չեն կարող՝ օրենքին դեմ է

Համայնքային ծառայողներն այսուհետ հանդես կգան միասնական ձայնով. ընդունվեց հայտարարություն

Եթե ձեզ թվում է, որ պետք է մեքենա բերեք ու նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները՝ չի լինելու. ՊԵԿ նախագահ

Նազարբաեւը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Բելառուսի թեկնածուին

Հայաստանն անվտանգ է. ոստիկանությունը հակադարձում է ԱՄՆ-ի դեսպանատանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ